Ռուսաստանը համարժեք ձևով կպատասխանի, եթե Կիևին մատակարարվեն Tomahawk հեռահար հրթիռներ: «Ինտերֆաքս» գործակալությյան փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Համապատասխան ձևով», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի, եթե Կիևին մատակարարվեն այդ հրթիռները։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել էին Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու և Ռուսաստանի տարածքի խորքը հարվածներ հասցնելու հնարավորության մասին։