Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$604.57

BTC

$94655

ADA

$0.703806

ETH

$1788.87

SOL

$147.48

14 °

Yerevan

9 °

Moscow

35 °

Dubai

17 °

London

7 °

Beijing

15 °

Brussels

26 °

Rome

18 °

Madrid

BNB

$604.57

BTC

$94655

ADA

$0.703806

ETH

$1788.87

SOL

$147.48

14 °

Yerevan

9 °

Moscow

35 °

Dubai

17 °

London

7 °

Beijing

15 °

Brussels

26 °

Rome

18 °

Madrid

Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին


Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած Կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով: Քրիստեն Միխալը ողջունել է ՀՀ Կառավարության բարեփոխումների լայն օրակարգը և դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի Կառավարության պատրաստակամությունը:

 Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունն Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Էստոնիայի շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը։

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում` վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել:

Էստոնիայի վարչապետը ողջունել է խաղաղությանը միտված քայլերը և նշել, որ համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև և կայուն խաղաղություն:

Հաջորդիվ, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Լրահոս

Շատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ․ Մխիթարյան
Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը
Կարևոր
«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին
Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում
Էլիտար շենքի 6-րդ հարկից ընկած աշխատակիցի կյանքը փրկել չի հաջողվել
Կարևոր
Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի. Քոչարյան
Մենք կվերականգնենք տարածաշրջանային միջանցքները․ Իրանի նախագահ (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախյան պատերազմների և վերջին պատերազմում կրած պարտության պատճառներ մասին
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ (տեսանյութ)
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները
«Անտանելի» Քեթի Փերին՝ երկրպագուների բուռն քննադատության կենտրոնում
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
Ջին Հեքմենի մահվան պաշտոնական պատճառը բացահայտվել է
Հանրության մեծ մասը ընտրել է Նիկոլին, լսում է Թաթուլին․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ)
Խաչատուր Սուքիասյանը լավ էլ գիտի՝ արցախցիները շատ զոհեր են տվել. նա ատելություն է քարոզում․Բադասյան (տեսանյութ)
Ուիլ Սմիթի նոր գաղտնի հարաբերությունները բուռն քննարկումներ են առաջացրել համացանցում
Գյումրիում պարեկների են ծեծել
Ուկրաինայում առաջարկել են միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին

Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախյան պատերազմների և վերջին պատերազմում կրած պարտության պատճառներ մասին

Հանրության մեծ մասը ընտրել է Նիկոլին, լսում է Թաթուլին․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ)

Խաչատուր Սուքիասյանը լավ էլ գիտի՝ արցախցիները շատ զոհեր են տվել. նա ատելություն է քարոզում․Բադասյան (տեսանյութ)

Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու պատճառ պետք չի. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան

Փաշինյանը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը Մոսկվայից ջերմ բարեմաղթանքներ է հղել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին

Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ԿԲ պատվիրակությունների հանդիպումները

Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում

Միավորվել` հանուն նոր որակի երկրի. «Համերաշխություն» կուսակցության հերթական համագումարը

Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ

Ինչ կասեք Ադրբեջանում գտնվող 23 հայ քաղբանտարկյալների մասին․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին

Ադրբեջանը միջազգային հետախուզման է հասել Մակրոնի նախկին թիկնապահի նկատմամբ

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էստոնիա

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա

«Կրթությունը նորաձև է Երևանում»․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Կարևորում եմ ՀՀ-ԵՄ գործընկե­րության շրջանակներում Նիդերլանդների հետ համագործակցության զարգացումը․ Փաշինյան

Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)