Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն


Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ների ցանցը հայտարարություն է տարածել՝ Արցախի հարցի չլուծված կարգավիճակի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման վերաբերյալ, որում ասվում է․

«Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Նման դիրքորոշումը անընդունելի է և հակասում է ինչպես հայ ժողովրդի կենսական շահերին, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին։

Իրավական հիմնավորում և դիրքորոշում․


Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». Ավելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ զտման ակնհայտ դրսևորում, որը միջազգային հանրության կողմից չի կարող և չպետք է ճանաչվի որպես օրինական կամ իրավաչափ իրողություն:

Միջազգային-իրավական պարտավորությունների անտեսում. Միջազգային իրավունքի համաձայն՝ արձանագրում ենք, որ դիվանագիտության ոչ բավարար արդյունքները որպես իրավական իրողություն ներկայացնելն անթույլատրելի է։ Սա նշանակում է հրաժարվել արցախահայության հիմնարար իրավունքներից և լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները:

Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցը պետք է մնա միջազգային օրակարգում մինչև դրա արդարացի լուծումը։ Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտության մեկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:

Պաշտպանության պարտավորության անտեսում. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի պաշտպանելու հայության, այդ թվում՝ արցախահայության շահերը միջազգային ատյաններում։ Փաստացի արդյունքները վկայում են, որ արցախահայությունը մնացել է առանց պատշաճ պաշտպանության և ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից հակաիրավական հղումներ. Ոչ օրինական և ոչ իրավական է հղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրին»։ Ուժի կիրառմամբ և սպառնալիքով պարտադրված փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես օրինական և միջազգայնորեն ճանաչված իրավական հիմք: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն՝ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում բացառապես դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ: Հատկանշական է, որ այդ հրամանագիրը որպես իրավական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) և չի հրապարակվել պաշտոնապես:

Մեր իրավական պահանջները․

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անհապաղ վերանայել իր դիրքորոշումը և հրապարակավ հաստատել, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանության, անվտանգության և վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողություններից:

Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ չճանաչել էթնիկ զտման արդյունքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից հարգել միջազգային իրավունքը և ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման և պաշտպանության մեխանիզմների ներքո:

Արցախահայության կյանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցությունների զիջվող կետեր։ Մենք պահանջում ենք արդարություն, պատասխանատվություն և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Հարմոնիա» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Լուսաստղ» ՀԿ

08.04.2025թ.»։

Լրահոս

Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին
Մարտի 30-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)
Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)
«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա
Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները
Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)
Իրանի պատերազմի ֆոնին՝ ԱՄՆ-ի ռազմական էսկալացիա․Արդարացվել է պետական դավաճանության մեջ մեղադրվողը (տեսանյութ)
Ունիվերսիադա 2026․ մեկ ամիս միասնության, մրցակցության և հաղթանակների
Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)
Հանրագիրա ներկայացված, ինչի՞ քննիչ հանձնաժողովը զեկույց չի ներկայացրել
Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում
Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին
Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել
Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան
ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից
100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները
«Ավտոկայաններում ոչինչ չի փոխվել, գարշահոտություն է», «Ճիշտ չեք, երբեք այսքան լավ վիճակ չի եղել»

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա

Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները

Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)

Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)

Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում

Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին

Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել

Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան

ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից

100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները

«Ավտոկայաններում ոչինչ չի փոխվել, գարշահոտություն է», «Ճիշտ չեք, երբեք այսքան լավ վիճակ չի եղել»

Էդքան շատ Ֆեյսբուքում չեմ լինում. Ավինյանը «տեղյակ չէ» Ալեն Սիմոնյանի միջադեպից

Դուք տեսեք, թե ինչքան անհավասարակշիռ վարքագիծ է դրսեվորում ՔՊ-ն. Նիկոլը միշտ էլ եղել է անհավասարակշիռ

Նիկոլը ատում ա հայ ժողովրդին, դավադիր պատերազմով իր տերերին է հանձնել Արցախն ու նրա ղեկավարներին

Եթե կա խաղաղություն, ինչի է գազատարը տեղափոխվում. ի՞նչ ռիսկեր են ի հայտ գալիս

Աշխարհը պատերազմի եզրին․ լարվածության գագաթնակետ. ՀՀ-ն խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ

Քննչականին դատի տվեք, իրենք էն գրել՝ ձեր մեքենայում դեղնականաչավուն զանգված են հայտնաբերել