Ոստիկանությունը ձերբակալել է անցյալ շաբաթ Լուվրի թանգարանի կողոպուտի գործով երկու կասկածյալի, հաղորդում են Le Parisien-ը և Le Figaro-ն։
Առաջինը ձերբակալվել է Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռչել Ալժիր, իսկ երկրորդը ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից Սեն-Սեն-Դենիում։
Գործողությունը երեկ երեկոյան իրականացրել է Ներքին գործերի նախարարության ավազակային հարձակման դեմ պայքարի բրիգադը, որը պատասխանատու է հետաքննության համար։
Նշենք՝ թանգարանը թալանվել է հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Le Parisien-ի տվյալներով՝ հանցագործները գողացել են նաև 9 ոսկյա և ջարդված զարդեր Ֆրանսիայի կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից։








