Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ բավականին հետաքրքիր ակցիա տեղի ունեցավ ԱԳ նախարարության մոտ: Արցախի քաղաքացիական հասարակության 60 կազմակերպությունների անունից ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցվեց նույն այդ կազմակերպությունների կողմից դեռևս ս.թ. սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին ուղղված դիմումի պատճենը: Թե՛ ակցիան ինքնին, թե՛ հիշյալ դիմումը բավականին հստակ քաղաքական բովանդակություն ունեն: Ըստ էության, առանցքային շեշտադրումն այն է, որ Արցախի հարցը ամենևին էլ փակված չէ, ինչպես դա համարում են Բաքվում և Անկարայում, և ինչպես թշնամական խոսույթը կրկնում են ՔՊ-ի միջանցքներում: Արցախի հասարակական կազմակերպություններն ինչպես Բորգին, այնպես էլ Արարատ Միրզոյանին հիշեցնում են Արցախի ժողովրդի իրավունքների ողջ համալիրը պաշտպանելու Հայաստանի իրավունքի ու պարտականությունների մասին: Միաժամանակ, դիմումի հեղինակները զգուշացնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերը Հայաստանին կզրկեն Արցախի քաղաքացիների կենսական իրավունքները և ՀՀ պետական շահերը պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված իրավունքներից: Ըստ որում, հիշեցնենք, որ Մինսկի խմբի լուծարման պահանջ դրել է Ալիևը, ավելին՝ շարունակաբար շեշտելով, թե ՀՀ-ն ու Ադրբեջանը պիտի համատեղ նման նախաձեռնություն դրսևորեն: Դիմումի հեղինակները նաև անհրաժեշտ են համարում հիշեցնել, որ «Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ՝ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում»: Հարկավ, Արցախի հասարակական կազմակերպությունների այսօրինակ նախաձեռնությունն ամենևին էլ եզակի դրսևորում չէ: Ժամանակ առ ժամանակ, իսկ վերջին ժամանակներս՝ ավելի հաճախ, ամենատարբեր գործիչներ, հրապարակային դեմքեր, հասկանալի է, բացառապես ոչ իշխանական կամ իշխանության հետ որևէ կապ չունեցող շրջանակների ներկայացուցիչներ բարձրացնում են Արցախի հայության կենսական ու անկապտելի իրավունքներին ուղղակիորեն առնչվող հարցեր: Այդ հարցերի շարքում են մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտությունը՝ կապված հայրենի հողի վրա ապրելու, իր ճակատագիրը տնօրինելու, իր պատմամշակութային ժառանգության պահպանումն իրագործելու իրավունքների հետ: Արցախի գլխին փաշինյանական իշխանության բերած ահավոր աղետից հետո, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ Արցախի հայաթափումից հետո, մանավանդ ձևավորված անկումնային բարոյահոգեբանական միջավայրում, շատ հնարավոր է, հանրության, ասենք, նաև քաղաքական որոշակի շերտերի կարող է այս ամենը ավելորդ թվալ, բայց այդպես չէ: Նման հիշեցումները, նման դիմումները, հրապարակային ելույթներն ու հարցադրումները իրականում չափազանց կարևոր են: Այո, օրվա իշխանությունն ամենևին էլ չի ցանկանում և նման մտադրություններ էլ չունի՝ պաշտպանել Արցախի հայության կենսական իրավունքները: Սա, նկատենք, այն պարագայում, որ Փաշինյանի գլխավորած կոնկրետ այս իշխանությունը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում քվե է ստացել Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ինքնորոշման իրավունքն իրացնելու, Արցախի հայության իրավունքների երաշխավորը լինելու նախընտրական խոստումներով: Ավելին, այդ թեզերն արդեն պաշտոնապես, որպես նորմ, ամրագրվել են փաշինյանական այս կառավարության գործունեության հնգամյա ծրագրում: Ու հիմա, երբ Փաշինյանը և նրա թիմակիցները շարունակում են Արցախի ուրացումը, ստացվում է, որ ի լրումն ամենի, նրանք տրամագծորեն դեմ են գնում իրենց իսկ գործունեության ծրագրին, որն իրականացնելու խոստումներով պահել են իշխանությունը կամ, եթե կուզեք, վերարտադրվել: Մյուս կողմից՝ այն իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունը խաչ է քաշել ոչ միայն Արցախի, Արցախի հայության վրա, իրենց իրավունքներով հանդերձ, առավել ևս կարևորվում են երեկվա ակցիային համահունչ դրսևորումները: Այո, կարող են լինել մարդիկ, որոնք կասեն, թե դա դոնկիխոտյան պայքար է՝ հողմաղացների դեմ: Բայց դա անհրաժեշտ է: Ավելին, եթե կուզեք իմանալ, ոչ միայն արցախցիները, ոչ միայն Արցախի ՀԿ-ները, այլև բացարձակապես բոլոր ազգային կառույցները պետք է ցանկացած առիթ, ցանկացած պատրվակ օգտագործեն՝ նշված խնդիրների, Արցախի հայության հանդեպ իրագործված ցեղասպանական ոճրագործության մասին բարձրաձայնելու համար: Լինի դա միջազգային միջկուսակցական հարթակ, էկումենիկ հարթակ կամ թեկուզ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայության կողմից իրենց երկրների իշխանություններին ուղղված պահանջ, բոլորն էլ կարևոր են: Ավելին, նմանօրինակ դիմումներով, հիշեցումներով, հարցադրումներով հայկական կառույցները (եթե իրենց հայ ու հայկական են համարում) պետք է անդադար «ռմբակոծեն» բոլոր հնարավոր ու անհնար միջազգային կառույցներն ու դրանց ղեկավարությանը: Այս ամենը, առավել ևս ու հատկապես՝ այսօրվա իշխանության անգործության պայմաններում, իսկապես կարևոր աշխատանք է, որը պետք է արվի: Միով բանիվ՝ միջազգային իրավունքի ամրագրված նորմերի, Արցախի արնածոր հարցի փակված չլինելու հիշեցումները կարևոր են: Բայց միաժամանակ կա այնպիսի տպավորություն, որ շատ դեպքերում ումից ասես պահանջներ ունեն, բացի... պատահած աղետների ու ողբերգության գլխավոր պատասխանատուից ու մեղավորից՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարությունից: Այո, միջազգային հանրությանը (եթե կարելի է այդպես ասել) պետք է պահանջներ ներկայացնել: Բայց այդ ամենը բազմապատիկ ավելի արդյունավետ կլինի, եթե համախմբենք բոլոր կարող ուժերն ու պատասխան պահանջենք մեր հանրությանը շարունակաբար աղետներ ու ողբերգություններ, գոյաբանական սպառնալիքներ բերող իշխանություններից: Ստեղծված իրավիճակի հիմնապատճառը Փաշինյանի իշխանությունն է՝ իր վարած պրոթուրքական «քաղաքականությամբ», եթե չասվի՝ հանձնակատարությամբ: Նախ՝ պատճառից է պետք ազատվել՝ դրանից հետո կենտրոնանալով արդեն հետևանքները քայլ առ քայլ վերացնելու, հաղթահարելու վրա: ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»