Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը․ Սերժ Սարգսյանի ուղերձը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք ազգովին «Այո՛» ասացինք անկախությանը՝ մեր ազգային ինքնության պահպանմանն ու արժանապատվությանը, մեր ինքնիշխան պետականության գաղափարին:

Այսօր ժամանակն է միասնաբար և վճռականորեն «Ո՛չ» ասել կապիտուլյանտ և ազգուրաց գործող կառավարիչներին, որոնք այդ անկախության ձեռքբերումները մսխել են, գաղափարն արժեզրկել ու ձևախեղել՝ վտանգի տակ դնելով մեր պետության և ժողովրդի ապագան։

Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն։

Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան:

Ցավոք, մենք դիմավորում ենք մեր պետականության վերակերտման պատմական օրվա տարեդարձը լրջագույն սպառնալիքների պայմաններում. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացված է, սահմանները՝ խախտված, ինքնիշխանությունը՝ խարխլված, Արցախը հայաթափված ու հանձնված, բանտերը լի են քաղաքական բանտարկյալներով։

Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Պետությունը ձևավորվում է այդ պայքարի, շարունակականության, ճշմարտության, ժողովրդի պատմական հիշողության ու կամքի հիման վրա։

Նոր համարակալումներով հանրապետության մասին բարբաջողները փորձում են ջնջել մեր հիշողությունը, խեղաթյուրել պատմությունը, ուրանալ անցյալը, մերժել հաղթանակները:

Բայց պատմությունը չի սկսվում «զրոյական կետից»:

Չի կարող արյունը ջուր դառնալ, նահատակությունը՝ վիճակագրություն, հերոսությունը՝ պատմական սխալ։

Չի´ կարող:

Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը՝ որպես ազգ, պետություն և քաղաքացիներ՝ հեռացնելով պետականակործան կառավարիչներին:

Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։

Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը:

Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։

Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։

Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին»։

Լրահոս

Կարևոր
Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
Շտապ
Իրանը հարվածում է Իսրայելին կասետային զինամթերքով (տեսանյութ)
Լույս չի լինի հետևյալ հասցեներում
Բժիշկը զգուշացնում է սուրճից ամբողջությամբ հրաժարվելու հետևանքների մասին
Իրանը հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Շտապ
Թեհրանում կրկին պայթյուններ են որոտացել
Կարևոր
Երեկ սպանված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր (Լուսանկար)
Գարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի
Կարևոր
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը
Արարատի մարզում ամուսինը ծեծել է կնոջը․ աղջկա հայրն ու եղբայրը օգնության են հասել
Շտապ
Մեր nւժերը այժմ ինտենսիվ հшրվածներ են հասցնում Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու
Կարևոր
Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Շտապ
ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը
Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու․ Վուչիչ
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ
Մահմուդ Ահմադինեժադը, ենթադրաբար, սպանվել է․ ILNA
ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը

Լրացուցիչ նորություններ

...

Տեղի է ունեցել ԱԽ նիստ․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)

Ադրբեջանցիները կարող են ներթափանցել Սյունիք. Խաչիկյանը՝ Իրանի դեմ հարձակման և ռիսկերի մասին (տեսանյութ)

ԴՕԿ կուսակցության համագումարը․ կուսակցությունը ընտրություններին կգնա դաշինքով

ՀՀ քաղաքական օրակարգը՝ ընտրություններից մինչև տարածաշրջանային խաղաղություն

Փաշինյանը կմեկնի Վրաստան. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող մեքենան․ Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ծխախոտների վաճառք

Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված է հարցականի տակ. Վարդան Ղուկասյան

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱՄՆ֊ի միգրացիոն բանտից ԴՕԿ կոիսակցոիթյան 3֊րդ համագումարին

Ընտրությունն այս անգամ լինելու է բարոյականի և անբարոյականի միջև. Թովմաս ուրարակիր Առաքելյան

Սինոդական կառույցի ստեղծումը կարող է վտանգել եկեղեցու միաբևեռությունը․ Կրոնագետ

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում (տեսանյութ)

Թվաց՝ պարգեւավճար մենակ ինձ ու Ասլանյանին են տվել, ուրախացանք.անձնական միջոցների համար եմ ծախսել (տեսանյութ)

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Ստատուս քվոյից հետո. Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի և խաղաղության պատրանքի միջև (տեսանյութ)

Կալանք՝ վարչապետի մասին մասնավոր նամակի համար․ իրավապաշտպանը խոսում է վախի մթնոլորտի մասին

Աշխարհաքաղաքական շախմատի տախտակ. Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է խաղաղության (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում