Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայտարարագրման գործընթացը քաղաքացիներին այս օրերին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկն է:

Ավաղ, ոչ միակը: Այն առնչվում է մեծ թվով մարդկանց. պետությունը նրանց «ներքաշում» է անհարկի թղթաբանության մեջ, գումարած՝ դրանից բխող հարկային պարտավորությունները:

Շատ մասնագետների կարծիքով, սա այս իշխանությունների՝ մարդկանց գրպանը մտնելու հերթական քաղաքականությունն է:

Ցանկացած գործընթացի դեմ պայքարելու առաջին քայլն իրազեկումն է, ինչն էլ արդեն օրեր շարունակ իրականացնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը, որի ղեկավար Նաիրի Սարգսյանը և իր գործընկերները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ուղևորվում մարզեր և իրազեկման լայնածավալ հանդիպումներ իրականացնում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը և ինչ խութեր ունի:

Իսկ ի՞նչ մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները, որոնք ի հայտ են եկել այս հանդիպումների ընթացքում:«Բոլոր այն մարզերում, որտեղ այցելելություններ ենք ունեցել, քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը:

Եթե կան մարդիկ, որոնք դեռևս հանրային հարցազրույցներից կամ մեկնաբանություններից կիսով չափ են հասկացել վտանգավոր հետևանքների մասին կամ լավ չեն ըմբռնել, տեղում քննարկման և հարցերի միջոցով շատ ավելի լավ են ըմբռնում դրանք, միանշանակ դեմ են արտահայտվում ու չեն ցանկանում հայտարարագրում իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ մարդկանց շրջանում հիմնական մտահոգություններն առաջանում են լրացուցիչ ծախսերի, հարկերի, ընդ որում՝ չհարկվող գործարքներից հարկերի մասով, որոնք պետք է առաջանան, այդ թվում՝ օրենքների բացերի պատճառով:

«Մտահոգությունները շատ են նաև բանկային գաղտնիքի՝ այլ անձանց տրամադրման մասով, որովհետև հայտարարագիրն ինքնուրույն լրացնելը բավականին բարդ գործընթաց է:

Բարդությունը սկսվում է նախ տեխնիկականից, այսինքն՝ մարդ ամեն դեպքում պետք է ունենա օգնություն առաջին անգամ լրացնելուց, իսկ առաջին անգամ լրացնելուց հետո պետք է ունենա նաև հմտություն և գիտելիք:

Օրինակ՝ գործարքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում արտահայտի, լրացնի հարկվո՞ղ, թե՞ չհարկվող մասում»,-նշում է նա:

Վերջին տարիներին հատկապես մի տեսակետ է շրջանառվում, թե ինչ էլ անի իշխանությունը, ինչ նոր օրենքներ ու նախագծեր էլ ընդունի, միևնույնն է, մարդիկ անտարբեր են:

Սարգսյանն այս տեսակետի հետ չի համաձայնում՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանում իրենց նախաձեռնության անցկացրած հանդիպումները մայրաքաղաքում և մարզերում: Կարծում է՝ նման կարծիք հայտնող մարդիկ իրենք իրենց արդարացնելու համար են մեղքը գցում հասարակության վրա:

«Համակարծիք չեմ տարածվող այն թեզի հետ, թե մեր հասարակությունն անտարբեր է: Բացարձակ նման բան չկա: Եթե հասարակությունն ունի հավատ գործողությունների հանդեպ, հաստատ անտարբեր չէ: Մենք տեղում ենք այս փաստն արձանագրում, բացարձակ անտարբերության չենք բախվում:

Չի եղել դեռևս մարզային մեկ այցելություն, որի ժամանակ հասարակությունը հետաքրքրված չլինի առկա խնդիրներով, և իրենք չմասնակցեն իրականացվող միջոցառմանը: Նման դեպք չի եղել: Սա արդեն խոսում է հասարակության համընդհանուր ներգրավվածության մասին»:

Ի դեպ, քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են, առաջիկա շաբաթ օրը հանդիպում տեղի կունենա Էջմիածնում, այնուհետև մյուս մարզերում:

Դեռ շաբաթներ առաջ նաև Նաիրի Սարգսյանի հետ զրույցում էինք անդրադարձել այս գործընթացում իշխանության կատարած հետքայլերին՝ ժամկետի երկարաձգում, էլեկտրոնային ստորագրության վճարի չեղարկում, մինչև 300 հազար դրամ եկամտի չհարկում, որն, ի դեպ, ամենավիճելի հետքայլերից էր և, ըստ փորձագետների, իրականության մեջ ինչ-որ առումով թակարդ պարունակող:Առաջացող խնդիրներին համարժե՞ք է պետական մարմինների արձագանքը, կա՞ ուղիղ կապ հասարակության և պետության միջև:

«Չենք տեսնում այդ կապը, կամ այսպես ասեմ՝ շատ քիչ դեպքերում ենք տեսնում, երբ առաջանում է բողոքի զանգվածային ալիք: Նման դեպքերում իշխանությունները ստիպված կա՛մ հետքայլ են իրականացնում, կա՛մ հետադարձ կապ են ապահովում: Եկեք փորձարկված մեթոդներով ցույց տամ:

Օրինակ՝ մեր՝ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը և տարբեր կազմակերպություններ պարբերաբար տարբեր պետական գերատեսչությունների ուղարկում ենք առաջարկներ, մտահոգություններ և այլն: Սովորաբար այս դեպքերում հետադարձ կապը չի լինում:

Այո, պատասխանում են ինչ-որ մի բան՝ մենք գտնում ենք, որ այսպես է ճիշտ, ու վերջ։ Մինչև խնդիրը հասունանում է և բողոքի ալիք բարձրանում, այդ ժամանակ արդեն հաշվի են նստում քաղաքացու հետ:

Դրանից հետո կամ պետք է հետադարձ քայլեր կատարեն, կամ արդեն որոշակի փոփոխությունների պայմանավորվածություններ ձեռք բերվեն, այն է՝ կոմպրոմիսային տարբերակով»,-ասում է նախաձեռնության ղեկավարը:

Ի դեպ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն իր գործունեությունը սկսեց հետևյալով՝ «ստիպել» պետական գերատեսչություններին աշխատել՝ նրանց պարբերաբար ուղարկելով առաջարկ-պահանջներ, որոնց իրականացման պարագայում մեր երկրի տնտեսական պատկերում իրական փոփոխությունների մասին հնարավոր կլիներ խոսել:

Այժմ այս գործընթացը ժամանակավոր դադարի փուլում է: «18 առաջարկ ներկայացրել ենք: 18 առաջարկի մի մասը դրական արձագանքի է արժանացել, որ, այո, կփոխենք, բայց որևէ բան չեն փոխում:

Քանի որ հիմա կենտրոնացած ենք եկամուտների հայտարարագրի չեղարկման վրա, ժամանակավոր դադար ենք վերցրել: Հասնենք չեղարկմանը, հետո շարունակելու ենք նաև առաջարկների ներկայացումը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Գույքահարկի բարձրացում, եկամուտների հայտարարագրում, աղբահանության վճարի թանկացման քննարկում, օրենսդրական փոփոխություններ, որոնք վնասելու են բիզնեսի գործունեությանը: Շարքն անվերջանալի է:

Բայց նույն այս գործողությունները վնասում են իշխանությունների՝ առանց այն էլ նվազող վարկանիշին: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: «Իրենք խնդիր ունեն բյուջեի պլան կատարելու:

Միևնույն ժամանակ ունեն ստանձնած պարտավորություններ՝ պետական պարտք ներգրավելու ժամանակ՝ որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու: Չէին սպասում, որ այս նախագծերն այսպիսի դիմադրության կարժանանան, բայց քանի որ արդեն ստեղծեցինք այդ ալիքը, հիմա նրանք երկու քարի արանքում են:

Մի կողմից՝ հասարակական ճնշումն է իրենց վրա, որ այս փուլում չպետք է իրականացնեն համատարած հայտարարագրում, երկրորդ կողմից՝ իրենց փողատու միջազգային կազմակերպություններն ու երկրներն են, որոնք պարտադրում են անպայման դա կատարել:

Երրորդ կողմից՝ ունեն բյուջեի եկամտային մասն ապահովելու խնդիր, տեսնում են, որ այլ ներուժ չկա, որևէ տեղից չեն կարողանում այլևս, բառիս բուն իմաստով, փող «քերել», մտնում են հասարակության գրպանը։

Մոտավորապես մեկ ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայտարարագրումը մինչև նոյեմբեր ամիսը հետաձգելու մասին, բայց առարկայական քայլ չի կատարվել: Ինչպես տեսնում ենք, զգուշավոր ու վախեցած են այս հարցում:

Եթե երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, որ օրենքի տեսք ստանա, հասարակության հետ միասին շատ ավելի ենք ճնշումը մեծացնելու: Նրանք սպասում են՝ տեսնեն, թե ինչի է հասնում ալիքը, ըստ դրա որոշեն՝ մինչև նոյեմբերի 1-ը, թե՞ ավելի երկար ժամանակով հետաձգում կատարեն:

Բայց, միևնույն ժամանակ, չեն կարողանում պատասխան տալ միջազգային գործընկերներին»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 


Լարսը բաց է

Լրահոս

Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Կարևոր
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն
ԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնա
Թրամփը մայիսին կայցելի Չինաստան
Ընտրությունների մասնակից ուժերը թող պայմանագիր կնքեն հանրության հետ․ թե չէ՝ հրաժարական գրեն, գնան (տեսանյութ)
Ադրբեջանն ասել է՝ կա՛մ սրա դեմն առնում եք, կա՛մ ձեզ հարվածում ենք․Թևան Պողոսյան (տեսանյութ)
Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ)
«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)
Այն, որ իրեղեն ապացույցը չկա, հարց է առաջացնում՝ էդ թմրանյութը եղե՞լ է, թե՞ ոչ. պաշտպաններ (տեսանյութ)
Թույլ ենք տվել մեզ օգտագործել․ պատերա՞զմ, թե՞՝ խաղաղություն. Փաշինյանը դիմեց ժողովրդին (տեսանյութ)
Ընդդիմադիր ուժերը պատերազմի դռները լայնորեն բացում են․ Փաշինյան (տեսանյութ)
Արշակ Սրբազանի պաշտպանը բացարկի միջնորդություն հայտարարեց դատավորին
Axios. ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենան
Արման Ղուկասյանի հետ հարցազրույցը՝ դիտե՛ք ժամը 22։00-ին՝ Euromedia24-ի եթերում
Հատուկ ջոկատայիններ, վերապատրաստված զինվորներ. «Ուժեղ Հայաստանը» 2 հուշագիր է ստորագրում
Իշխանությու՛ն, որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն ազգի, արժեքների նկատմամբ. հրամանատար «Կանդազ»
Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղից 5 կմ հեռավորության վրա գտնվում են օտարերկրյա զինված ուժեր

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը կդիմի ՍԴ․ Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել

«Ժողովուրդ». Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել

«Իրավունք». «Սլեշկեքա, որ շարածա». Ինչ է կատարվում Կառավարական շենքում

«Հրապարակ»․ Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան

«Հրապարակ»․ ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել

«Հրապարակ»․ Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ

Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքանն տուն չի հասնում. «Ժողովուրդ»

Կճոյանը դեպրեսիայի մեջ է ․ ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին

Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ»

Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ»

Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ»

Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ»

Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»

Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»

«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ»

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում

Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»

Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»