Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$659.85

BTC

$108818

ADA

$0.59674

ETH

$2613.19

SOL

$152.77

29 °

Yerevan

31 °

Moscow

38 °

Dubai

23 °

London

33 °

Beijing

21 °

Brussels

22 °

Rome

29 °

Madrid

BNB

$659.85

BTC

$108818

ADA

$0.59674

ETH

$2613.19

SOL

$152.77

29 °

Yerevan

31 °

Moscow

38 °

Dubai

23 °

London

33 °

Beijing

21 °

Brussels

22 °

Rome

29 °

Madrid

«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Ալբանիայի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցին, ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել խոսելու պայմանագրի համաձայնեցված տեքստի, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին: Կա՞ն ոչ տեսանելի զարգացումներ:


«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ հրապարակված է, որ կա փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցված է: «Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը դրա մասին խոսում են: Այդ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում, որ Հայաստանը պետք է լուծարի Մինսկի խմբի համանախագահությունը, Սահմանադրությունը փոխի և այլն: Ընդ որում, որքան հասկանում եմ, պահանջների մի մասն արդեն հանրային հնչեցված են, որպես պահանջ ներկայացված, մի մասի շուրջ ակնարկներ կան, որ իբր դրանք արվեն, այլ պահանջներ են լինելու: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց օրակարգում պատրաստ պահում է մի պարզ պատճառով. քանի դեռ ստորագրված չէ փաստաթուղթը, կա Հայաստանից անընդհատ նոր զիջումներ կորզելու հնարավորություն: Բայց փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, կախված միջազգային զարգացումներով, կարող է ինչ-որ պահի փոխվել: Այդ պատճառով պատրաստ պահում են այդ թուղթը և փորձում նոր զիջումներ կորզել: Եթե միջազգային հնարավորությունների պատուհանը փակվելուն մոտենա, վերջին պահին Ադրբեջանը ստորագրելու է այդ թուղթը՝ մինչ այդ շարժվելով «ինչ կարողանա, պոկի» տրամաբանությամբ: Ադրբեջանն առաջնորդվում է «էլ ինչ կարող է պոկել» սկզբունքով, իսկ Հայաստանն էլ դեմ չէ այդ զիջումներն անելուն: Պարզապես Փաշինյանը խնդիր ունի՝ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ դա երկրի ներսում իր իշխանությանը սպառնալիք չդառնա: Այսինքն՝ փուլ-փուլ մատուցել, հետզհետե հանրությանը պատրաստել այդ զիջումներին, նոր գնալ դրանց, և այլն: Սա է ամբողջ պրոցեսը, ինչին հիմա ականատես ենք լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:Եթե երկու կողմն էլ ուզում են խաղաղ ապրել, հաշտվել, որոշակի քայլեր պետք է կատարեն երկուսն էլ: Մի կողմից՝ զիջումների գնացող Հայաստանի իշխանություններ, մյուս կողմից՝ հայկական բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներ արձակող Ադրբեջան: Վերջին շրջանում պարբերական կրակոցներ են հնչում Սյունիքում, օրերս էլ Տավուշի մարզի Մովսես գյուղն էր հայտնվել թշնամու թիրախում: Սա ռազմական գործողությունների՞ մասին է հուշում, թե՞ հոգեբանական ճնշում է մարդկանց վրա: «Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից այդ կրակոցները ռազմական խնդիրներ լուծելուն ուղղված չեն: Դրանք քաղաքական կրակոցներ են, որոնց հիմնական նպատակը հայ հանրությանն անհրաժեշտ վախի մթնոլորտի մեջ պահելն է: Այսինքն, հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանում բնակչությունը մտածի, թե կարող է ինչ-որ բան փոխվել, թե կարող են Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսել և այլն: Նույնիսկ չեմ բացառում, որ այդ կրակոցների մարտավարությունը հաճախ նաև աջակցում կամ օգնում է Փաշինյանին՝ ավելի համոզիչ դարձնել մեր հանրության համար իր մոտեցումները՝ ասելով, որ եթե չանենք, տեսեք, թե ինչ լարվածություն կա, մարդիկ կրակի տակ են ապրում և այլն: Հիմա չեմ ուզում ասել, որ դա ուղիղ համագործակցություն է, նման բան ասելու համար փաստ չունեմ, բայց Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարքագծերի հատկանիշները հուշում են, որ, այնուամենայնիվ, նման պայմանավորվածություն կարող է լինել: Պայմանավորված ինչ-որ լարվածության աստիճան են պահում՝ պետք եղած ժամանակ դրա դոզան ավելացնելով և պետք եղած ժամանակ պակասեցնելով: Եվ այդպես ստիպում են մեր ժողովրդին համաձայնել կամ հարմարվել նոր զիջումներ անելու գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:Բայց երկրի ներսում Փաշինյանին և նրա թիմին սատարողների թիվն է նվազում: Մարդիկ իրենց առօրյա կյանքում բախվում են տարաբնույթ խնդիրների, ահռելի են երկրի արտաքին մարտահրավերները: Իշխող թիմի ղեկավարի և ներկայացուցիչների ելույթները, հարցազրույցները դիտելիս տպավորություն է, թե անհանգիստ են: Ներքին նվազող վարկանիշի՞ն են բախվում, թե՞ արտաքին նվազող աջակցությանը: «Վստահ եմ, որ Փաշինյանն էլ, իր թիմակիցներն էլ հստակ տեսնում են, որ արդեն կորցրել են ժողովրդի աջակցությունը: Այո, ունեցել են այդ աջակցությունը, ունեցել են ժողովրդի սերը, հարգանքը, լիուլի են ունեցել, ինչպես երևի թե ոչ ոք երբևէ Հայաստանի անկախության տարիներին, բայց դա կորցրել են: Խոսելով ժողովրդական վստահության մասին՝ գիտեն, որ դա անցած երևույթ է, դա իրենց նյարդայնացնում է: Իրենց իշխանության կարևոր հենարաններից մեկն արդեն կորցրել են: Հասկանում են, որ ամեն մի՝ նույնիսկ չնչին իրադարձություն կարող է ճակատագրական նշանակություն ունենալ և դառնալ այն վերջին կաթիլը, որից հետո հանրության համբերության բաժակն արդեն լցվում է: Բնականաբար, դա իրենց լարելու է, որովհետև նաև լավ հասկանում են այն հանցանքների մասշտաբները, որոնք գործել են մեր պետության և ժողովրդի հանդեպ: Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը կա, այն նրանց նյարդային է դարձնում: Ինձ համար սա միանշանակ է: Հիմա էլ տեսնում են, որ «կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության բաստիոն» և նման բաներ ասելու փաստարկներն են կորցնում, դա ավելի է նյարդայնացնում քաղաքական թիմին, որովհետև հասկանում են, որ դա ևս մեկ քայլով մոտեցնում է իրենց տապալումը: Շատ մարդկային է այն, որ վերջին մոտ սկսվում են հոգեվարքին բնորոշ զարգացումներ, որոնք կարող են արտահայտվել ցնցումներով և այլնով, ինչի ականատեսը լինում ենք վերջին շրջանում»,- հավելում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:


Իսկ իշխանությունն ունի՞ արտաքին աջակցություն, չէ՞ որ աշխարհն էլ է օր օրի փոխվում: «Այս իշխանությունը հաճախ օգտագործում էր աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտությունը: Մե՛կ սրան մի բան խոստանալով, մե՛կ մյուսին՝ իր այդ խոստումներով իշխանությունը պահելու համար: Նրանք ռեալ վայելում էին միջազգային հանրության աջակցությունը, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Շատ հարցեր կամ ձախողումներ այդ կենտրոնները կարողանում էին հեշտությամբ բարդել Հայաստանի իշխանության վրա՝ դրանով արդարացնելով այս կամ այն հարցում իրենց արած կամ չարած քայլը: Այդ տեսակետից նման իշխանությունը, որն ուրիշների մեղքն իր «վիզն էր վերցնում» և իր ժողովրդի «վզին էր փաթաթում»՝ զուտ սեփական իշխանությունը պահելու համար, այդ կենտրոններին ձեռնտու էր և շարունակելու է ձեռնտու լինել այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ գլոբալ հակամարտությունը: Բայց տեսնում ենք, որ այդ հակամարտությունը հետզհետե ավարտին է մոտենում, ինչ-որ ամփոփող գծեր քաշելու շրջան են մտել, և պարզ է, որ դրանից հետո այս իշխանությունն այլևս չի կարողանալու այդ հակասությունների վրա ինչ-որ բան կառուցել կամ սրան-նրան ինչ-որ բաներ խոստանալով՝ դիվիդենտներ շահել: Հետևաբար՝ կորցնելու է նաև աջակցությունը, որովհետև ինչ եղել է, անցել է արդեն, հիմա դաշտը մաքրելու ժամանակն է: Ոչ մեկ չի ուզում, որ իր սխալները, բացթողումները, որքան էլ դրանք բարդված լինեն այլ մարդու կամ երկրի վզին, շարունակեն ակտուալ լինել քաղաքական օրակարգերում: Փաշինյանը կորցնում է այդ աջակցությունը, դա արդեն ցույց են տալիս: Ռուսաստանն իր ձևով՝ մի քիչ ավելի ուղիղ խոսքով, կոպիտ, օրինակ՝ Մոսկվա են կանչում, բայց առանձին հանդիպում չեն կազմակերպում, և նմանատիպ այլ քայլերով: Արևմուտքն էլ իր պասիվությամբ է դա ցույց տալիս: Իսկ արտաքին աջակցությունն այս իշխանության համար շատ լուրջ ռեսուրս է, որովհետև չկա ներքին ժողովրդական աջակցություն, չկա միասնություն քաղաքական դաշտում, մնացել է մի քանի քարոզչական թեզ, որոնք հիմա քանդվում են, արտաքին աջակցությունը և դրանից բխող ուժային մարմինների աջակցությունը: Օրինակ՝ ոստիկանությունն ինչ ապօրինություններ գործեց, Արևմուտքը դա տեղավորում էր ժողովրդավարական արժեքների մեջ, այդ ժամանակ խնդիր չուներ ոստիկանության հետ: Բայց հիմա կամաց-կամաց այդ ամենը կորսվում է, դրա նշանները տեսնում եմ: Արտաքին զարգացումները նույնպես շատ մեծ դերակատարություն և ազդեցություն ունեն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Լրահոս

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին
Այս իշխանությունները վախենում են բոլորից, բացի սեփական ժողովրդից. Մետաքսե Հակոբյան
Ստյուբ. Ուկրաինական հակամարտությունը, հավանաբար, չի ավարտվի մինչև ամռան վերջ
WP. Ռուբիոն չի պլանավորում կենտրոնանալ առևտրային բանակցությունների վրա ԱՍԵԱՆ-ի հանդիպման ժամանակ
Հուլիսի վերջին փաստաթուղթ կարող է տորագրվել․ կալանավորումներով պրոցեսներ են կասեցնում․ փաստաբան
Կարևոր
«Սահմանն անցավ»․ ՔՊ–ից արձագանքել են Հայր Ասողիկի հայտարարությանը
Գրոսի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կստուգի լեհական ԱԷԿ-ները՝ միջուկային զենքի մշակման նպատակով
Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ երկրներին Ուկրաինայից զենք գնել վարկով
Օրբանը կոչ է արել ֆոն դեր Լայենին հրաժարական տալ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից
Զենքի մատակարարումների վերականգնումը չի վկայում Թրամփի կողմից Կիևին լիակատար աջակցության մասին․ The Economist
Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​​​մեթոդները սպառվել են
Փաստացի բռնապետության պայմաններում ենք գործում և որևէ մեկս պաշտպանված չէ հարձակումներից
ՄԱԳԱՏԷ-ն չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ձեռք բերել
ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը
Չինաստանը պատասխանել է ֆոն դեր Լեյենի պահանջին՝ դադարեցնել Ռուսաստանին օգնությունը
Կարևոր
Փաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետ
Առաքիչը, որը 133 հազար դոլարանոց տուն է գնել. Փաշինյանն ու Ալիեւը Դուբայում հանդիպելու են
Ձայնագրության մեջ կոնտեքստից կտրված բառեր են, ՔԿ նախագահն ասաց՝ մոնտաժված է, բոլորին են գաղտնալսում
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները Իրանի վրա սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը
Ուկրաինան հայտնել է անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակման մասին

Լրացուցիչ նորություններ

...

«Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ»

Սամվել Կարապետյանին կալանավորած դատավոր Արտակ Կարապետյանին է մակագրվել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի գործը. ArmLur.am

«Հրապարակ». Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել

ՔՊ-ն շաբաթ օրը հավաքվելու է Գորիսում. ինչ հարցեր են օրակարգում․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ–ում ասել է՝ կաթողիկոսը մինչեւ սեպտեմբեր կգնա

Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Քաղաքական ուժ ձեւավորելու աշխատանքներ են սկսել. ՔՊ–ում մտահոգ են

Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»

«Հրապարակ». Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու

Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց․ «Ժողովուրդ»

ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջեւ է կանգնել․ «Ժողովուրդ»

Դատախազը եւս երկու պատգամավորի հետեւից կգնա. թիրախում նաեւ կանայք են. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ամուսնացրել է որդուն. ՔՊ-ից հյուրեր գրեթե չեն եղել. «Հրապարակ»

«Հրապարակ». Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները բրոնյա են արվել

24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»

Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում

«Հրապարակ». Գյուլլելու ձայնագրության սկիզբը ապամոնտաժել են

«Հրապարակ». Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են

«Իրավունք». ՔՊ–ում սկսել են վախենալ նաև բանադրանքի հնարավորությունից