Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ձեռամբ մեր երկիրը հետզհետե կորցնում է իր ինքնիշխանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայ ժողովրդի զգալի մասը, նաև մենք, մշտական պայքարի մեջ ենք այս իշխանությունների դեմ, որովհետև իրենց ապիկար կառավարմամբ է, որ այս օրով ունենք այսպիսի զգացմունքներ։ Ես գտնում եմ, որ մեզ միշտ հարվածել են, բայց մենք գոտեպնդվել ենք»,– ասաց նա։