Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարտունու ԲԿ-ն զբաղված է ոչ թե հիվանդներով, այլ նախարարի պաշտպանությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը հարկ է համարում արձագանքել Մարտունու բժշկական կենտրոնի տարածած պարզաբանմանը, որով առավել խայտառակ վիճակում են հայտնվել պաշտոնյաները:


Նախ արձանագրենք՝ երեկ հրապարակված մեր հոդվածում գրված էր, որ կիրակի օրվա հանդիպումը տեղի է ունեցել հենց Մարտունու բժշկական կենտրոնում։ ԲԿ-ն իր պարզաբանմամբ արդեն հաստատում է, որ նախարարի այցը եղել է հիվանդանոցում, եւ ներկա են եղել մեր նշած անձինք՝ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն, ՔՊ ավագանու անդամ Տարոն Արշակյանը։ Այսինքն՝ մենք որեւէ փաստ չենք խեղաթյուրել։


Հաջորդ՝ այցը տեղի է ունեցել կիրակի օրը։ Հարց է ծագում՝ եթե նախարարի այցն իսկապես կապված էր բացառապես աշխատանքային հարցերին, ինչո՞ւ այն պետք է կազմակերպվեր ոչ աշխատանքային օրով։ Այսինքն, նախարարին, որ ԲԿ տնօրենը կիրակի օրով հրավիրի, գնալո՞ւ է:


Սա ինքնին վկայում է այն փաստի մասին, որ այդ այցը չէր կրում դասական աշխատանքային բնույթ։Բացի դրանից, պարզաբանման մեջ նշվում է, թե քննարկվել են բժշկական քոլեջի շենքային պայմանները։ Մինչդեռ այդ ուսումնական հաստատությունը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է գտնվում եւ որեւէ առնչություն չունի առողջապահության նախարարության հետ։


Ինչու էր առողջապահության նախարարն այս հարցով զբաղվում՝ պարզ չէ։Այս ամենը կրկին փաստում է, որ այցը ծառայել է ոչ թե մասնագիտական խնդիրների լուծմանը, այլ քաղաքական շահերին։ Ավելին՝ Մարտունու ԲԿ-ն իր պարզաբանմամբ, փաստորեն, ընդունում է, որ նախարարը շեղվել է առողջապահական օրակարգից եւ մտել կուսակցական քարոզչական դաշտ:


Արդյունքում ստացվում է, որ ոչ միայն մեր հրապարակած փաստերն են ճիշտ, այլեւ հենց ԲԿ-ն իր հայտարարությամբ հաստատում է դրանք։ Այս պարագայում անհասկանալի է մնում, թե ինչու է պետական բժշկական կենտրոնը հանդես գալիս նախարարի «պաշտպանական» հայտարարություններով։ Հիվանդանոցի պարտականությունը հիվանդներին սպասարկելն է, ոչ թե նախարարին արդարացնելը։«Ժողովուրդ» օրաթերթը համոզված է՝ պետական առողջապահական հաստատությունների ղեկավարները պետք է ծառայեն հանրության առողջապահական շահերին, այլ ոչ թե վերածվեն նախարարի քաղաքական որոշումները պաշտպանող խոսափողի»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ)
Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով
Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին
Կարևոր
Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել
Մոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց
Էներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ)
Հայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)
Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը
Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին
Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից
Կալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները
Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ
Ի՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)
«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան
Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում
The Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրին
Մադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարը
ԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզ
Լավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել Գերմանիան

Լրացուցիչ նորություններ

...

Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում

«Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում

«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում

«Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար»

«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա

«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»

«Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան

«Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»

«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները

«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո

«Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան

«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը