Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վանդալիզմն այսպես է լինում․ Լիլիթ Գալստյան


ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «վերանորոգումն» արդարացիորեն հանրային ընդվզում է առաջացրել։ Արդարացիորեն, որովհետև յոթը տարի հասարակությանը ստով ու ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրած, մեր նվիրական ազգային արժեքներն ասպատակող ու ուրացող կառավարությունը իրեն չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր է տվել։ Անգամ հուշարձանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաթեթի, նույնիսկ այսպես կոչված հեղինակային վերահսկողության փաստացի գոյության պայմաններում, հուշահամալիրի այսպես կոչված «վերանորոգման» ընթացիկ պատկերները ակնհայտորեն խոսում են հուշարձանի նկատմամբ վանդալիզմի և խոշտանգման մասին։ Սա ակնհայտ է անգամ անզեն, ոչ պրոֆեսիոնալ աչքով։ Համենատեք՝ 2003-ն Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգվող հուշարձանի խոսուն պատկերներն ու այս օրերի ցավալի պատկերը։ Ցեղասպանության հուշահամալիրի հոշոտված և խոշտանգված պատկերները ոչ թե նորոգման, այլ բարբարոսաբար և անգամ դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։

Հանրապետական հուշարձանին և մեր ողջ հասարակությանը հասցված այս բարոյական և նյութական վնասի համար համապատասխան մարմինները պետք է պատասխան տան, սա հանցագործության աստիճանի անփութություն է և անպատասխանատվություն։ Մի շարք հարցերի պատասխաններ պետք է տրվեն․

1․ Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված վերականգնման մեթոդի և նյութերի ընտրության առնչությամբ։ Արդյոք իրականացվե՞լ է շինարարության կազմակերպման նախագիծ՝ բոլոր ուղղություններով։ 2․Ինչպե՞ս է կազմակերպվել տվյալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշերով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։
3․Արդյոք տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմական՝ այն էլ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու համապատասխան փորձ և կարողություններ ունի։
4․ Հեղինակային վերահսկողության կողքին, ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։
5․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց պաշտոնական լիազորություններն ու պարտականությունները ձախողած անձինք։ Հիշու՞մ եք կախիչի պատմությունը։

Հիշու՞մ եք փաշինյանի խոստովանությունը՝ «մենք դպրոց կառուցել չգիտենք․․․» /Բայց ակադեմիական քաղաք են կատուցում․․․/ Ի դեպ, նույքան աղետալի և անփառունակ է Հ․ Թումանյանի տուն-թանգարանի «նորոգման» պատմությունը։ Երեք տարի է նորոգման անվան տակ փլատակի է վերածվել թանգարանը, աշխատանքները սառեցված են և բաց երկնքի տակ մնացած անկտուր շինությունն առաջիկա աշնան ու ձմռան ընթացքում էլ ավելի կքայքայվի։ Եվ այստեղ էլ նույն հարցերն ու նույն եզրակացությունը․․․․ Պետք չէ զարմանալ, որ ձեզ չեն հավատում, չեն վստահում, որովհետև աշխատել չգիտեք, որովհետև սուտն ու ոչ պրոֆեսիոնալիզմը համատարած է։ Ձեր նկատմամբ հավատի և վստահության խորը ճգնաժամ կա, և դուք այն սնում եք ամեն վայրկյան»։

Լրահոս

Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել