Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մեկ անգամ չէ ապացուցվել, որ, այսպես ասած, «եվրոպական ուղուն» ամենամեծ վնասը հասցնում են Հայաստանը դեպի ԵՄ «տանող» քաղաքական «ուժերն» ու անհատները:


Ինչպե՞ս են վնասում: Իրենց գործունեությամբ, իրենց դրսևորած պահվածքով, որոնք ոչ մի կապ չունեն իրենց իսկ տարփողած «եվրոպական արժեքների» հետ: Մյուս կողմից՝ հասարակության մեջ վարկանիշի գրեթե բացառմամբ:


Արդյունքում, նույնիսկ մեր այն հայրենակիցները, որոնք դեպի ԵՄ գնալը ճիշտ են համարում, հիասթափվում են, ընդ որում՝ ոչ միայն այդ «ուղուց», այլև հենց Արևմուտքից, որի ներկայացուցիչներ են իրենց համարում նշյալ շրջանակները:

Նմանապես, կարելի է ապացուցված համարել, որ Նիկոլ Փաշինյանին ամենից շատ վնաս տվողները (հասկանալի է՝ իրենից հետո) հենց այդ՝ իրեն կից կամ կցված խմբերն են: Հիմնական քաղաքական վնասատուները հենց նրանք են, որոնք իրեն սատարել են, որոնք իր հետ այս կամ այն հարցում կոալիցիա են կազմել, այսպես ասած՝ իր կողքին են:


Պատճառները էլի նրանց վերոնշյալ պահվածքի ու գործունեության «կառուցվածքում» են, և էլի՝ գումարած անվարկանիշ վիճակը:Վերը ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայություն-օրինակն ուղիղ եթերում արձանագրված վերջին խուլիգանությունն էր՝ «Եվրամասիվի» թաղապետարանում:


Թե իշխանական իրավապահ մարմինները ինչ «կուլբիտներ» կանեն կամ չեն անի, տեղի ունեցածը կոչվում է խմբակային խուլիգանություն: Ավելին, շատ իրավաբաններ այդ արարքը որակում են Քրեական օրենսգրքի 450 հոդվածով:


Իհարկե, սպասելի էր, որ փաշինյանական իշխանության պայմաններում խուլիգանություն անող, տասով մեկի վրա հարձակվող վարչական շրջանի ղեկավարը ոչ միայն անմիջապես չձերբակալվեց՝ համապատասխան մեղադրանքներով, այլև անգամ զբաղեցրած պաշտոնից չազատվեց: Շատ հնարավոր է, որ նրան Փաշինյանն անգամ պետական բարձր պարգև տա:


Ախր, շա՜տ «եվրամիութենական» են, էլի, հո զոռո՞վ չի: Դրան «ժողովրդավարության բաստիոն» կասեն, է...

Էլ ավելի զավեշտական էր տվյալ կուսակցության ու նրա ղեկավար Արամ Զ. Սարգսյանի հայտարարությունը՝ ուժով հարցեր լուծելու, իրենց կուսակից պաշտոնյային նեղելը պետության դեմ հարձակում որակելու, բռունցքներով պետությունը պաշտպանելու, իրենց կարծիքով՝ «տղամարդկություն դրսևորելու», մյուս կողմից՝ իրենց ներկայացուցչի արած խուլիգանությունը... Ռուսաստանի կողմից կազմակերպված լինելու մասին:

Հա, և տորթի վրայի բալը: Ի հավաստում մեր դիտարկումների, «Հանրապետությունը» ուղղակիորեն սկսեց քաղաքական շանտաժի եղանակով «խոսել» իրենց իսկ սատարած Նիկոլ Փաշինյանի հետ:


Կոնկրետ. հայտարարեցին, որ եթե իրենց «եվրոթաղապետը» պաշտոնանկ արվի, ապա, մոտավոր ասած, կփլուզեն ՔՊ«Հանրապետություն» կոալիցիան, ինչը նշանակում է, որ Երևանում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Այդ «գծով» զարգացումներին, կարծում ենք, դեռ հետևելու առիթներ կլինեն առաջիկայում:


Իսկ եթե ամփոփելու լինենք այն, ինչ կատարվում է այս օրերին, ապա կարելի է մի քանի ուշադրության արժանի դիտարկում անել:Նախ՝ սա հետևանքն է այն ամեն ինչի, ինչը տարիներ շարունակ ցանում էր Նիկոլ Փաշինյանը:


Ասված է, չէ՞, քամի ցանես՝ փոթորիկ կհնձես: Այն թույնն ու չարությունը, այն ատելությունը, այն թշնամանքը, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ցանում, հրահրում ու սերմանում էին ( և՝ են) հասարակության մեջ, անխուսափելիորեն պետք է բերեր լուրջ խնդիրների: Ու բերեց: Ու, ցավոք, դեռ բերելու է:


Բավական է մի փոքր առանց հույզերի զննել ՔՊ-ի ու փաշինյանականների վերջին շրջանի վարքն ու արձագանքները՝ համոզվելու համար, որ նրանք հիստերիկայի ու խորագույն ցայտնոտի մեջ են: Ի լրումն, նաև՝ ցուգցվանգի (սա վիրավորանք չէ, այլ շախմատային եզրույթ, որը նշանակում է վատ վիճակ, որի պայմաններում ցանկացած քայլ բերում է էլ ավելի վատ վիճակի):Իսկ ինչո՞ւ են իրենք լուրջ ցայտնոտի ու հիստերիայի մեջ:


Որտեղի՞ց է գալիս նրանց այդ կատաղի ագրեսիան, այդ թվում՝ ոչ միայն վերբալ ագրեսիան: Կարծում ենք՝ իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն ու սատելիտվողները ևս հրաշալի հասկանում են, որ սպառված են, որ իրենց ժամանակը սպառվում է, ընդ որում՝ ոչ միայն ներքին դաշտում, այլև արտաքին խաղացողների, այդ թվում՝ իրենց իշխանության բերածների համար:


Մյուս կողմից՝ հասկանում են, որ սատելիտ ուժերն իրենց վնասում են ու բալաստի նման քաշում են դեպի քաղաքական հատակային անէություն: Տեղից՝ վիճակները մի բան չէ... Գումարած՝ ակնհայտ է, որ նույնիսկ կոալիցիա կազմելու հույսերն են փլուզվում, քանի որ այդ ուժերը նույնիսկ իշխանության ամենամեծ ցանկության պարագայում ոչ մի կերպ չեն անցնի խորհրդարան: Գյումրին՝ վկա:


Հարկավ, տոտալ հիստերիայի մեջ ընկած՝ կփորձեն հին ու ջարդված քարոզչասազը կամ նույնիսկ քարոզչակիթառը ծնգծնգացնել (նախկիններ, թալան, «30 տարի», Ռուսաստան և այլն), բայց այդ խաղն էլ է վաղուց «վառված»: Հետհաշվարկը, ինչպես ասվում է, սկսված է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»
Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու
Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը
Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»
Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում
Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը
Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում
Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու
Մոհամեդ Սալահը համաձայնության է հասել Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում կգործի լուսացույց
Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի
1,3 հազար կարատանոց ալմաստ են հայտնաբերել
15 երիտասարդ Ծառուկյանին գետնին են տապալում․ իմաստը ո՞րն էր այս ամենի,ավելի քաղաքակիրթ հնարավո՞ր չէր
Աշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ
Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)
Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը
Կարևոր
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել

Լրացուցիչ նորություններ

...

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ին

Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են

Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)