Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեղեցու հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական, ոչ թե աշխարհիկ որոշումներով. Տեր Արարատ քահանա


Տեր Արարատ քահանա Պողոսյանի հրապարակումը․

«Վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչներ առաջ են քաշում երկու ապագիտական պնդումներ, ըստ որոնց՝ իբր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնվել է Տրդատ Մեծի կողմից 301 թ․՝ պետական որոշմամբ և 301–372 թթ․ եղել է Ընդհանրական եկեղեցու ազդեցության ներքո՝ անկախանալով միայն Պապ թագավորի օրոք՝ կրկին պետական որոշմամբ։

Այս տեսակետները բացարձակապես չեն համապատասխանում պատմագիտությանը, խեղաթյուրում են սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները և զուրկ են տրամաբանական հիմքից։ Նախ՝ աղբյուրների հաղորդած տեղեկությունները և դրանց հիմքով կատարված ուսումնասիրությունները վկայում և ապացուցում են, որ Հայաստանում քրիստոնեության տարածման գործընթացը եղել է աստիճանական։ Ըստ աղբյուրների տեղեկությունների, Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ Հայաստանում քրիստոնեական համայնքներ և եպիսկոպոսական աթոռներ հաստատվել են դեռևս 1-ին դարում, իսկ 301 թ․ թագավորի հրամանով քրիստոնեությունը պարզապես համարվել է պարտադիր։ Ուստի խոսել «պետական որոշմամբ եկեղեցի ստեղծելու» մասին, անընդունելի է։ Եկեղեցին աստվածաբանական առումով հիմնված է Հիսուս Քրիստոսի կողմից, իսկ որևէ թագավորի դերը կարող էր լինել միայն արդեն փաստացի գոյություն ունեցող եկեղեցուն ու կրոնին պետական ճանաչելը և օժանդակելը։ Այսինքն՝ հակառակը պնդողների տրամաբանությամբ ստացվում է, որ եթե Տրդատ արքան այդ ժամանակներում գոյություն ունեցող որևէ այլ կրոն հռչակեր որպես պետական, ի՞նչ է Հայոց եկեղեցու հիմնադրումը հետաձգվելո՞ւ էր։ Ծիծաղելի է։ Խնդրում ենք նաև պարզաբանել, եթե Հայոց եկեղեցին ստեղծել է Տրդատ արքան, ապա ինչպե՞ս եք բացատրում, որ նա, մինչև քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը, երկու խիստ հրովարտակներ է հրապարակել քրիստոնյաներին հալածելու համար։ Ինչպե՞ս նա կարող էր պայքարել մի բանի դեմ, եթե դեռ այն չէր ստեղծել։ Ծիծաղելի է։

Երկրորդ՝ պնդումը, թե Հայ Եկեղեցին մինչև Պապ թագավոր գտնվել է Ընդհանրական եկեղեցու ենթակայության ներքո և ապա «անկախացել է պետական որոշմամբ», ոչ միայն աղավաղում է փաստերը, այլև հակասում միջնադարյան աղբյուրներին։ Իրականում Հայոց եկեղեցում 4-րդ դարի կաթողիկոսներից երեքը ձեռնադրվել էին Կեսարիայում, ինչը բնական էր այն ժամանակվա եկեղեցական կանոնների համաձայն և չի նշանակում քաղաքական կամ եկեղեցական կախվածություն։ Տվյալ ժամանակ, եթե ձեռնադրությունը կատարվում էր այլ եպիսկոպոսական աթոռում, դա չէր ենթադրում ենթակայություն․ հակառակ դեպքում պիտի ենթադրենք, որ օտար արքունիքներում մեծացած թագավորները նույնպես կորցրել էին իրենց ինքնուրույնությունը, ինչն անհեթեթ է։ Իսկ Պապ թագավորի օրոք ոչ թե եկեղեցին ստացավ «անկախություն», այլ հակառակը՝ թագավորի և եկեղեցու միջև առաջացան լուրջ հակասություններ, ինչը վկայում է, որ պետական որոշմամբ անկախության գաղափարը որևէ հիմք չունի։

Վերջապես, եկեղեցական ինքնուրույնությունը հաստատվում է տիեզերական և տեղական ժողովների որոշումներով, ոչ թե որևէ թագավորի հրամանով։ Այս մասին միաձայն են և՛ հայ և օտար միջնադարյան պատմիչները, և՛ ժամանակակից հայ և օտարազգի գիտնականները։

Ուստի պնդումները, թե Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է կամ անկախացել է պետական որոշմամբ, ոչ միայն անպատասխանատու պատմագրական խեղաթյուրումներ են, այլև հակասում են եկեղեցու էության մասին քրիստոնեական ուսմունքին․ եկեղեցու հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական, ոչ թե աշխարհիկ որոշումներով։

Հ․Գ. Ովքեր պնդում են, թե Պապ թագավորի ժամանակ կաթողիկոս բառը դեռ չի եղել, ապա պետք է հիասթափեցնենք։

Կաթողիկոս բառը 5 անգամ հանդիպում է Ագաթանգեղոսի մոտ․ օրինակ՝ «․․․սուրբ կաթողիկոսն Գրիգորիոս հանդերձեցին․․․» և 10 անգամ՝ Փավստոս Բուզանդի մոտ՝ այն էլ հենց Ներսես Մեծ կաթողիկոսի մասին խոսելիս՝ «կաթողիկոսն Հայոց զՆերսէս»։

Հ․Գ․ Ոչ մի հռոմեական կամ բյուզանդական կայսր չի ստեղծել Հռոմի կաթոլիկ կամ Ուղղափառ եկեղեցին, ոչ մի ռուս ցար չի ստեղծել Ռուս Ուղղափառ եկեղեցին, ոչ մի անգլիական թագավոր չի ստեղծել Անգլիկան եկեղեցին, ոչ մի վրացի թագավոր չի ստեղծել վրացական ուղղափառ եկեղեցին և ոչ մի հայ թագավոր չի ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցին»։

Լրահոս

Էրդողանը կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել պաղեստինյան հարցի լուծման համար
Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը
Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Թրամփ
Թրամփը զրուցել է Լիբանանի նախագահի հետ. Axios
Կարևոր
Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը
Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում
Չիչեն Իցա. մայաների քաղաքակրթական ժառանգությունը
«Հասկանում եմ՝ ինչ վիրավորանքներ կարող են լինել, բայց պարտավոր եմ երիտասարդներին թողնել խաղաղ ՀՀ»
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովին
Բագրատ Սրբազանն անազատության մեջ է, քանի որ առջևում ընտրություններ են, որ իր խոսքը ազդեցիկ կլինի
Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ
Արյուն ու խուճապ Թուրքիայում․ դպրոցը վերածվել է պատերազմի դաշտի
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի և 17 գործիչների փաստաբանական թիմի ասուլիսը
Նախընտրական շոու-ծրագիր է, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք. Մամիկոն Ասլանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին մեղադրանք է առաջադրվել
Էս ռեպրեսիաների ռեժիսյորը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը․ Էդգար Ղազարյան
Լույսը վառի՛ր. Ուժեղը
Չինաստանը մարտահրավեր է նետում Արևմուտքին․ նոր ուժերի բալանս
Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով

Լրացուցիչ նորություններ

...

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել