Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$647.57

BTC

$103957

ADA

$0.762254

ETH

$2519.5

SOL

$171.4

25 °

Yerevan

20 °

Moscow

31 °

Dubai

12 °

London

28 °

Beijing

12 °

Brussels

20 °

Rome

18 °

Madrid

BNB

$647.57

BTC

$103957

ADA

$0.762254

ETH

$2519.5

SOL

$171.4

25 °

Yerevan

20 °

Moscow

31 °

Dubai

12 °

London

28 °

Beijing

12 °

Brussels

20 °

Rome

18 °

Madrid

Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա ունենալ արդյունավետ քննարկում՝ գալու որոշակի լուծումների

«Ես գերադասում եմ կենտրոնանալ ներկայի և ապագայի հետ կապված իրողությունների վրա։ Պատմական հարցերի վրա կենտրոնանալու պարագայում, թե որ տարածքն ում է պատկանել 100 տարի առաջ կամ որ կողմն է ավելի շատ մարդ սպանել՝ մենք կներքաշվենք մեկ այլ հակամարտության մեջ։ ՀՀ կառավարության ցանկությունն է կայուն և վերջնական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին ներառելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Մենք հաջողության ենք հասել երկար բանակցությունների արդյունքում և համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակությունը։ Այժմ ցանկանում ենք շուտափույթ խորհրդակցություններ սկսել՝ պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը որոշելու համար»,- ասաց Միրզոյանը։

Արդյոք պայմանագրի ներկա տեքստը պատասխաններ է տալիս հնարավոր բոլոր հարցերին. Միրզոյանի կարծիքով՝ բնավ ոչ։ Նա համոզմունք հայտնեց, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։ Ըստ Միրզոյանի՝ սա պարզապես հարաբերությունների վերսկսման հիմք է, իսկ ինչ վերաբերում է խնդրահարույց հարցերին, ապա նրա խոսքով՝ կողմերը կարող են շարունակել քննարկումները՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար։

«Սա սկիզբն է, և մեր կարծիքով՝ պետք է ձևավորել հանձնաժողով, որը կքննարկի խնդրահարույց մյուս հարցերը։ Կարևոր է, թե կողմերն ինչ են հաղորդում իրենց հասարակություններին, կարևոր է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ մեսիջներ են ուղարկում աշխարհին։ Հարցն այն է՝ կրկին փորփրո՞ւմ ենք անցյալը, թե կառուցում ենք միասնական, բարգավաճ ապագա մեր քաղաքացիների համար։ Մեր հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը խոսեց որոշ նախապայմանների մասին։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։ Գետնի վրա մենք չունենք որևէ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է. մենք պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։

Կարող ենք ստորագրել ցանկացած պահի, րոպեների ընթացքում։ Եկեք ի վերջո ստորագրենք խաղաղության պայմանագիրն ու ձևավորենք համատեղ հանձնաժողով, որի մասին արդեն հիշատակեցի իմ խոսքում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Ջեյհուն Բայրամովն իր հերթին կրկին խոսեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Հակադարձելով նրան՝ Միրզոյանն ընդգծեց, որ հայկական կողմը նույնպես կարող է հղումներ կատարել Ադրբեջանի Սահմանադրությանը, սական հավելեց, որ դա ամենևին հայելային կամ համաչափ մոտեցման ցուցաբերում չէ։

«Այո՛, ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, սակայն մեր հարևան երկրի Սահմանադրության մեջ էլ նշված է, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է նախորդ հանրապետության իրավահաջորդը։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր սուվերենությունը հռչակել է ավելի մեծ տարածքի վրա, քան ներկայիս Ադրբեջանն է՝ ներառելով անկախ Հայաստանի տարածքների որոշ մասը։ Այնպես որ հարցը կրկին վերաբերում է մոտեցումներին, նրան, թե ինչից ենք սկսում մեր երկխոսությունը։ Ուզում ենք բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո սկսել համագործակցությունը, թե հենվում ենք այն հարցերի վրա, որոնց վերաբերյալ արդեն ունենք համաձայնություն»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ այժմ առկա է աննախադեպ իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձանության են եկել խաղաղոթյան պայմանագրի բովանդակության շուրջ՝ ճանաչելով մինյանց տարածքային ամբողջականությունը, որը հաստատվել է ԽՍՀՄ-ի լուծարումից հետո։

