Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է, քան մեր կյանքը․ Բարգրատ Սրբազան

Բարգրատ արք. Գալստանյանը ուղերձ է հղել կալանավայրից․

««Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն…» (Մատթ. Զ։31)

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը՝

Մեր երազների ու մեր իղձերի Հայաստանը,

Չարիքից ազատագրված և անեծքազերծ Հայաստանը,

Ճշմարտության և արդարության Հայաստանը,

Պարտությունը թոթափած և պարտությունը բերողից ազատագրված Հայաստանը,

Ատելությունից և թշնամությունից հրաժարված և սիրո, հույսի և հավատքի բերկրանքով ապրող Հայաստանը,

Հաշտության և Հաղթանակի Հայաստանը,

Սին ու կեղծ, քայքայված ու ծնկած, մուրացկանի ձորձ հագած «խաղաղությունը» մերժած և Հաղթանակներով շողշողուն, Պատվով և արդարությամբ նվաճված խաղաղությամբ Հայաստանը։

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը, իր անանցանելի Արցախով, իր բազում զավակների նահատակության արյանը, շիրիմներին ու սրբավայրերին տեր կանգնող Հայաստանը,

Իր Արարատը գրկած, իր Սուրբ Էջմիածնով օրհնված Քրիստոսասեր և Աստվածային Հայաստանը,

Իր մշակի արդար քրտինքով, իր մանկան ժպիտով, իր անծախ ուսուցչով, անկաշառ դատավորով, քաջարի զինվորականով, ծառայասեր ոստիկանով, անսուտ և անստախոս պաշտոնյայով, անմնացորդ բժշկով, ազգատեր գործարարով, ճշմարտասեր և կյանքի հորիզոններ նվաճող նոր սերնդով ապրող Հայաստանը, ում երազներն ու իղձերը ոչ ոք չի կարող սահմանափակել և կողոպտել։

Այո՛, սիրելիներ, որտեղ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սիրտն է։ Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է քան մեր կյանքը, հետևաբար Սուրբ Ղևոնդ Երեցին ականջալուր՝ «հեռացնենք մոլորեցնողների խավարային խորհուրդները, ովքեր եղկելի և ողորմելի են, մանավանդ նրանք, ովքեր կամավորապես են կուրացած և երբեք ճշմարտության ճանապարհը չեն գտնելու»։

Կեցցե Ազատ ու Անկախ, ազատագրված Հայաստանը։

Եվ այո՛,
Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին,
Տաճարը կհաղթի փողոցին,
Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական կեղծ Հայաստանին»…

Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս Լեռն է մեր կանգնած…

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը,
Կեցցե վերաազատագրված Արցախ աշխարհը։

Հաղթանակող Հայաստանն այլընտրանք չունի…

Ազատության լիակատար շնչով, սիրով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բարգրատ արք. Գալստանյան»։

Լրահոս

Երմակը հրաժարական տվեց ԱՄՆ մեկնելուց մեկ օր առաջ
Այսօր Մովսես Շարբաթյանը իր ծնունդը նշում է կալանավայրում՝ ընտանիքից հեռու (տեսանյութ)
Լեհաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները
Փաշինյանը կգնա մինչև Եկեղեցու կազմաքանդումը՝ իր իշխանությունը պահելու համար. Նորայր Նորիկյան (տեսանյութ)
Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են ամրապնդել գիտական և մշակութային կապերը
ԱՄՆ-ն ՌԴ-ին է հանձնում Ժնևում համաձայնեցված նոր ծրագիրը․Կրեմլ (տեսանյութ)
Տեր-Վրթանեսն այլեւս չի կարող ներկայացնել հավաքական արցախցիներին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
Ուրացող հուդաները հանձնեցին ամրոցի բանալիները. Սուրեն Սուրենյանցը երկու տարբերակ է առաջարկում (տեսանյութ)
Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվն ավելացել է
Պուտինը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի նախագահին
Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը
Ծառուկյանը մինչև 2026 թվականի վերջ UFC-ի տիտղոսային մենամարտ չի ստանա
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մերժել է ԱՄՆ-ի կոչը՝ «սա մեր գործն է» արտահայտությամբ (տեսանյութ)
Մերցը մերժել է ԱՄՆ-ի կոչը՝ «սա մեր գործն է» արտահայտությամբ
Փաշինյանի գլխավորությամբ անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին
Փաստերով ապացուցել եմ՝ սա Ալիևի պահանջն է, Փաշինյանը պետք է հեռացնի Կաթողիկոսին, վերջնաժամկետ կա․ Հայրապետյան
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումը
Պապոյանը Ստամբուլում զրուցել է Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ
ԱՄՆ-ում նախազգուշացրել են՝ Ուկրաինայում հեղաշրջում են նախապատրաստում
Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկել ուսանողի. 5 անչափահաս ձերբակալվել է

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը կգնա մինչև Եկեղեցու կազմաքանդումը՝ իր իշխանությունը պահելու համար. Նորայր Նորիկյան (տեսանյութ)

Տեր-Վրթանեսն այլեւս չի կարող ներկայացնել հավաքական արցախցիներին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

Ուրացող հուդաները հանձնեցին ամրոցի բանալիները. Սուրեն Սուրենյանցը երկու տարբերակ է առաջարկում (տեսանյութ)

Փաշինյանի գլխավորությամբ անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին

Պապոյանը Ստամբուլում զրուցել է Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

ԱՄՆ-ում նախազգուշացրել են՝ Ուկրաինայում հեղաշրջում են նախապատրաստում

ՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստ. ՀՀ-ն ԵՄ-ի հետ ճգնաժամային կառավարման համաձայնագիր է վավերացնում

Ապահովագրության շրջանակում տրամադրվող դեղերի ցանկը կընդլայնվի․ Ավանեսյան

Մենք որևէ մեկի գործունեության վրա խաչ չենք քաշում․ Անահիտ Ավանեսյան

Մենք չենք փակում քաղցկեղի բուժման ամբողջ գործընթացը, այլ միայն վիրահատությունները. Ավանեսյանը՝ ապահովագրության մասին

Առողջապահության ապահովագրության շրջանակներում ոչ բոլոր բուժծախսերն է հոգալու ապահովագրությունը

ՈՒՂԻՂ․ Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում է․ քննարկում են առողջապահական ապահովագրության հարցը

Փաշինյանը կիրակի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի պատարագի, որտեղ մկրտվել է

Փաշինյանը գտավ իր նմաններին. կգա քարերը հավաքելու ժամանակը (տեսանյութ)

ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ արկածախնդրություն, թե՞ արևմտյան ճնշման արդյունք. այլընտրանք չկա (տեսանյութ)

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ. ՀՀ ԱԺ նախագահ

ՀԱՊԿ-ը հանդես է եկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին

Կաթողիկոսի թեկնածուն ինչի՞ պիտի բարեվարքության քննություն չանցնի, դա պետք է ներդրվի Եկեղեցիում (տեսանյութ)

Մենք չենք խոստացել, որ թոշակառուների համար առողջապահության ապահովագրությունն անվճար է լինելու

Հայաստանում աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել