Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ Ռոման Երիցյան


Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ 

«Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:

Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։

Նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին ավազակության գործով տուժողի և այլ անձանց կողմից որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել:
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։

ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, ի գործ։ Նախաձեռնեք քրեական վարույթ, առանց ակտիվ օպերատիվ միջոցառումների կատարեք մի քանի ձևական վարութային ու քննչական գործողություններ, առանց որևէ մեկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու ու խափանման միջոց ընտրելու 1-2 ամիս հետո կայացրեք վարույթը կարճելու մասին որոշում՝ արարքն ապացուցված չլինելու հիմքով։

Այնուամենայնիվ, հաշվի կառնեք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և’ քառօրյա, և’ քառասունչորսօրյա, և’ արցախյան վերջին պատերազմներին»։

Լրահոս

«Իրավունք». Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել
«Իրավունք». Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները
Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. «Ժողովուրդ»
Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին
Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
«Հրապարակ»․ Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում
Էրդողանը կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել պաղեստինյան հարցի լուծման համար
Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը
Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Թրամփ
Թրամփը զրուցել է Լիբանանի նախագահի հետ. Axios
Կարևոր
Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը
Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում
Չիչեն Իցա. մայաների քաղաքակրթական ժառանգությունը
«Հասկանում եմ՝ ինչ վիրավորանքներ կարող են լինել, բայց պարտավոր եմ երիտասարդներին թողնել խաղաղ ՀՀ»
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովին
Բագրատ Սրբազանն անազատության մեջ է, քանի որ առջևում ընտրություններ են, որ իր խոսքը ազդեցիկ կլինի
Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ
Արյուն ու խուճապ Թուրքիայում․ դպրոցը վերածվել է պատերազմի դաշտի

Լրացուցիչ նորություններ

...

Չիչեն Իցա. մայաների քաղաքակրթական ժառանգությունը

«Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան

Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու

Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան վկայական․ ՍԱՏՄ

Չորս ժամ անհետացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը չի հերքում իր մասնակցությամբ ծեծկռտուքի լուրերը (տեսանյութ)

18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց

Երբ կարող է պատերազմ սկսվել Թուրքիայի և Իսրայելի միջև. Արշակ Սրբազանը չի կալանավորվի (տեսանյութ)

Ինչպես վիզուալ մեծացնել փոքր բնակարանը (տեսանյութ)

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին

Պատգամավորներից պահանջել ենք, որ իրենց դիրքորոշումը հայտնեն. Բաղդասարյանը 44-օրյայի զեկույցի մասին

«Թույլ չենք տալու նորից Դավիթներ խժռես, Նիկոլ» ․ Նարե Սոսե

Ես պատրաստ եմ Դավիթի փոխարեն բանտ նստել, միայն թե երեխեն դպրոցն ավարտի․ տիկին Լիդա

Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Դատախազը պահանջում է չվերացնել Վեհափառի խափանման միջոցը․Փաշինյանը կներկայացնի 2025–ի հաշվետվությունը

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող  հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում  և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ)

Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Այդ երեխան հանցագործ չէ․ մի քանի մայրեր նստացույց են անում Դավիթին ազատելու պահանջով

Այստեղ ենք մնալու, որ երկրորդ Եռաբլուր չունենանք․ հերոսի կին

Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում