Երուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։
Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում:
Վարչապետի փաստաբան Ամիթ Հադադը խնդրել է հետաձգել լսումները:
Ինչպես նշում է թերթը, գլխավոր դատախազությունը համաձայնել է մասնակի բավարարել խնդրանքը, սակայն առաջարկել է լսել Նեթանյահուի ցուցմունքը հուլիսի 23-ին և 24-ին։
Սակայն, այլ լսումների հետ ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով, դատարանը որոշել է չեղարկել վարչապետի՝ հաջորդ շաբաթ կայանալիք ցուցմունքը։
Հուլիսի վերջին Իսրայելի դատարանները գնում են ամառային արձակուրդի, ուստի, Նեթանյահուի դատավարությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր։