Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համագործակցել ռազմական անվտանգության ոլորտում՝ հիմնվելով առկա համագործակցության վրա, ինչպիսին է կործանիչների համատեղ մշակումը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախագահները բանակցություններ են վարել Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում։








