Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խորին երախտագիտություն ենք հայտնում «ԴԻԱԼՈԳ» ՀԿ–ի նախագահ Յուրի Նավոյանին՝ իր հայրենանվեր գործունեության համար․ Արցախի թեմ


Արցախի թեմը երախտագիտություն է հայտնել «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ պարոն Յուրի Նավոյանին՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ գործունեության համար․

«Արցախի թեմի և Թեմական խորհրդի անունից մեր օրհնությունն ենք բերում և միաժամանակ խորին երախտագիտությունը հայտնում «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ պարոն Յուրի Նավոյանին՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ գործունեության համար։ Երկար տարիներ թե պետական, թե հանրային կյանքում նա, իրավամբ, կարևոր ծառայություններ է մատուցել և շարունակում է մատուցել հայրենիքին ու մեր ժողովրդին: 2017 թվականին, մի խումբ համախոհների հետ հիմնադրելով «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը՝ նրա գործունեության հիմքում դրել է երկխոսության միջոցով սոցիալական և միջպետական խնդիրների լուծման սկզբունքը։ Իսկ վերջին տարիներին, հատկապես արցախահայության բռնի տեղահանությունից հետո, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության գործունեության առանցքում են ներառվել նաև արցախահայության հիմնախնդիրները, նախաձեռնվել ու իրականացվել բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր:

Նրա անմիջական աջակցությամբ Երևանում իր գործունեությունն է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը։ Թեմի հետ համատեղ ջանքերով սկիզբ է դրվել Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված մատենաշարի, որի առաջնեկը դարձավ «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագրով եռալեզու պատկերագիրքը։

Յուրի Նավոյանի խորքային ու ազգանպաստ գաղափարները գործնական ծրագրերի վերածելու կոնկրետ ձեռնարկները անմիջապես արժանանում են հանրության լայն շրջանների համակրանքին: Բավական է նշել վերջին շրջանում նրա կողմից նախաձեռնած ու հրատարակած գրքերի շարքը, հասկանալու համար թե գաղափարաքարոզչական ինչպիսի արդյունավետ ու նպատակասլաց աշխատանքներ են կատարվում ու մատուցվում հանրությանը: «Գրքային դիվանագիտություն» այս տերմինը և բուն գաղափարը, որ շրջանառության մեջ է դրվել նրա կողմից, թերևս լավագույն բնութագրությունն է իրականացվող մեծածավալ աշխատանքների: «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հովանավորությամբ հրատարակվել են նաև արցախցի գրողների գրքեր՝ նպաստելով մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

Կարևոր նախաձեռնություններից է նաև «Արցախ» ջազ նվագախմբի վերակենդանացումը։ Ծրագրի բուն նպատակը Արցախից բռնագաղթած տաղանդավոր երիտասարդների համար իրական հնարավորություններ ստեղծելն է իրենց ունակությունները դրսևորելու և ծառայեցնելու հանուն մեծ մշակույթի: Վերակազմավորված ՛՛Արցախի ջազ՛՛ նվագախումբը շատ կարճ ժամանակաընթացքում հենց «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հովանավորությամբ կարողացավ համերգներ ունենալ Երևանում և Մոսկվայում՝ արժանանալով մեծ ընդունելության ու բարձր գնահատանքի։

Ուրախությամբ ենք ուզում նշել նաև Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերածննդին միտված ձեռնարկները։ «Գալյա Նովենց» թատերական դպրոցը «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հետ համատեղ մեկնարկում է երկամյա անվճար դերասանական կրթական ծրագիր՝ նախատեսված արցախցի երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է՝ հնարավորություն ընձեռնել երիտասարդներին՝ մասնագիտական կրթություն ստանալու և բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը։ Ծրագրի շրջանակներում 15 արցախցի երիտասարդներ անվճար կրթություն կստանան վերոնշյալ դպրոցում:

Արցախի թեմը բարձր է գնահատում պարոն Յուրի Նավոյանի հայրենասիրական ու եկեղեցասիրական գործունեությունը՝ ուղղված ընդհանրապես հայ մշակութային կյանքի հզորացմանը և, մասնավորապես, Արցախի մշակույթի պահպանմանը։ Նրա նախաձեռնությունները վկայում են ազգային արժեքների հանդեպ հոգածության և հայրենիքին նվիրվածության մասին։

Արցախի թեմի առաջնորդ


Լրահոս

Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել