Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալեն Մարգարյանի ընտանիքի նախաձեռնությամբ անցկացվեց ընթերցանության ամենամասշտաբային մրցույթը` ավելի քան 10 հազար մասնակիցներով

Տարվա ամենասպասված կրթական միջոցառումը՝ «Իմ ընկեր Ալենը» մրցույթն անցավ  բազմաթիվ դպրոցականների հույզերով լեցուն միջավայրում: Ինչպես միշտ, այդ օրն էլ տոն դարձավ բոլորի համար։ Անմոռանալի էմոցիաներ, հաղթանակի բերկրանք, հիշարժան պահեր... Արդեն երկու տարի դպրոցականների կյանքի գունեղ էջերի մեջ  առանձնանում է մեծ ընթերցասեր, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անունը կրող «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը։ Այն «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի կարևոր նվիրատվությունն է հասարակությանն ու մատաղ սերնդին։


ՄՐՑՈՒՅԹԸ ԿԵՐՏՎԵՑ ՓԱՌՔՈՎ


«Իմ ընկեր Ալենը» մրցույթը թերևս իր ծավալներով արդեն ամենամասշտաբայինն է: Ընդգրկված են ավելի քան 10 հազար աշակերտներ հանրապետության 1184 դպրոցներից, ընթերցվել է 50 հազար գիրք:  Աննախադեպ է նաև վաճառված գրքերի քանակը։  «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի արժեքավոր ու սպասված` Ալենյանյան կրթաթոշակ, ուղևորություն ԱՄԷ, «Ալենյան արժեհամակարգի կրող» և «Ալենյան գաղափարախոսության կրող» մրցանակները, որոնք ֆինանսավորվում են Ալենի ընտանիքի կողմից, հաձնվեցին լավագույններին։ Ու զգացողությունն այնպիսին էր, որ մրցանակակիրներն իրենց հետ տուն տարան մի կաթիլ լույս ու մի բուռ ջերմություն Ալենի լուսաշող հոգուց:


Ընդհանրապես հերոսի անվամբ մրցույթի անցկացումը մեծ պատասխանատվություն է ենթադրում, և բարձր նշաձող է սահմանվում:  Այս կարճ ժամանակահատվում նաև այդ եզրագիծն է գերազանցվել, և ընթերցանության ծրագիրն ասես մի յուրատեսակ ոգեղեն շարժման է վերածվել ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։ Հազարավոր երեխաներ են ներգրավվել այս կարևոր միջոցառման մեջ, որի ծավալներն անխուսափելիորեն դեռ ավելի են աճելու, վկայությունը`այս տարվա մրցույթին ակտիվ մասնակցությունը, դրա հուզական բնույթը, մասնակիցների անսովոր խանդավառությունը։ Հանրապետության դպրոցների 3-9-րդ դասարանների ավելի քան 10 հազար աշակերտներ այո են ասել ընթերցասիրությանը, կրթությանը և իրական հաղթանակներին։


«Երևանը և 10 մարզ, 1184 դպրոց, ավելի քան 10 հազար աշակերտ: Մեզ հաջողվել է նախորդ տարվա համեմատությամբ 300-400% աճ գրանցել։ 3-9-րդ դասարանների տասնյակ հազարավոր աշակերտներ կարճ ժամանակահատվածում` առաջին և երկրոդ փուլերի ընթացքում, ընթերցել են 4-5 գիրք։ Սա աննախադեպ «բում» էր ոչ միայն ընթերցանության, այլև գրքի վաճառքի առումով»,- ասում է «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։ «Այս կարճ ժամանակում վաճառվել է ավելի շատ գիրք, քան մեկ տարվա ընթացքում: Ամբողջ շարժումն իրականացվել է մեկ գաղափարի շուրջ, որի կրողը եղել է Ալեն Մարգարյանը: Նա համոզված էր, որ ընթերցասեր սերունդն է մեր վաղվա ապագան, որ կրթությունն է ամեն ինչի հիմքը, իսկ կրթության առանցքում ընթերցանությունն է։ Մեր նպատակն է երեխաներին «վարակել» Ալենյան գրքասիրությամբ. նրանք պետք է հասկանան, որ իրենց մտահորիզոնի, ստեղծագործական ունակությունների զարգացման առանցքում  հենց գիրքն է»։


