Միչիգան նահանգի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, հայտնել է Գրանդ Բլան շերիֆ Ուիլյամ Ռեյնին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել։
«Եվս մեկ մարդ մահացել է տեղի հիվանդանոցում՝ հրազենային վերքերի հետևանքով», - ասել է Ռեյնին տեղական իրավապահ մարմինների Facebook-ի էջում տեղադրված տեսաուղերձում։
NBC News-ի փոխանցմամբ, կրակողը 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդն է։