ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է պետության ղեկավարության պաշտպանության համար, որոշում է կայացրել խստացնել անվտանգությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ՝ Յուտայի նահանգում պահպանողական հայացքների տեր ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության պատճառով, այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Ըստ պարբերականի տվյալների՝ անվտանգության միջոցները պետության ղեկավարի մասնակցությամբ զանգվածային միջոցառումների ժամանակ խստացվելու են: Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը:
Թրամփը մտադիր է Պենտագոնում մասնակցել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Նա նաև կդիտի բեյսբոլի մրցախաղ Նյու Յորքում: