Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինքնախաբեություն է կարծել, որ ձեր հետևից չեն գա.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վայրագ ձերբակալությունն ու հաջորդող կալանավորումը, որքան էլ որ մեկ անձի ու նրա ֆեյսբուքյան գրառման հետ կապված իրադարձություն թվան, իրականում ու խորքում վերաբերում են ամբողջ հասարակությանը:


Դա, եթե կուզեք, յուրօրինակ շրջադարձային կետերից մեկն է մեր երկրի կյանքում, որ այլևս ընկղմվում է դարչնագույն տոտալիտարիզմի ու հիստերիկ անձնիշխանության թունավոր ճահիճը: Փաշինյանի գլխավորած «ժողբաստիոնային» իշխանությունն անցնում է հանրությանն ահաբեկելու և տոտալ իրավազրկման, վախով կաշկանդելուն նպատակաուղղված գործողությունների:Ի՞նչ է կատարվել այդ ձերբակալությամբ, և ինչո՞ւ ենք այն որոշակի առումով համարում «շրջադարձային»:


Հրապարակային ակտիվ դրսևորում ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, խիստ բորբոքված Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու քահանաների նկատմամբ իշխանության վերջին հալածական դրսևորումներից, սոցցանցային իր օգտահաշվի էջում կոշտ գրառում է արել, տվել սուր բնորոշումներ: Ըստ որում, մասնագիտության բերումով, նա, որպես պաշտպան, ընդգրկված է Բագրատ սրբազանի և մյուսների՝ «18 արդարների» դեմ ներկայացված մեղադրանքներով ընթացող գործում:


Այդ գրառումից կարճ ժամանակ անց դիմակավորված ու հատուկ հանդերձավորված «կալանիչ խմբի» միջոցով հենց Շենգավիթի դատարանի մոտ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, փաստաբանի վրա կատարվում է հարձակում, ձերբակալման ուժային գործողություն: Ըստ էության, դա նպատակային ու ցուցադրական «պատժիչ գործողություն» էր, և առնվազն ենթադրելի է, որ փաստաբանին նման կերպ ձերբակալելու հրաման տվողներն այդպիսի նպատակ էին հետապնդում:


Տվյալ պարագայում անհամաչափ ուժի ցուցադրությունը ուղղված էր ոչ թե ձերբակալվող անձի, այլ ամբողջ հասարակության դեմ:Շրջադարձայինի մասին:Նախ՝ եթե կատարվածը և փաստաբանին մեղսագրվող արարքը կապված է բացառապես հրապարակայնորեն կոշտ խոսք ասելու հետ, ապա այստեղ մի ամբողջ շարան հարցեր են ծագում:


Դրանց թվում՝ ամենից էականը, կարծում ենք, այն հարցն է, թե իրավապահ համակարգի նման խիստ մոտեցման պայմաններում ինչպե՞ս է, որ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել նույն Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների դեմ: Այսինքն, ի՞նչ. իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու սատելիտները ազատորեն կարող են ինչ ասես ասել ընդդիմախոսների, երկրի քաղաքացիների, հայազգի մարդկանց, Ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների, տեղացի և օտարերկրյա իրավապաշտպանների հասցեին, իսկ, այ, ընդդիմադիր հայացնքեր ունեցող քաղաքացիները միանգամից «հանցագործ» են դառնո՞ւմ մի թեթև խոսքից:


Եվ ո՞ւր մնացին օրենքը, օրինականությունն ու իրավահավասարությունը: Բայց համարենք սա հռետորական հարց...Մյուս էական հանգամանքն այն է, որ քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է կարծիք արտահայտելու համար: Ի լրումն ամենի, դա ուղիղ գծով նշանակում է տարփողված «ժողովրդավարության» ավարտը, եթե կուզեք՝ վերջը:


Եթե հենց փաստաբանն է հայտնվում իշխանության ռեպրեսիվ մարմինների հետապնդման թիրախում, ապա դա հստակ ուղերձ է ոչ միայն մնացած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, այլև ամբողջ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացու: Այդ «ուղերձը» հենց սպառնալիք է: Դրանից ավելի ուղիղ սպառնալն այն կլինի, եթե Փաշինյանը ամենօրյա «սրտիկ» անելուց հետո հայտարարի, որ Հայաստանում այլևս բոլորն անխտիր համարվում են առերևույթ կալանավորված, այնպես որ՝ թող պատրաստ լինեն բանտում հայտնվելուն:


Մանավանդ, սպասվող համապետական ընտրությունների նախաշեմին նման ռեպրեսիվ մոտեցումը էլ ավելի սուր է ընկալվում և ընդգծվում:Անկասկած, կլինեն հայրենակիցներ, որոնք կմտածեն կամ կասեն, թե՝ լա՜վ, մի փաստաբանի են կալանավորել, դուք էլ՝ «շրջադարձային կե՜տ...», այս, այն: Ավելին, կարող են լինել նաև այնպիսիք, որ կմտածեն մոտավորապես այսպես. «Դե, թող էդպես բաներ չասեր, չբռնեին...»:Նման «մտածումներից» վերջինի վերաբերյալ պետք է նշել, որ այդպես կարծողները արդեն իսկ ենթարկվել են հոգեբանական տեռորի ու ընկել են բռնաճնշումների տակ:


Ինչը, անկեղծ ասած, ցավալի է, որովհետև վաղը, մյուս օրը նրանց նույն կերպ ահաբեկելով կարող են ստիպել ինչ ասես, այդ թվում՝ սեփական հայրենիքից, տնից, հավատից, լեզվից հրաժարվել ը: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե դա անձամբ իրենց չի վերաբերում, մանավանդ, որ իրենք լուռ են, իրենք փաստաբան չեն, եպիսկոպոս չեն, լրագրող չեն, այլ վաճառող են, տաքսիստ, ծեփագործ, օրավարձով «յոլա գնացող» և այլն, ապա նրանք սխալվում են:


Նրանք ոչ միայն սխալվում են, այլև զբաղված են խաբեություններից ամենավատով՝ ինքնախաբեությամբ:Ինքնախաբեություն է կարծել, որ եթե «քաղաքականությամբ չեք զբաղվում», ապա «ձեր ետևից» չեն գալու իշխանական «մտքի ոստիկանության» կալանիչները: Ինքնախաբեություն է կարծել, որ եթե լռեք, եթե ձեզ «խելոք» պահեք, ապա «ձեր հետևից» չեն գալու: Կգան:


Ու, ինչպես մի գերմանացի հոգևորական էր նկատել իր դառը փորձով, երբ հերթը հասնի «ձեր հետևից» կալանիչների գալուն, ապա այլևս չի լինի որևէ մեկը, որ փորձի ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանել:Մի խաբեք ինքներդ ձեզ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթի ժամանակ հպարտ երջանկությամբ չեք ցատկոտել հեռուստացույցի առաջ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթից հետո ոչ թե 3, այլ 2 անգամ եք ասել՝ «կեցցե»: Կգան, որովհետև ավտոբուսի պատուհանից մի քանի վայրկյան համարձակվել եք նայել Արարատին:


Կգան, որովհետև... կգան:Հա, խոսքը վերաբերում է նաև կուրորեն հանձնարարություն կատարողներին ևս:


Առավել ևս՝ նրանց: Այլ կատարողներ կգան...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Լրահոս

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները
Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին
Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Կարևոր
«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ)
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ
Կարևոր
Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ)
կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ
Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն
Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային փորձարկումները դադարեցնելու կոչը
75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ)
Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները
ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)
Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ)
Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է