Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել հայկական ԱԷԿ-ի դեմ․ Վահե Դավթյան


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է

«Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Հայկական ԱԷԿ-ի։

Օրերս Թուրքական NTV հեռուստաալիքը և բրիտանական Daily Mail պարբերականը սինխրոն կերպով Մեծամորի ԱԷԿ-ի մասին նյութեր են տարածել, որոնցում ՀԱԷԿ-ը որակվում է որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»: Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։

NTV-ն ՀԱԷԿ-ն անվանում է «ռումբ», ընդգծելով դրա գտնվելու վայրը սեյսմիկ ակտիվ գոտում և ռեակտորի տարիքը։ Դրա «հաստատման» համար մեջբերվում է արևմտյան «փորձագետ» Պիտեր Մարկո Թեյսը, ով կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին «անհապաղ միջամտել՝ անվտանգության սպառնալիքը վերացնելու համար»։

Daily Mail-ը ևս ընտրել է նույն ալարմիստական ոճը: Հրապարակված նյութը համահունչ է ադրբեջանական խոսույթին՝ «կայանը կարող է պայթել ցանկացած պահի», «աղետն անխուսափելի է» և այլն:

Միչդեռ՝

Հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին «Ռոսատոմի» կողմից անցկացված խորքային արդիականացումը էապես բարձրացրել են կայանի անվտանգության, կայունության ու արդյունավետության մակարդակը:

Իր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատել է, որ արդիականացված ՀԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոոր ստանդարտներին։ Ավելին՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին 2023 թ. հայտարարել է՝ կայանի շահագործումը իրականացվում է խիստ վերահսկողության ներքո և գործող անվտանգության կարգավորումների համաձայն։

Ինչո՞ւ է կրկին բարձրացվել հակամիջուկային աղմուկը։

Պատասխանը պարզ է՝ ՀԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհները հանդիսանում են աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Դրանց նպատակն է թուլացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, վարկաբեկել Ռուսաստանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում և միջազգային տեղեկատվական դաշտում ձևավորել անորոշության և սպառնալիքի մթնոլորտ։

Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ։ Ընդ որում այդ արշավը ո՛չ գիտական հիմք ունու, ո՛չ էլ փորձագիտական արժանահավատություն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քողարկված «էկոլոգիական մտահոգության» տակ։

Ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է տրվի նման տեղեկատվական ճնշումների: Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ամրապնդել կապերը «Ռոսատոմ»-ի հետ՝ շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին։

Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հարց է։ Իսկ Հայկական ԱԷԿ-ը՝ ոչ թե սպառնալիք, այլ վահան»։

Լրահոս

Փաշինյանը կոպտորեն խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. Հայրիկյան (տեսանյութ)
Bloomberg. Թրամփը հնարավոր է համարել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցություններին՝ համաձայնագիր ստորագրելու համար
ԱՄՆ-ն սեղմում է Իրանին մինչև վերջ․ Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԺ նախագահները
Թեհրանը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է կրկին պատերազմ սկսել Իրանի դեմ
«Խիստ դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» ու ԲՀԿ-ի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելը․ Իոնիսյան
Դատարանը կատարեց այն, ինչը երազում էր Փաշինյանը. Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Խնդրում եմ թույլ տան դուրս գա անցնի իր գործերին, որ մենք էլ հանգիստ լինենք. Կարապետյանի աջակից (տեսանյութ)
Գաղտնալսումներ են անում առանց դատարանի որոշման, դա օրենքի խախտում է. քաղաքացի (տեսանյութ)
Մեր հայրենակիցները փաստացի ապօրինաբար գտնվում են անազատության մեջ. Ղահրամանյան (տեսանյութ)
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրավապահ մարմինների ամբողջ գործիքակազմը փորձ է արվում կիրառել միայն քաղաքական նպատակներով
Փաշինյանը կոպտորեն խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը
Իշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան
Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին
70 տարվա փառապանծ պատմության մեջ կա 15 տարի, որտեղ Կարեն Դեմիրճյանն է եղել այս երկրի ղեկավարը. Վազգեն Սարգսյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին
Կարևոր
Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը
Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հեռացումն ու գործող Ազգային ժողովի լուծարումը
Տեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին
Հայաստանի քաղաքական բանտարկյալների ավելացումը խոսում է օրվա կառավարիչների վախերի մասին. Դանիելյան

Լրացուցիչ նորություններ

...

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել