Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա դարձավ «Գյումրու օրը» նշել-չնշելու հարցը: Չնայած քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ «տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը», և որ «տոնի հետ կապված որոշ հարցեր ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ քաղաքապետարանի մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն», այդուամենայնիվ, ՔՊ-ն ինտենսիվ շահարկում է այս թեման։


Իսկ իրականությունն այն է, որ խնդիրը սոսկ տվյալ օրվա տոնակատարություն անցկացնելը կամ չանցկացնելը չէ: Գյումրին, որը Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկն է, այս տարի ընդհանրապես մնացել է առանց պետականորեն կազմակերպված որևէ նշանակալի միջոցառման։


Մի քաղաք, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է փառատոների, մշակութային խանդավառության ու մարդաշատ հրապարակների հետ, հիմա կարծես մոռացության է մատնված։


Քաղաքում չանցկացվեց անգամ կառավարության ֆինանսավորմամբ ավանդաբար կազմակերպվող փառատոնը` «Ֆեստիվառը», որը պետք է դառնար տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի թիվ մեկ մարզային քաղաքում նման միջոցառումները պետք է ոչ թե բացառություն, այլ ավանդույթ լինեին։

Ըստ գյումրեցիների, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ Գյումրին ունի ընդդիմադիր քաղաքապետ։ Տպավորություն է, որ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված չէ քաղաքի հնարավորություններով կամ մշակութային ներուժով, այլ սոսկ քաղաքական հաշվարկներով։ Քաղաքը, փաստորեն, դարձել է քաղաքական պայքարի բեմահարթակ, իսկ տոնակատարությունները՝ շահարկման գործիք։


Այնինչ, գյումրեցիները, ինչպես ամեն տարի, սպասում են ոչ միայն քաղաքի տոնին, այլև պարբերական այլ միջոցառումների, ջերմ հանդիպումների, համերգների, հյուրերի ու համախմբման մթնոլորտի։ Փոխարենը՝ ստանում են անուշադրություն ու լռություն։ Գյումրին, իր յուրահատուկ մշակույթով, պատմությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ, արժանի է պետական ուշադրության։ Բայց այսօր այն օգտագործվում է որպես «պատժի» մեխանիզմ ընդդիմադիր ղեկավար ընտրելու համար։ Իսկ արդյունքում տուժում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ քաղաքի բնակիչները։Գյումրին այսօր նորից ապացուցում է՝ այն միշտ ավելին է, քան պարզապես վարչական միավորը։


Այն հայության ինքնության, տոկունության և ստեղծարարության խորհրդանիշն է։ Իսկ այդ խորհրդանիշի արժանապատվությունը անտեսելն ու փոքրացնելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև ազգային։

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»