Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 8 տարիներին, նախկին 18-տարիներից կուտակված ՀՀ պետական պարտքն ավելի քան կրկնապատկվել է, 6.7-միլիարդ դոլարից 2025-ի վերջի դրությամբ հասնելով առնվազն 14.5-միլիարդի։ 2025-ի ընթացքում, 2024-ի համեմատ, Հայաստանի պետական պարտքը, արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարով աճել է 13.1%-ով՝ որը կազմում է 1.7 միլիարդ դոլար։

Հին պարտքերի մայր գումարների և տոկոսների մարումները, կատարվում են նոր պարտքեր ներգրավելու հաշվին և միայն մի փոքր մասն է փակվում ներքին աղբյուրների միջոցով։

Ֆինանսների նախարարության տվյալներով 2026-ին սպասվում է նաև ՀՀ բյուջետային դեֆիցիտ՝ մոտ 537-միլիարդ դրամ և որ այս տարի ևս մի կլորիկ գումարով ՀՀ պետպարտքը կավելանա:

Հաշվի առնենք, որ այս ամբողջ ընթացքում գոնե մեկ անգամ չի հայտարարվել որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելանում է որևէ խոշոր տնտեսական կամ արդյունաբերական ծրագրի համար, միայն Երևանի երթուղային ցանցի ձևավորումը, նոր ավտոբուսներն ու նման բաներն են մտնում այս ավելացած բեռի մեջ:
Հավելենք նաև, որ երեկ անսպասելիորեն թոշակառուների համար իշխող ուժից արած թոշակների բարձրացման լուրը դեռ չի ստացել փաստաթղթավորված հիմնավորում՝ արդյո՞ք շուրջ 500 հազար կենսաթոշակառուի 10000 դրամները, որ կազմում են 75 միլիարդ դրամ , կայուն աղբյուր ունեն, թե սրանք ևս կգումարվեն եղած բեռին՝ որպես պետական պարտք:


ԱԺ Ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովը երկարամյա նախագահած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանի համար չկա շաղկապ մեր երկրի տնտեսական վիճակի ու ահռելի տեմպով աճող պետական պարտքի միջև. 2000-ից 2007-ը, ՀՀ պետական պարտքը երբեք չի՛ գերազանցել 2 միլիարդ ԱՄՆ դոլարը, պարտքը փոքր էր և գնալով նվազում էր՝ մարման հաշվին, Պարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցությունն էլ, ՀՆԱ-ի արագ աճի շնորհիվ տարեց տարի իջել է 34%-ից աստիճանաբար հասնելով պատմական մինիմումին՝ 14–17%։


Սակայն իրավիճակն աստիճանաբար խախտվեց ինչպես 2008-ին ողջ աշխարհը ցնցած Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, Հարավային Օսիայի համար ծավալված Ռուս- Վրացական պատերազմը, այդպես էլ 2008-ի մարտի 1-ի խժդժությունների, գործադուլների, քաղաքական բախումների, դրանցով թելադրված արտակարգ ռեժիմի պայմաններում, երբ երկրում ստեղծված քաղաքական սոցիալ-տնտեսական իրավիճակն անկայուն դարձավ: Իսկ սրանք իրադարձություններ էին, որոնք դարձյալ ծավալվում էին Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգներով ու իր շուրջ: Ինչպես ողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում, գնաճը, որոշ արտաքին և ներքին տնտեսական կապերի խզումները հանգեցրեցին պետպարտքի կտրուկ աճի։


Հայաստանին ևս պատճառվեց միլիարդավոր դոլարների վնաս։ 2008-ից 2018թվականներին ՀՀ պետական պարտքը աճել է, մերթընդմերթ նահանջելով, 10 տարվա մեջ 2․1-միլիարդից հասնելով մոտ 6․7-ի, Պարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցությամբ՝ մաքսիմումը գրանցելով 17-ին՝ 53%-ին։ Անգամ 2016-ի Ապրիլյան պատերազմը, դրանով առաջացած ծախսերը, պայմանավորված Իսկանդներների և այլ զինտեխնիկաների գնումները, Հայաստանի վրա միլիարդավոր դոլարների պարտք չեն առաջացրել, մինչդեռ այսօրվա Հայաստանը օր օրի խրվում է ծանր պարտքերի տակ՝ չամրացելով իր պետական սահմանները և չհամալրելով պատերազմ անցած բանակի զինտեխնիկան: Ասում է՝ խաղաղության ձգտող պետությունը այլ օրակարգ ունի:


Եվ ահա կրկին վերադառնում ենք 2018-թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Սերժ Սարգսյանից «ժառանգություն» ստացավ 6.7միլիարդ դոլար պետպարտքով երկիր։ Մի բան, որը Նիկոլի Փաշինյանի կլանի վերլուծաբանների և պրոպագանդիստների խոսքերով, կոռուպցիայի հետևանք էր, լճացած, քայքայված վիճակ: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի ու նրանց կողմից կանխատեսվում էր, կտրուկ տնտեսական աճ, սակագների անկում, միլիարդավոր դոլարների ներդրումներ, ներգաղթ: Եվ որ թալանչիների գողացած փողերը պետք է վերցնեն ու բաժանեն հասարակ խեղճ ու կրակ ժողովրդին: Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այս ամենից և ոչ մեկը երբեք չիրականացրեց չկարողացավ կամ չցանկացավ։


Պարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցության առումով, 2018-ին ժառանգելով 51%, նրանք կարողացան այն նվազեցնել ընդամենը 1 անգամ՝ 2019-ին, ընդամենը 1%-ով՝ 50%։


Իսկ 2020-ին կատարվեց ամենաանսպասելին և ամենահոռետեսականը, երկար սպասված Ֆինանսական դրականի փոխարեն, գրանցվեց բացասական սալդո՝ կտրուկ տնտեսական աճի փոխարեն, կտրուկ անկում և պետպարտք/ՀՆԱ տոկոսային հարաբերակցությամբ ողջ Հայաստանի էկոնոմիկայի պատմության մեջ, արձանագրեցինք պատմական մաքսիմումը՝ 63%։ 2018-ից 2025 թվականներին, Փաշինյանը իրականացրեց ու այսօր էլ շարունակում է իրականացնել, տնտեսագետ-վերլուծաբանների միայն ամենահոռետեսական սպասումները։

Լրահոս

Կարևոր
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Երկրաշարժ՝ Վրաստանում. Հայաստանի մի շարք բնակավայրերում զգացվել են ցնցումներ
Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալն այլևս չի գործում
Այս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ Պուտինին
Իրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The Telegraph
Վրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբ
Կարևոր
Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը
Սիրիայում երկու ավտոբուս է բախվել․ 35 մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել են
ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Ավելի քան մեկդարյա գաղտնիք․ նոր բացահայտումներ՝ Մեսսիի անցյալի մասին
Կարևոր
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Զելենսկու աղմկահարույց հայտարարությունը․ թիրախավորվել են Ռուսաստանի կարևոր ռազմական օբյեկտները
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մաhացել է
Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվել
Բելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը
Ծառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Լրացուցիչ նորություններ

...

ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը

Ծառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները

ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)

Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ

Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)

Պրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Ես այսպիսի հաղթող չեմ տեսել, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն էս երկրի նկատմամբ. Ղազինյան (տեսանյութ)

Դատախազը միջնորդեց, որ Դավիթ Ղազինյանի կալանքը փոխվի վարչական հսկողությամբ և 1 մլրդ դրամ գրավով (տեսանյութ)

Չեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել

Էդ ինչի՞ց ելնելով եք 1 միլիարդ դրամ ուզում. Վարդևանյանը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)

Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել․ պահանջվում է 1 մլրդ դրամ գրավ

«Ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում»․ Մովսես Հարությունյան

ԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել. Զորամասում զինծառայող է մահացել․ ՌԴ նոր արգելը ՀՀ-ի համար

Այս գործով Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ, այլ տուժող պիտի ճանաչվեր

Ծառուկյանն այստեղ է միայն նրա համար, որ ճշմարտությունն էր ասում. Աբովյան