Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների. ադրբեջանագետ


Քանի որ իշխանական քարոզչամեքենայի համաձայն «խաղաղության» գործընթացի խոչընդոտ ներկայացվում են Արցախի հայերը կամ Արցախի խնդրի մասին խոսողներն առհասարակ, որոշել եմ փոքր ինչ վիճակագրություն ներկայացնել՝ ցույց տալով, թե ինչպես է ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական պահանջների ընդունումը մեծացրել ագրեսայի վտանգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


«Ինչպես միշտ ամեն ինչ փաստերով.


«Խաղաղության» պայմանագիր կոչվածի համաձայնեցման, ավելի ստույգ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի ներկայացրած պահանջներն ընդունելու մասին լուրը Ալիևի մաքրազերծման հարցերով զբաղվող մեր ԱԳՆ-ն հայտնել էր մարտի 13-ին։ Այդ ժամանակ ես գրառման մեջ նշել է, որ սա ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնելու Ադրբեջանին։ Հիմա ներկայացնեմ պարզ փաստեր։


Մարտի 13-ից առաջ՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ՊՆ-ն երկար ամիսների դադարից հետո առաջին անգամ տարածեց ապատեղեկատվություն, դրանից հետո կրկին լռություն էր։ ՀՀ իշխանությունները դրանից հետո համաձայնեցին Ադրբեջանի պահանջերին՝ իբր ագրեսիան զսպելու համար։ Մարտի 13-ից մինչ օրս Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել 24 ապատեղեկատվական հաղորդագրությամբ, որոնցից 16-ը՝ մարտ ամսին, 8-ը՝ ապրիլ ամսին։


Ամենից շատ ապատեղեկատվական հաղորդագրություն՝ օրական 3 անգամ տարածել են այն օրերին (օրինակ՝ մարտի 16, մարտի 19), երբ Փաշինյանը հինգ րոպեն մեկ գրառում էր անում թղթի ստորագրման իր բուռն ցանկության մասին։ Ես այն ժամանակ էլ փաստերով գրել էի, որ այդ խոսակցությունը շարունակելու դեպքում Ալիևը գնալու է ագրեսիայի, որովհետև իրեն թուղթ պետք չի, իրեն պետք է Հայաստանի ոչնչացման ու կազմաքանդման գործընթացի շարունակություն, ինչի ապահողը Փաշինյանի թիմն է։ Երբ Փաշինյանը դադարեց խոսել այդ մասին, հաղորդագրությունների թիվը սահմանափակվեց հիմնականում օրական մեկ կամ երկու անգամով։ Հիմա գամ մեկ այլ դրվագի, ապատեղեկատվական բոլոր հաղորդագրություններում հայկական տեղանունների փոխարեն Ադրբեջանը կիրառում է այլ՝ իր քիմքին հաճո տեղանուններ, դրա մասին ոչ մի, բացարձակ ոչ մի քաղաքական գնահատական չի հնչում։ Մեկ այլ կարևոր դրվագ էլ՝ ապրիլի 7-ից սկսած վերջին 6 ապատեղեկատվական հաղորդագրության մեջ նշված է, որ «ադրբեջանական կողմը դիմել է համարժեք գործողությունների»։ Մինչ այդ նման նշում չէին անում։


Այս համատեքստում ես շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների, բայց չի կարողանում դրա համար միջազգային ընկալում ապահովել, ուստի մի կողմից աշխատում է այդ ուղղությամբ, մյուս կողմից էլ՝ շարունակում կեղծ հաղորդագրություններ տարածել՝ բաց թողնելով ագրեսիայի գնալու պատուհանը իր համար ցանկացած հարմար պահի։ Իսկ այդ ամենը հնարավոր է կանխել բացառապես խելացի ու կազմակերպված աշխատանքով, բայց դա եթե ՀՀ-ում իշխանության ղեկին լիներ պետական շահը սպասարկող ուժ․․․»:


Լրահոս

Այն, որ իրեղեն ապացույցը չկա, հարց է առաջացնում՝ էդ թմրանյութը եղե՞լ է, թե՞ ոչ. պաշտպաններ (տեսանյութ)
Թույլ ենք տվել մեզ օգտագործել․ պատերա՞զմ, թե՞՝ խաղաղություն. Փաշինյանը դիմեց ժողովրդին (տեսանյութ)
Ընդդիմադիր ուժերը պատերազմի դռները լայնորեն բացում են․ Փաշինյան (տեսանյութ)
Արշակ Սրբազանի պաշտպանը բացարկի միջնորդություն հայտարարեց դատավորին
Axios. ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենան
Արման Ղուկասյանի հետ հարցազրույցը՝ դիտե՛ք ժամը 22։00-ին՝ Euromedia24-ի եթերում
Հատուկ ջոկատայիններ, վերապատրաստված զինվորներ. «Ուժեղ Հայաստանը» 2 հուշագիր է ստորագրում
Իշխանությու՛ն, որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն ազգի, արժեքների նկատմամբ. հրամանատար «Կանդազ»
Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղից 5 կմ հեռավորության վրա գտնվում են օտարերկրյա զինված ուժեր
AP. Իրանը ԱՄՆ-ից ստացել է հակամարտությունը կարգավորելու ծրագիր
Թևան Պողոսյանի հետ հարցազրույցը՝ դիտե՛ք ժամը 21։00-ին՝ Euromedia24-ի եթերում
Այս իշխանության 8-ամյա ժամանակահատվածում հայ ժողովուրդը 6-7 անգամ ագրեսիայի եվ հարձակման է ենթարկվել
Իրանի շուրջ մեծ խաղ․ ԱՄՆ-ն բարձրացնում է խաղադրույքը.ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր
Պարոն Ռուբինյան՝ ասեք, որ մեկ աշխատավարձի չափով ենք պարգեւատրվել. Սիմոնյանը ընդհատեց Ռուբինյանին
Փաշինյանի ցույց տված սրտիկի հետևում Ալիևի բեղերը, քիթն ու բերանն են երևում, ի՞նչ խաղաղություն
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները այցելել են պանթեոն. Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է
Ինչ կուզեն՝ կասեն. Սերժ Սարգսյանի արձագանքը՝ Փաշինյանին
Ղարաբաղցիների վերադարձի հարցը պատերազմի օրակարգ եմ համարում․ Ալեքսանյան
Աշխարհը պայթյունի եզրին է․ պատերազմ, շուկաների քաոս և գլոբալ բախումների նոր փուլ
ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ականներն այցելել են պանթեոն . Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին