Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$789.68

BTC

$116527

ADA

$0.789873

ETH

$3976.12

SOL

$176.34

38 °

Yerevan

23 °

Moscow

38 °

Dubai

25 °

London

22 °

Beijing

23 °

Brussels

23 °

Rome

37 °

Madrid

BNB

$789.68

BTC

$116527

ADA

$0.789873

ETH

$3976.12

SOL

$176.34

38 °

Yerevan

23 °

Moscow

38 °

Dubai

25 °

London

22 °

Beijing

23 °

Brussels

23 °

Rome

37 °

Madrid

Սյունիքը վերածվում է ոչ միայն միջանցքի, այլև ռազմաքաղաքական լծակի․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սյունիքով անցնող միջանցքի «արտապատվիրակումը» Վաշինգտոնին ունենալու է չափազանց ցածր տնտեսական ՕԳԳ։ Գործարքի իմաստը ոչ թե լոգիստիկ զարգացումն է որպես այդպիսին, այլ Հայաստանի ինտեգրումը բարդ ու անարդյունավետ տրանսպորտային մի կոնստրուկցիայի, որը խարսխված է եվրասիական տարանցման մեջ Ադրբեջանի բացառիկ դերակատարման մասին միֆի վրա:

Ռուսաստան-Հնդկաստան և Չինաստան-Եվրոպա ուղղություններով Ադրբեջանի «հանգույցային» կարևորության մասին ստեղծված միֆն այսօր վերարտադրվում է նախանձելի հետևողականությամբ։

Փաստացի լոգիստիկան ադապտացնում են առանձին աշխարհաքաղաքական նկրտումներին: Սակայն, իրական տվյալներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում՝ այդ լոգիստիկ երթուղիները պարզեցնելու փոխարեն Բաքուն դրանք ավելի է բարդացնում:

Ադրբեջանը ոչ թե ռազմավարական կամուրջ է, այլ ֆրագմենտացիայի, մասնատման կետ։2024 թ. Ադրբեջանի երկաթուղային ցանցով տարանցվել է ընդամենը 7,3 մլն տոննա բեռ, ինչը չի հասնում փոխադրումների ընդհանուր ծավալի 40%-ի:Հատկապես կարևոր է անդրադառնալ Հյուսիս-Հարավ միջանցքին, որի ադրբեջանական երթուղով 2024 թ.-ին փոխադրվել է ընդամենը 814,000 տոննա բեռ։ Սա Ադրբեջանի ընդհանուր տարանցիկ հոսքի ընդամենը 11%-ն է, ինչը վկայում է դրա աննշան դերի մասին նշյալ լոգիստիկայում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ցուցանիշներն էլ առավել քան խոսուն են. 6,5 մլն տոննա թողունակության պարագայում՝ 250 հազ. տոննա փոխադրված բեռ ս.թ. 7 ամսա ընթացքում:Միևնույն ժամանակ, կան աշխարհագրորեն և առևտրային առումով կենսունակ այլընտրանքներ։

Դրանցից մեկը Աստրախան/Կասպիյսկ-Անզալի երթուղին է, որը հասնում է մինչև Բանդար Աբբաս և/կամ Չաբահար նավահանգիստներ։ Այն ապահովում է ուղիղ կապ առանց վերաբեռնումների՝ մոտ 25-30%-ով կրճատելով տրանսպորտային ծախսերը։Ինչ վերաբերում է Եվրոպա-կովկաս-Ասիա միջանցքին՝ Չինաստանից Եվրոպա՝ Ղազախստանի, Կասպից ծովի և Ադրբեջանի տարածքով, ապա դա խիստ մասնատված լոգիստիկ շղթա է՝ պայմանավորված մի քանի հանգամանքով. չին-ղազախական սահմանին երկաթուղու փոփոխություն (Չինաստանում՝ 1455 մմ, Ղազախստանում ու, առհասարակ, հետխորհրդային տարածքում՝ 1520 մմ՝ ''царская колея''), Ակտաուի նավահանգստի գերբեռնվածություն, ծովային առաքում Բաքու, նոր վերաբեռնում, ապա՝ Թուրքիայի հետ սահմանին կրկին երկաթուղու փոփոխություն։ Հնարավոր է, Սյունիքով նախագծվող միջանցքով նույնպես կառուցվի նեղ երկաթուղի, ինչը մասամբ կնվազեցնի տրանսպորտային ծախսերը։

Սակայն, ընդհանուր առմամբ, նման երթուղին ի վիճակի չէ մրցակցել նշված ավելի ճկուն այլընտրանքների հետ, հատկապես տրանսպորտային ծախսերի աճի և ենթակառուցվածքային անհամապատասխանությունների պայմաններում։Միաժամանակ, «Միջին միջանցքի» բեռնափոխդարումների ծավալների թմբկահարվող աճը ևս չպետք է մոլորեցնի: Իրականում սա քանակական աճ է նախորդ աննշան բազայի ֆոնին, այլ ոչ թե որակական առաջընթաց։

Լոգիստիկ տեսանկյունից Ադրբեջանը չի պարզեցնում հաղորդակցությունները, այլ, հակառակը, մեծացնում է դրանց խոցելիությունը։ Բոլոր օբյեկտիվ չափանիշներով Ադրբեջանը զիջում է՝ և՛ որպես Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տարանցիկ հանգույց, և՛ որպես Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհի կապող օղակ։

Ռուսաստանը և Իրանը շրջանցող այս անարդյունավետ տրանսպորտային սխեմաներին Հայաստանի ինտեգրումը ուղղված է ոչ թե տարածաշրջանային լոգիստիկայի զարգացմանը, այլ Երևանի աշխարհաքաղաքական վերադասավորմանը:Եվ այս պայմաններում Սյունիքը վերածվում է ոչ միայն միջանցքի, այլև ռազմաքաղաքական լծակի՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր գոյաբանական սպառնալիքներով»։

Լրահոս

Գիտնականները պնդում են, որ մարդիկ կկարողանան ամբողջությամբ վերականգնել կորցրած տեսողությունը խխունջների շնորհիվ
Ստորագրելն աղետալի բան է, բայց այնպես չէ, որ չստորագրելն աղետներ չի բերելու.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
ԱՄՆ դեսպանը ներկա է եղել Սպիտակի պոլիկլինիկային ժամանակակից բժշկական սարքավորումներ փոխանցելու պաշտոնական միջոցառմանը
Սրտաբանը հերքում է սուրճի մասին ամենատարածված առասպելը
Կասեցվել է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բժիշկները պատմել են, թե ինչ վտանգներ կարող է առաջանալ ձմերուկի չափից շատ օգտագործումից
Մատենադարանը ստեղծում է առցանց հարթակ՝ հայատառ ձեռագրերի նկարագրությունների մասին (տեսանյութ)
Հայտնաբերվել է շաքարախտը առանց ինսուլինի ներարկումների վերահսկելու միջոց
Բժիշկը պատմել է, թե որ համեմունքներն են կարող օգտագործել հիպերտոնիկ հիվանդները՝ աղը փոխարինելու համար
Խիստ կասկածում եմ ՔՊ-ականների ասածների վրա․ Սուրենյանց (տեսանյութ)
Գտնվել է սրտի կաթվածից հետո սրտի աշխատանքը վերականգնելու միջոց
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում
Անդրադարձել են էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցերին
Գիտնականները պարզել են, թե ինչու է անշաքար թեյը ավելի առողջարար, քան շաքարով թեյը
Apple-ին դատի են տվել Apple Pay տեխնոլոգիան գողանալու համար
Շաբաթական երեք բաժին կարտոֆիլի ֆրի ուտելը մեծացնում է շաքարախտի առաջացման ռիսկը
Վալտեր Գյուրջինյանը և Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրներ՝ տարբեր տարիքային խմբերում
Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը
Բժիշկն ասել է, թե ում չի կարելի շատ ձմերուկ ուտել
Գազայում սովից մահացածների թիվն ավելացել է

Լրացուցիչ նորություններ

...

Ստորագրելն աղետալի բան է, բայց այնպես չէ, որ չստորագրելն աղետներ չի բերելու.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)

Խիստ կասկածում եմ ՔՊ-ականների ասածների վրա․ Սուրենյանց (տեսանյութ)

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կալանավորվել է

Վաշինգտոնի եռակողմ հանդիպումը ոչ մի կերպ չի կարող շահեկան լինել Հայաստանի համար․ Զատուլին (տեսանյութ)

Դրա գինը վճարելու ենք բացառապես հայերս․ Քրիստինե Վարդանյանը՝ վաշինգտոնյան եռակողմ հանդիպման մասին

Գալեյանն ու Ռոստոմյանը քաղբանտարկյալներ են, արժանապատիվ այս մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու. Դանիելյան

«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, իսկ հայկական ֆուտբոլը մնալ օդում. Ռոբերտ Գասպարյան

Պնդումները, թե Հայաստանը համաձայնվել է «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում. Փաշինյանի խոսնակ

Գնաճը, վերարտահանումը և սղաճը բնորոշում են այսօրվա ՀՀ տնտեսությունը. Աղասի Թավադյան

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

Ուշագրավ զարգացումներ են սպասվում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի գործով

Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա․ «Լուրեր»

Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու, սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության. Արայիկ Հարությունյան

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը

Թրամփ-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո 3 փաստաթուղթ է ստորագրվելու․ Factor TV

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը

Ռուսաստանի հայերի միության ղեկավարը մեկնաբանել է Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների վաղվա հանդիպումը

Սպառնալիք՝ ՀՀ գոյության համար․ Փաշինյանի խնդիրը լուծելու փոխարեն՝ մեկի մյուսի դեմ են պայքարում (տեսանյութ)

«Դնում են վաճառքի․ լավ բան պետք չէ սպասել»․զարգացումներ՝ Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումից առաջ (Տեսանյութ)