Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ-ի տոնական երթից հետո հանդես եկավ ելույթով․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ընկերներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը։
Մեր անկախությունը և պետականությունը , մեր ազգի  դարավոր պայքարի ու զոհաբերության արդյունքն է։

Վերջին  տարիներին մենք  անկախության օրը նշում ենք մեր ինքնիշխանության ու ինքնության դեմ աննախադեպ արշավի պայմաններում։

Այսօր մեզ փորձում են համոզել, որ մենք ազգային նպատակ և տեսլական  չունեցող ազգ ենք, մեր  անկախ պետականությունը պետք է միայն կուշտ ստամոքսի, հարկեր մուծելու կամ տոնակատարություններին մասնակցելու համար։

Արդյո՞ք Ավարայրում, Սարդարապատում, Արցախյան  ազատագրական  պայքարի, 44 օրյա պատերազմի   ընթացքում մեր ժողովուրդը պայքարում էր կենցաղային հարցերի համար։

Բնականաբար Ո՛չ:
Մեր պայքարը եղել է ինքնության համար, մեր հող ու ջրի, մեր լեզվի ու մշակույթի, մեր եկեղեցու   համար։
Մեր պայքարը եղել է հայ լինելու ու հայ մնալու համար։

Կա պարզ ճշմարտություն․ միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը  և հայ մարդու  անվտանգությունն ու բարեկեցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեզ պարտադրում են կեղծ հակադրություն՝ իբր գոյություն ունի «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Բայց դա մտացածին հակադրություն է։ Որևէ վեճ չկա պատմական և իրական Հայաստանի միջև։
Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է։ Այն մեր անցյալն է, որ մեզ տվել է անկախություն։ Այն մեր պատմությունն է, որ մեզ պարտավորեցնում է կերտել ապագա։

Իրական Հայաստանը մեր պատմական Հայաստանի շարունակությունն է՝ մեր պայքարի արդյունքում ստեղծված պետությունը, մեր ինքնության պաշտպանն ու ապագայի երաշխիքը։

Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը։

Իրական ինքնիշխան Հայաստանը՝ հայկական Հայաստան է։
Իրական Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմությունից։
Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ Առաքելական Եկեղեցին։
Իրական Հայաստանում չի կարող ուրացվել Հայոց ցեղասպանության փաստը։
Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը։
Իրական Հայաստանում ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը։

Ուրեմն այն, ինչ մեզ մատուցում է այս վարչախումբը, իրական և ինքնիշխան Հայաստանի կոնցեպտ չէ։
Այն իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի մոդելն է՝ փոքր,թույլ, հանձնված և պարտված։
Հայաստան, որի բնակիչները զրկված են և՛ հիշողությունից, և՛ ազգային  դիմագծից։

Մինչդեռ իսկական, իրական Հայաստանը հզոր պետությունն է․ պետություն, որը հիշում է իր անցյալը և կարողանում է պաշտպանել իր իրավունքները։

Սիրելի ներկաներ

Երեկ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին:

Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը  ոչ միայն կործանել է  Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել  ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտն է ,որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է  «Չորրորդ Հանրապետություն»   մոդելի տակ։

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝

  • պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
  • պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից,իր ժողովրդի հավաքական իրավունքներից
  • պետություն, որն պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի  Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։

Այս հրեշավոր  ծրագիրը  իրականություն կդառնա, եթե  Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի Սահմանադրությունը՝ փորձելով  ժողովրդին դարձնել իրեն  հանցակիցը:

Սա  մարտահրավեր է  մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին:

Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական  պատասխան։

Մենք այդ  մարտահրավերը  ընդունում ենք՝ ստանձնելով  մեր բաժին պատասխանատվությունը   և պատրաստ ենք այդ կարևոր ճակատամարտին։

Մինչ այդ  մենք պետք է ձևավորենք  համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝

  • անցյալն ուրանալով ապագա չես կառուցի,
  • քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա,
  • ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։

Այդ ճակատը ունի հստակ անելիք և ասելիք,  համատեղ ուժերով, արդյունավետ մեխանիզմներով, բացահայտել իրականությունը ՝անընդհատ և անդադար, հնարավոր ձևերով ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները։ Ժողովրդին ցույց տալ, որ խաղաղության ու «իրական Հայաստանի» անվան տակ նրանք կազմալուծում են հայկական պետականությունը։

