Ռուսաստանի Ռոսպոտրեբնադզորը արձագանքել է Թուրքիայի Քեմեր քաղաքի Dosinia Luxury Resort հյուրանոցում զբոսաշրջիկների զանգվածային թունավորման դեպքին և դիմել Թուրքիայի առողջապահության նախարարությանը՝ պահանջելով տեղեկատվություն հետաքննության ընթացքի մասին։
Հաղորդվում է, որ հարցումը կատարվել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային սանիտարական կանոններով նախատեսված ուղիներով։ Վարչությունը հորդորել է զբոսաշրջիկներին պահպանել հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, օգտագործել միայն շշալցված կամ եռացրած ջուր, մանրակրկիտ լվանալ միրգն ու բանջարեղենը և խուսափել շփումներից հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հետ։
Թունավորման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 27-ին։ Telegram-ի Shot ալիքը հայտնել էր, որ Ռուսաստանի երկու տարեկան երեխա տեղափոխվել է հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, փսխումով և լուծով։ Նմանատիպ ախտանշաններ են հայտնել նաև հյուրանոցի այլ հանգստացողներ, ովքեր կասկածում են անորակ սննդի պատճառով առաջացած թունավորում։