Առնվազն 90 մարդ մնացել է Գազա քաղաքի հիվանդանոցում իսրայելական բանակի կողմից իրականացված հրետակոծությունից հետո, հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Գազա քաղաքի Հիլու հիվանդանոցում, որը մի քանի հրետանային արկերի հարվածի է ենթարկվել, մնացել է ավելի քան 90 բժիշկ և հիվանդ։ Նշվում է, որ հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են առնվազն 12 վաղաժամ ծնված երեխաներ, ինչպես նաև քաղցկեղով հիվանդներ։
Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հիլու շենքը ներկայումս շրջապատված է իսրայելական բանակի ծանր տեխնիկայով և տանկերով, որոնք փակել են հիվանդանոցի մուտքն ու ելքը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և 250-ից ավելի պատանդների վերցմամբ։