Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։Նա չի պարզաբանել՝ արդյոք Ռուսաստանի առաջնորդն անձամբ կմեկնի Հարավաֆրիկյան Հանրապետություն։«Նա այսպես թե այնպես կմասնակցի G20-ին, - լրագրողներին ասել է Պեսկովը։
Ամեն դեպքում, ռուսական կողմի մասնակցությունը կլինի պատշաճ մակարդակով և առավելագույնս ակտիվ»։