ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությունները։ Euromedia24TV-ին ԲԴԽ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին նիստ է ընթանում, միջնորդությունները քննվում են։
Հավելենք նաև, որ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ տեղեկություններ են։
Ըստ հրապարակման՝ խոսքը որոշ անձանց նկատմամբ կայացված դատական որոշումների մասին է, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանը։ Լրատվականը նաև հայտնում է, որ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալուց հետո նախատեսվում է բարձրացնել դատավորների կալանավորման հարցը։
Սիլվի Մուրադյան