Բացահայտել Փաշինյանի ծրագիրը, ցույց տալ դրա հետևանքները նշանակում է՝ նրան  զրկել այն խաղաթղթից, որով  պատրաստվում է վերարտադրվել։

Ասել եմ և շարունակում եմ պնդել, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝  անձամբ  Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար  նրա հեռացումը կամ վերատադրության կանխում ազգային անվտանգության հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելություն է։

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։

Պատերազմը, պարտությունը անգամ Ցեղասպանությունը դատավճիռ չեն հանձնվելու համար , եթե պատրաստ ես պայքարել։
Մեր հավատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգությունը,մեր հիշողությունը կամ բիբլիական Արարատը ոչ թե սպառնալիք են, այլ արժանապատիվ ապագայի միակ երաշխիքը։
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն ։

Սիրելի՛ ընկերներ

Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր անկախության օրը, այլև այս խորհդանշական վայրում, առաջին հանրապետության հիմնադիր  Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ վերհաստատում ենք մեր ուխտը  ՝ պաշտպանելու մեր անկախությունն ու  ինքնությունը, վերհաստատում ենք մեր կամքը անկախ,ինքնիշխան ,ժողովրդավարական և իրավական պետություն կերտելու:

Արամ Մանուկյանը և մեր նախնիները  մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, համարձակ և աննահանջ պայքարել համազգային նպատակների  համար:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը։
Փա՜ռք մեր ժողովրդին։

Փա՜ռք անկախության համար ընկած բոլոր նահատակներին»։

Լրահոս

Կարևոր
Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
Շտապ
Իրանը հարվածում է Իսրայելին կասետային զինամթերքով (տեսանյութ)
Լույս չի լինի հետևյալ հասցեներում
Բժիշկը զգուշացնում է սուրճից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին
Իրանը հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Շտապ
Թեհրանում կրկին պայթյուններ են որոտացել
Կարևոր
Երեկ սպանված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր (Լուսանկար)
Գարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի
Կարևոր
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը
Արարատի մարզում ամուսինը ծեծել է կնոջը․ աղջկա հայրն ու եղբայրը օգնության են հասել
Շտապ
Մեր nւժերը այժմ ինտենսիվ հшրվածներ են հասցնում Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու
Կարևոր
Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Շտապ
ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը
Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու․ Վուչիչ
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ
Մահմուդ Ահմադինեժադը, ենթադրաբար, սպանվել է․ ILNA
ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը

Լրացուցիչ նորություններ

...

Տեղի է ունեցել ԱԽ նիստ․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)

Ադրբեջանցիները կարող են ներթափանցել Սյունիք. Խաչիկյանը՝ Իրանի դեմ հարձակման և ռիսկերի մասին (տեսանյութ)

ԴՕԿ կուսակցության համագումարը․ կուսակցությունը ընտրություններին կգնա դաշինքով

ՀՀ քաղաքական օրակարգը՝ ընտրություններից մինչև տարածաշրջանային խաղաղություն

Փաշինյանը կմեկնի Վրաստան. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող մեքենան․ Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ծխախոտների վաճառք

Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված է հարցականի տակ. Վարդան Ղուկասյան

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱՄՆ֊ի միգրացիոն բանտից ԴՕԿ կոիսակցոիթյան 3֊րդ համագումարին

Ընտրությունն այս անգամ լինելու է բարոյականի և անբարոյականի միջև. Թովմաս ուրարակիր Առաքելյան

Սինոդական կառույցի ստեղծումը կարող է վտանգել եկեղեցու միաբևեռությունը․ Կրոնագետ

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում (տեսանյութ)

Թվաց՝ պարգեւավճար մենակ ինձ ու Ասլանյանին են տվել, ուրախացանք.անձնական միջոցների համար եմ ծախսել (տեսանյութ)

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Ստատուս քվոյից հետո. Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի և խաղաղության պատրանքի միջև (տեսանյութ)

Կալանք՝ վարչապետի մասին մասնավոր նամակի համար․ իրավապաշտպանը խոսում է վախի մթնոլորտի մասին

Աշխարհաքաղաքական շախմատի տախտակ. Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է խաղաղության (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում