Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյան (տեսանյութ)


Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 84‑րդ տարելիցին։ Ուղերձում, մասնավորապես ասվում է.


«1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, նացիստական ​​Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Այսպես սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, որը տևեց 1418 օր ու գիշեր, պատերազմ, որում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 միլիոն մարդ։ Կորցրեց, բայց կարողացավ մնալ կանգուն, քանի որ ԽՍՀՄ միասնական ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի։

Մեծ Հաղթանակի մարշալ Գեորգի Ժուկովը ասել է. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, անմահացրին իրենց անունները քաջարի զինվորների անմար փառքով»։

​Հայ ժողովուրդը, Խորհրդային Միության եղբայրական ժողովուրդների հետ միասին, իր ներդրումն ունեցավ ընդհանուր Հաղթանակում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում մոտ 300 հազար հայեր զոհաբերեցին իրենց կյանքը՝ հանուն մեր ապագայի։

Հայկական հայտնի Չարդախլու գյուղը դարձավ հայրենասիրության իսկական խորհրդանիշ. այստեղից ռազմաճակատ է մեկնել բնակչության 50%-ը՝ 1250 տղամարդ։ Անհավանական է գտնել Չարդախլուին համեմատելի մեկ այլ գյուղ՝ վերջինիս բնակչության թվով, որտեղծնվել են Մեծ Հաղթանակի երկու մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, 12 գեներալներ և Խորհրդային Միության 7 հերոսներ։ Պատերազմի ընթացքում ավելի քան 60 հայ զինվորականներ ղեկավարել են մարտական ​​գործողություններ տարբեր ճակատներում։ Նրանցից ամենաակնառուներն են ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, ԽՍՀՄ զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Ընդհանուր առմամբ, Հայրենական Մեծ պատերազմում մասնակցության համար պարգևատրվել է 66 802 հայ։ 106 զինվոր և սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանցից երկուսը՝ Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոսներ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային ակնառու նվաճումների համար ութ հայ արժանացել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչման, երեքը՝ երկու անգամ և մեկը՝ երեք անգամ։

​Հայ ժողովրդի դուստրերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան ֆաշիստների դեմ մղվող պայքարին. ավելի քան 10 հազար հայուհիներ մեկնեցին ռազմաճակատ: Նրանք մասնակցել են Ստալինգրադի և Կովկասի համար վճռորոշ ճակատամարտերին, Լենինգրադի հերոսական պաշտպանությանը: Շատ կանայք աշխատել են թիկունքում՝ փոխարինելով ռազմաճակատ մեկնած տղամարդկանց:

Պատերազմի ժամանակ կազմավորվել են հայկական վեց դիվիզիաներ։ Բոլորն էլ անցել են փառահեղ մարտական ​​ուղի։ Մենք շատ հպարտ ենք, որ Կարմիր բանակի միակ ազգային դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի գրոհին, հայկական՝ 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան էր։ Բեռլինի գրավումից հետո, ավերված Ռայխստագի պատերի մոտ, մեր հայրենակիցները՝ զենքերը ձեռքներին և երգը շուրթերին, մեր ազգային զուռնայի հնչյունների ներքո պարեցին իրենց հաղթական «Քոչարի» պարը։

Այսօր ամբողջ աշխարհը գիտի լեգենդար Խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների սխրանքի մասին։ Նրանք այն մարդկանց թվում էին, ովքեր կարողացան կանխել գերմանացի դիվերսանտների մահափորձը Ի. Ստալինի, Ֆ. Ռուզվելտի և Վ. Չերչիլի դեմ 1943 թվականի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։

Հայրենական Մեծ պատերազմում նշանակալի դեր է ունեցել նաև Խորհրդային ականավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։ Միխայիլ Գուրևիչի հետ միասին նրանք ստեղծել են ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները, որոնք օգտագործվել են Հայրենական Մեծ պատերազմում։

Հնարավոր չէ թվել բոլոր հերոսների անուններն ու խոսել այդ տարիների բոլոր սխրանքների մասին։ Պատերազմի յուրաքանչյուր մասնակից թողեց իր քաջության և տոկունության հետքը՝ վկայելով մարդկային ոգու ուժի և հայրենիքի հանդեպ իր սիրո մասին։

Հաշվի առնելով հերոսների հիշատակը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը, ինչպես նաև ի նշան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի համաշխարհային պատմական նշանակության՝ 2023 թվականին Տյումենում բացվեց Ռուս-Հայկական Բարեկամության այգին, որը կրում է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը։

Մենք հարգում ենք բոլոր ընկած հերոսների հիշատակը և խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն արդարության, խաղաղության և ազատության»,- ասված է Աբրահամ Հովեյանի հայտարարության մեջ:

Լրահոս

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան
Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները