Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 27 քաղաքացի:
«Վերջին օրերին անցկացված միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Չինաստանի, Կամերունի, Ադրբեջանի, Անգոլայի, Գանայի, Պակիստանի և Թուրքիայի 27 քաղաքացի։
Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ գործող օրենսդրության համաձայն՝ վտարված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։