«Ավելի շատ ընտանիքներ, ավելի մեծ թվով երեխաներ ու նաև թիրախային խմբեր ենք նախատեսել ներգրավել ընթերցանության այս լուսեղեն շարժման մեջ, որի կենարար շողերը պետք է մտնեն յուրաքանչյուր ընտանիք»,- օրվա հուզումը փորձելով զսպել` նշում է Ալեն Մարգարյանի մայրը՝ «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ նախագահ Նազելի Տերտերյանը։ «Հպարտության և ուրախության աննկարագրելի զգացում ունեմ այսօր»,- ընդգծում է նա` ժպիտում ամփոփած մայրական երջանկության անընդգրկուն և անմեկնելի խորհուրդը:  «Այսօր Ալեն անունն ասոցացվում է գրքի, գիտության, ընթերցանության, արվեստի և մշակույթի հետ: Ալեն անունը փառավորվում է հազարավոր աշակերտների սրտում, հազարավոր մանկավարժների մտքում։ Այսօր իսկապես տոն է, ու ես անասելի հպարտ եմ, որ «Իմ ընկեր Ալենը» մրցույթը, հրե գնդի պես գլորվելով, թափ է հավաքել, մեծացել ու մտել ամեն տուն, բոլորին վարակել Ալենյան սիրո պայծառ լույսով, ընթերցանության, գրքի առջև խոնարհվելու անհագ ցանկությամբ։ Մեր այս նախաձեռնությունն ընդամենը երկու տարվա պատմություն ունի, բայց արդեն  հնգապատկվել է ընթերցասեր երեխաների թիվը։ Դա նշանակում է, որ այս կարևոր ընթացքը ճիշտ նպատակակետին է ուղղված։ Ալենի առաքելությունը մանկավարժ լինելն էր, ու հիմա կարծես հենց այդ առաքելության իրականացմանն ենք ականատես դառնում ու համոզվում, որ նրա գործն իսկապես անմահ է։ Ալենի օրինակով մատաղ սերունդն ավելի խորությամբ է գնահատում  ընթերցանության կարևորությունը: Ալենն ասես վերածվում է պայծառ մի փարոսի, որի լույով պիտի երեխաները դաստիարակվեն ու կրթվեն։ Ալեն անունն արդեն խորհրդանշորեն հուշում է, որ պետք է ամեն օր հարստացնել գիտելիքները, լինել  աշխատասեր, հարգալից, հայրենասեր և, իհարկե, ընթերցասեր»:


Սա արդեն վերերկրային, ոգեղեն երջանկության այն եզերքն է, որտեղ հարատևորեն ու անսպառ լույսն է շողարձակում: Հենց այդ լույսի արտացոլանքն է այսօր փայլատակում անմահացած հերոսի մոր աչքերում: «Շնորհակալություն եմ ուզում հայտնել ամուսնուս, ով համեստորեն կանգնած է նախագծի ֆինանսավորման ետևում` գիտակցելով այս վեհ գործի կարևորությունը: Մեր առաջնային նպատակը Ալենյան արժեհամակարգի հաստատումն է, որպեսզի Ալենով կրթվեն ու մոտիվացվեն գալիք սերունդները։ Ինչպես նա էր ասում՝ կիրթ և գիտակից քաղաքացին է հզոր պետության հիմնաքարը։ Մեծ է հույսը, որ յուրաքանչյուր ալենցի դառնալու է հենց այն հիմնասյուներից մեկը, որոնցով պետք է կերտենք մեր ապագան»:


Ալենյան ուղերձները, մտքերը և խոսքերը հնչում էին անդադար, նրա ոգին ու լույսն ամենուր էր զգացվում։ Երեխաների հագին Ալենի նկարով շապիկներ էին, նրանք մեծ ոգևորությամբ լուսանկարվում էին, ասես փաստելով իրենց ընկեր Ալենի հետ Հզոր Հայրենիք կերտելու  երազանքն իրականացնելու հաստատակամությունը:  Այսուհետ այդ լուսանկարները մշտապես թերթվելու են` պարգևելով ժպիտ և հպարտություն միայն այն գիտակցումից, որ իրենք ճանաչել են մեծ ընթերցասերին։


«Ալենին ճանաչել եմ` իր գիրքը կարդալով։ Նա հազարավոր երեխաների ու նաև իմ ըներն է։ Ինձ համարում եմ իր գաղափարախոսության հետևորդը»,- հպարտությամբ ասում է «Իմ ընկեր Ալենը» մրցույցի հաղթող` արթիկցի Արթուր Բիչախչյանը և շարունակում. «Ալենի բոլոր ուղերձներն են ուսանելի և կարևոր ինձ համար, բայց ամենաշատը սիրում եմ այս միտքը. «Կյանքի իմաստը վաղվա օրն ամենալավը դարձնելու մեջ է»։ Շատերն են ասում, որ ազգի հերոսներն  անմահ են, սակայն ոչ բոլորն են հասկանում «անմահ» բառի բուն իմաստը։ Անմահությունն ինձ համար այն է, որ ես կրում եմ նրանց գաղափարախոսությունները, ավանդած արժեքները, և նրանք իմ հոգում  հավերժանում են»։


Մրցույթին մասնակցած երեխաների նվերներն այսօր շատ էին, կարևոր ու թանկ։ «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հիմնադիր Նազելի Տերտերյանի կողմից նրանց հնարավորություն ընձեռվեց դիտելու դեկտեմբերի 20-ին և 21-ին կայանալիք Ալեն Մարգարյանի կախարդական հեքիաթի «Սառցե շոուն»։


Նշենք, որ նախագիծը կյանքի է կոչվել «Կորիզ» կրթական ծրագրի հետ համատեղ։ Այսպիսով, հաջողությամբ ավարտվեց տարվա ամենասպասված կրթական միջոցառումը`«Կորիզ-2025» շոու-մրցանակաբաշխությունը: 

Լրահոս

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել