Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ի կեղծիքներից անցել է 3 տարի. քննությունը գնում է, նոր կեղծիքի ռիսկերը` ավելանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 7-րդ հերթական համաժողովը, որտեղ ձեւավորվելու է իշխող քաղաքական ուժի նոր ղեկավար կազմը։


Համաժողովին մասնակցում են շուրջ 1000 պատվիրակներ, որոնք ընտրելու են 42 թեկնածուներից 20-ին՝ որպես կուսակցության վարչության անդամներ։ Նոր վարչության ընտրությունից հետո, ըստ կանոնակարգի, կընտրվի նաեւ կուսակցության նախագահը։Սակայն ՔՊ համաժողովը բովանդակային առումով լուռ հեղափոխություն է հենց կուսակցության ներսում։


Իշխող ուժը կարծես մերժում է իր նախկին «ես»-ը՝ հրաժարվելով նախկին խորհրդանիշներից, ավանդական լեզվամշակույթից ու նույնիսկ գաղափարական գծից։Նորացված ՔՊ-ի ծրագրի հիմքում դրված է «Իրական Հայաստան» գաղափարական մոտիվը։ Սակայն այս մոտիվի ներքո ոչ թե զարգացվում է ՔՊ-ի նախորդ քաղաքական գիծը, այլ փաստացի մերժվում է։


Օրինակ՝ կուսակցության կանոնադրությունից հանվել է Արարատ լեռան նկարագրությունը, որը նախկինում զարդարում էր կուսակցության լոգոն ու դիտվում էր որպես ազգային տեսլականի խորհրդանիշ։


Այժմ, ըստ նոր տարբերակի, կուսակցության պատկերանշանում միայն երկու ձեռքերի սեղմումն է մնացել։ Կուսակցության ծրագիրն էլ գլխիվայր է` համեմատած նախորդ ծրագրին:


ՔՊ-ն սեփական անցյալի փլատակների վրա նոր ճարտարապետություն է կառուցում։Հիշեցում անցյալիցԸնտրակեղծիքները մերժող ՔՊ-ի նախորդ վարչության ընտրությունները խայտառակությունով ուղեկցվեցին, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2022 թվականի նոյեմբերի 2-ին։Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել էին, որի վերահաշվարկից հետո վարչության կազմից դուրս մնացին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։


Նրանց փոխարեն վարչության կազմ անցան Արսեն Թորոսյանը եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։Հրապարակել էինք, որ սկանդալը թիմի ներսում պայթեցրել էր Արսեն Թորոսյանը, որը կուսակցականներից մեկի` Տրդատ Սարգսյանի համակարգչում տեսել էր «ընտրական ցուցակ», որտեղ գրված էր՝ ով պետք է անցնի վարչության կազմ, ով՝ ոչ։ Թորոսյանը լուսանկարել էր այդ ցուցակը եւ պահանջել վերահաշվարկ, իսկ հետո սկսել էր բողոքարկել բոլոր հնարավոր մակարդակներով։


Հիշեցնենք, որ սա այն նույն կուսակցությունն է, որը տարիներ շարունակ քննադատել է ընտրակեղծիքներն ու լցոնումները, հիմա նույնն է անում` իր իսկ թիմի ներսում: Իսկ ԱԱԾ-ն 2022-ից մինչ օրս քննում ու քննում է այս գործը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»