«Ի վերջո մենք հենվու՞մ ենք այս իրողության վրա, թե պատրաստվում ենք անտեսել պատմական այս հնարավորությունը և բանակցությունների սեղանին դնել խնդրահարույց նոր հարցեր։ Իմ համոզմամբ՝ այդ դեպքում գործընթացը երբեք չի ավարտվի»,- նշեց նա: Անդրադառնալով ադրբեջաբնական կողմի այն դիտարկամնը, թե ՀՀ Սահմանադրությունից բխում է այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունը բաց, հանրային փաստաթուղթ է, յուրաքանչյուր ոք կարող է ստուգել և տեսնել, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ, որը վկայում է այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ «Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակ բարձրաձայնում այս հարցը։

Չէ՞ որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի կետերից մեկով երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դա միանգամայն ընդունելի դիրքորոշում է։ Կա նաև այն մոտեցումը, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում կատարել իրենց ներքին օրենսդրությանը՝ դրանով իսկ արդարացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման ձախողումը։

Մենք համոզված ենք, որ բոլոր խոչընդոտների հաղթահարման ամենակարճ ուղին պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է»,- եզրափակեց Միրզոյանը։ 
    

Լրահոս

Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած
Զելենսկին, Վենսը, Մելոնին․ ովքեր են ներկա Հռոմի պապ Լեւոն XIV-ի երդմնակալության արարողությանը
Կարևոր
ՈւՂԻՂ․ Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունը
Անհերքելի է, որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում․ Շարմազանով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ Հայաստանում
Տաթևի համայանքապետը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցության շարքերից
«Սա նման էր չնախատեսված հանդիպման»․ Euronews-ը՝ Տիրանայում Փաշինյանի և Ալիևի շփման մասին
Որտեղ են իրենց կիրակնօրյա հանգիստն անցկացնում Փաշինյանն ու Աննա Հակոբյանը (տեսանյութ)
Վատիկանում շուտով կմեկնարկի Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունը (տեսանյութ)
Շտապ
Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում օկուպացված Արցախում
Պուտինը նշել է՝ որոնք են Ռուսաստանի համար հատուկ ռազմական գործողության անհրաժեշտ արդյունքները
Շտապ
ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է Իրանին պատերազմով
33 տարի առաջ այս օրը հայկական ուժերը ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող Բերձոր քաղաքը
Շտապ
Փաշինյանը տիկնոջ հետ ուղղաթիռով գնացել է Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության (տեսանյութ)
Իսրայելական կողմը ներողություն է խնդրել՝ Պարգի հասցեին մեկնաբանության համար
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Կարևոր
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են․ Կրեմլ
Փորձում են բանակը վերածել աղքատ ընտանիքների զավակներով համալրված զորամասերի․ Արշակ Սարգսյան
ԱՄՆ իշխանությունները ծրագրում են նկարահանել նոր ռեալիթի շոու՝ անօրինական ներգաղթյալների մասնակցությամբ
Մեքսիկական առագաստանավը բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին․ կան զոհեր (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՈւՂԻՂ․ Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունը

Տաթևի համայանքապետը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցության շարքերից

Որտեղ են իրենց կիրակնօրյա հանգիստն անցկացնում Փաշինյանն ու Աննա Հակոբյանը (տեսանյութ)

Փաշինյանը տիկնոջ հետ ուղղաթիռով գնացել է Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Էրդողանը ձեռքով կանչեց Փաշինյանին, ապա «բրախեց»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Դիմելու ենք ժողովրդին․ Փաշինյանը իրեն բարոյապես ու հոգեպես սպառել է, պետք է հանգստի գնա»․ Աղազարյան (տեսանյութ)

Հայաստանը վերածնվում է. Վուդրո Վիլսոնի ժառանգը խոսում է Արևմտյան Հայաստանը հետ բերելու մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

«Սուրճի չէ, խաշի էլ հրավիրի Ալիևին, եթե նա չուզի՝ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Բադալյան

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Միրզոյանը անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ֊ի ըմբռնումները համահունչ է համարում

Կոպիրկինի նամակում միջամտություն տեսնում են, Ադրբեջանի պահանջներում չե՞ն տեսնում. միջազգայնագետ

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել

«Կոռուպցիայի հետ հաշտ չենք»․ Դիանա Գասպարյանի տեղակալը՝ նրա հրաժարականի մասին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Ադրբեջանցի լրագրողին հարցազրույց տված Փաշինյանը թույն ու թարախ է թափում հայ լրագրողների հասցեին (տեսանյութ)

Ինքնաճանաչում և համահայկականություն՝ ահա մեր գերնպատակները. Ռուբեն Կարապետյան (տեսանյութ)