ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Անալենա Բերբոքը Bild թերթին տված հարցազրույցում չի բացառել խաղաղ բանակցություններից հետո Ուկրաինայում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։
Նրա խոսքով՝ նման խաղաղապահ առաքելությունները անհրաժեշտ են ոչ միայն եվրոպական մայրցամաքում։ Նա ընդգծել է, որ եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, այն պետք է հնարավորինս պաշտպանված լինի։
«Եվ եթե անդամ պետությունների մեծամասնությունը հայտարարի, որ դրա համար անհրաժեշտ կլինեն նաև «կապույտ սաղավարտներ», ապա դա, հույս ունենք, կարող է ապահովել երկարատև խաղաղություն», - հավելել է Բերբոքը։