ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՄԹ-ի դեսպանությունից:
«Քննարկվել է ՄԹ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին Հայաստանում։ British Council Armenia–ն և առաջատար բրիտանական համալսարանները՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL), Լոնդոնի արվեստների համալսարանը (UAL) և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիան, իրականացնում են արդյունավետ բարեփոխումներ դպրոցներում և բուհերում, այդ թվում՝ երաժշտական կրթության ոլորտում։
Դեսպան Քոուլը նշել է իր X էջում․
«Մեր կրթական համագործակցությունը տալիս է արդյունք և ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը»,-ասված է հաղորդագրության մեջ»։