Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Տնտեսական քողարկված խնդիրներն ու իշխանությունների ճոխ ծախսերը

«Փաստ» թերթը գրում է.

«Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։ Ու կառավարությունը կարող էր մի շարք ուղղություններով խթանող քաղաքականություն տանել, բայց այս հնարավորությունն ամեն անգամ բաց է թողնվում։ Ու մինչև հիմա տնտեսությունը շարունակում է մնալ արտաքին գործոնների հույսին։ Հայաստանը դեռ օգտվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու ՌԴ-ի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում լայն բացված վերարտահանման պատուհանից։ Եթե մի պահ Եվրոպայից տարբեր սարքավորումներ ու տեխնիկա էր մեծ թափով ներկրվում Հայաստան, ապա արտահանվում դեպի Ռուսաստան, ապա Արևմուտքի զգուշացումների պայմաններում հիմա որոշակիորեն ուղղությունը փոխվել է։ Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 58,7 %, իսկ արտահանման մեծ մասը՝ ԱՄԷ -ին՝ 44,5 %։ Ընդ որում, Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,4 % և 20,1 %։ Մեկ անգամ չէ, որ տվյալներ են ներկայացվել, թե ինչպես է Ռուսաստանից ներկրված հումքը՝ հիմնականում ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի տեսքով, արդեն վերարտահանվում դեպի ԱՄԷ։ Բայց պարզ է, որ միջազգային իրավիճակը շատ արագ փոխվում է, և հնարավոր չէ տնտեսական աճի ապահովման հարցում հույսը դնել վերաարտահանման պատուհանի բաց մնալու վրա։ Մյուս կողմից էլ՝ կենտրոնանալով վերաարտահանման ուղղությամբ՝ տնտեսության մեջ պայմաններ չեն ստեղծվում տեղական պոտենցիալի ավելացման ուղղությամբ։ Դրա համար էլ, ինչպես նշում են տնտեսական ոլորտի մասնագետները, Հայաստանում գրանցվող տնտեսական աճն առողջ չէ և երկար կյանք ունենալ չի կարող. այն ավելի շատ քողարկում է ներքին շուկայում եղած խնդիրները։ Դրա համար էլ նույնիսկ ՀՀ իշխանությունները բավական զգուշավոր են իրենց գնահատականներում։ Եվ 2024 թվականի համար կառավարությունն արդեն 5,8 % տնտեսական աճ է ակնկալում՝ թեև ավելի վաղ հայտարարվում էր առնվազն 7 %-ի մասին։ Աճի տեմպերի նվազման պայմաններում, բնականաբար, լուրջ խնդիր է բյուջեի դեֆիցիտը, որը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու նաև հաջորդ տարի։ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5,5 %-ի՝ 609 մլրդ դրամի չափով: Եվ բյուջեով պլանավորված ծախսերը կատարելու համար կառավարությունը կգնա իր նախընտրած քայլին ու պարտք կվերցնի՝ անընդհատ ավելացնելով պետական պարտքի առանց այն էլ ծանր բեռը։ Կթողարկվեն պետական պարտատոմսեր, ինչպես նաև վարկեր կվերցնեն միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից։ Արդեն իսկ ներկա պահին իշխանությունները աջ ու ձախ միայն վարկեր են ներգրավում, որտեղից հնարավոր է։ Այս տարվա դեկտեմբերի կեսերին էլ Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից 24,5 մլն դոլարի չափով հերթական տրանշը կստանա ՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է։ Այդ ահռելի ֆինանսական բեռը պետք է նաև կառավարել և հետևողականորեն մարել տոկոսները։ Պատահական չէ, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ամենամեծ մասն ուղղվում է պետական պարտքի տոկոսավճարներին։ Մասնավորապես, կառավարության պարտքի տոկոսներին 2025 թվականին պետք է ուղղվի 394 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2024 թվականին այս ուղղությամբ ծրագրված գումարը 323 մլրդ դրամ է կազմում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունքներ կունենայինք, եթե այս ֆինանսական ռեսուրսները պարտքի մարմանն ուղղվելու փոխարեն ներդրվեին կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում։ Պետական բյուջեն լցնելու մյուս եղանակն էլ իշխանությունների համար տարբեր ոլորտներում հարկերի ավելացումն է, որը բարդացնելու է ընդհանուր տնտեսական գործունեության միջավայրը՝ պայմաններ ստեղծելով թանկացումների համար։ Հիմա էլ գործադիրը նախատեսում է բարձրացնել Հայաստան ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերը։ Բնական է, որ դրանից ներմուծողները չեն տուժելու, նրանք հարկի ավելացումից հետո ներմուծված նավթամթերքը թանկացնելու են և սպառողներն են լինելու հիմնական տուժողը։ Բայց զարմանալին այն է, որ երբ« ընդհանուր առմամբ« կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ձգել իրենց գոտիները, այլև ավելի շռայլ ծախսեր են կատարում՝ ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ կատարելով։

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին
Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում
Վրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար
Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում
2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան
31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴ
Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին
Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը
Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ
Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ
Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել
Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք
Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների (Լուսանկարներ)
Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում. ո՞ւմ է ժպտալու ֆինանսական հաջողությունը
Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ
Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ
ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային
Մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը