Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ հանդիումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանը՝ Մոսկվայում. Պարզաբանում

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․

«Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի օրերս Մոսկվա կատարած այցի հետ կապված լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի` ուզում եմ տալ հետևյալ պարզաբանումները։

Գագիկ Ծառուկյանը շատ հաճախ աշխատանքային այցերով լինում է տարբեր երկրներում, և, այո´, օրերս եղել է նաև ՌԴ մայրաքաղաքում: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Գագիկ Ծառուկյանը ունեցել է հանդիպումներ քաղաքական, հասարակական շրջանակների, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։

Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օգտին, որը ենթադրում է բոլոր, այդ թվում՝ ցավոտ ու դժվար հարցերի և հետաքրքրությունների մեծ շրջանակ։

Եղել են քննարկումներ, մտքերի հետաքրքիր փոխանակումներ ընդհանուր պատմական ժառանգության, ընդհանուր անցյալի կարևորման վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկվել են մշակութային, գիտակրթական միջոցառումների համատեղ անցկացման հնարավորությունները, տարբեր մարդասիրական նախագծերի տարբերակներ։

Օրինակ հոկտեմբերի 20-ին այստեղ կայանալու է Երևանի բերդի ազատագրման տարեդարձին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառում, որը կրելու է «Բարեկամության պատմություն» խորագիրը: Հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ 2022 թվականին Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Իվան Պասկևիչի հուշարձանը։ Եկող տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակը։ Հիրավի մարդկության պատմության շրջադարձային այդ փուլում հայ ժողովուրդը այլ ժողովուրդների կողքին իր զգալի դերակատարումն է ունեցել չարիքի դեմ հաղթանակի գործում։ 500 հազար հայորդի մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որոնցից 200 հազարը զոհվել է, 100-ից ավել հայ հերոսներ ու գեներալներ, 4 մարշալներ են մարտնչել ֆաշիզմի դեմ: Սա մեր արժանապատիվ ներդրումն է այդ մեծագույն հաղթականում, և աշխարհը դա գնահատում է։ Գագիկ Ծառուկյանի հստակ դիրքորոշումն է, որ մենք պետք է ակտիվ մասնակցենք փառահեղ հաղթանակի միջոցառումներին, և Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել բոլոր հետաքրքիր գաղափարների ու նախագծերի իրականացմանը։ Հայ ժողովուրդն իր զավակների անհամար հերսությունների գնով վաստակել է բոլոր բարոյական իրավունքները մյուս ժողովուրդների հետ մեկտեղ (առաջին հերթին ռուս ժողովրդի) նշելու մեր միասնական հաղթանակը։

Ի դեպ, Հայրենական մեծ պատերազմին մեծ նվիրումով մասնակցել են նաև Արցախի մեր եղբայրներն ու քույրերը։ Ընդհանուր թվով ավելի քան 11.000 արցախցիներ, այդ թվում բազմաթիվ հերոսներ ու գեներալներ մասնակցել են այդ պատերազմին, որոնցից շատերն անմահացել են ֆաշիզմի դեմ պայքարում։ Եվ դա ևս մեկ լավ առիթ էր՝ բարձրաձայնելու արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող մեր բոլոր գերիների հարցը։ Ինչն էլ Գագիկ Ծառուկյանն արել է Մոսկվայում։

Ամփոփելով ասեմ , որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանի գրաֆիկում կան նաև այլ աշխատանքային այցեր, այլ երկրներ և քաղաքներ, որոնց մասին կտրվի պատշաճ տեղեկատվություն։ Եվս մեկ հստակեցում. դրանք ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի, ով չի հետապնդում որևէ կուսակցական շահ։ Այդ այցերը վերկուսակցական թեմաներով են, ընգրկում են շատ ավելի կարևոր ու ազգային հարցեր»։

Լրահոս

Մեր հեղափոխության առաջնորդը շուտով կզրկվի իրա «շիշ բռնողից». Սուրեն Սուրենյանց
Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը
Իրանը կոչ է անում դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԳԱՏԷ-ին
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն ու Ռուբեն Ռուբինյանը քննարկել են հայ-չեխական համագործակցությունը
Կուզեի՝ Ադրբեջանում մի հատ Նիկոլ լիներ, որ լիքը հողեր ունենայինք. քաղաքացին՝ Տիգրանաշենի հարցի մասին
«Իրական Հայաստանը»՝ դպրոցներում.102-րդ ռազմաբազայի հարցը՝ օրակարգում. Հնդկաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
Ջավախահայ գործիչները Փաշինյանից պահանջում են պարզաբանել Սփյուռքի մասին խոսքերն ու ներողություն խնդրել ԱԺ բարձր ամբիոնից
Ես հաջորդ վարչապետն եմ լինելու, Նիկոլ Փաշինյանը ծափահարելու է. Սամվել Կարապետյան
Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը
Եթե Ադրբեջանից բենզին չգար, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար․ Պապոյան
«Ընտրությունների գիշերը WhatsApp-ով Փաշինյանից ստացված նամակում ի՞նչ էր գրված», «Կեղծիք է»
«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը
Դուք չպետք է լինեք ԿԸՀ նախագահ. Կարապետյանը` Հովակիմյանին
60 հազար ձայնի վրա խաչ քաշեցիք, ի՞նչ մաթեմատիկական հնարքով հաջողվեց. Խամոյան
Մետեորա․ ժայռերի գագաթներին ապրող վանքերը
ԱԺ-ի թեժ ելույթներն ու Փաշինյանի կոշտ արձագանքները․ ՆԱՏՕ-ի 4 ինքնաթիռ հասել է ՌԴ-ի սահմանների մոտ
Պուտին–Փաշինյան հանդիպումը մոտենում է․ ռազմաբազա, գազ ու ԵՄ՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին
Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով
Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ ԵՄ գնա՞ն, թե՞ ԵԱՏՄ, դա մենք են որոշում․ Արուսյակ Մանավազյան
Բա խզե՛ք դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ. 2 տարի խորհրդակցում եք. Էդգար Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Մեր հեղափոխության առաջնորդը շուտով կզրկվի իրա «շիշ բռնողից». Սուրեն Սուրենյանց

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

ՀՀ-ում Չեխիայի դեսպանն ու Ռուբեն Ռուբինյանը քննարկել են հայ-չեխական համագործակցությունը

«Իրական Հայաստանը»՝ դպրոցներում.102-րդ ռազմաբազայի հարցը՝ օրակարգում. Հնդկաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Ես հաջորդ վարչապետն եմ լինելու, Նիկոլ Փաշինյանը ծափահարելու է. Սամվել Կարապետյան

Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը

Եթե Ադրբեջանից բենզին չգար, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար․ Պապոյան

Դուք չպետք է լինեք ԿԸՀ նախագահ. Կարապետյանը` Հովակիմյանին

60 հազար ձայնի վրա խաչ քաշեցիք, ի՞նչ մաթեմատիկական հնարքով հաջողվեց. Խամոյան

Մետեորա․ ժայռերի գագաթներին ապրող վանքերը

ԱԺ-ի թեժ ելույթներն ու Փաշինյանի կոշտ արձագանքները․ ՆԱՏՕ-ի 4 ինքնաթիռ հասել է ՌԴ-ի սահմանների մոտ

Պուտին–Փաշինյան հանդիպումը մոտենում է․ ռազմաբազա, գազ ու ԵՄ՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին

Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով

Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ ԵՄ գնա՞ն, թե՞ ԵԱՏՄ, դա մենք են որոշում․ Արուսյակ Մանավազյան

Բա խզե՛ք դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ. 2 տարի խորհրդակցում եք. Էդգար Ղազարյան

Ձեր մեղքը վրայից հանելու համար մտնում եք ձեր քաղաքական կվադրոբերի ֆուտլյարի մեջ. Արթուր Խաչատրյան

Ալիևը էս աշխարհի ամենաուժեղ տղեն չի, ինքը անընդհատ ՀՀ-ի վրա հարձակվելու ռեսուրս չունի․ Վարդանյան

Վարչության պետերը 550 հազար դրամի փոխարեն կարող են վաստակել մինչև 900 հազար դրամ աշխատավարձ

Հունվարի 1-ից համայնքապետերն ու իրենց աշխատակիցները կրկնակի կամ եռակի բարձր աշխատավարձ կստանան

Եթե ինչ որ մեկը խորանա, թե ձեր հագի շորերը որտեղից, կարողա մեծ պրոբլեմ առաջանա․ Նիկոլ Փաշինյան