Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղերձ է հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ հատուկ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն՝ տարածաշրջանը տանելու դեպի կայուն խաղաղություն, բարգավաճում և զարգացում։ Այս պահին կարգավորման գործընթացը խոստանում է աննախադեպ տնտեսական հնարավորությունների բացում, սահմանների բացում, սահմանային կապերի ստեղծում։ Սա կխորացնի նաև մարդկանց միջև շփումները և վստահությունը»,- նշված է ուղերձում։
Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին՝ Կալասը նշել է․
«Վերջին զարգացումները երկկողմ հարաբերություններում ցույց են տալիս, որ Հայաստանը գալիս է ավելի մոտ մեզ՝ իր արժեքներով և ժողովրդավարական սկզբունքներով»։








