Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում․ ՀՀ ԱՆ պարզաբանումը

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է. «Մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում
փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: Մինչդեռ նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Մասնավորապես, Արդարադատության նախարարության կողմից շրջանառված Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, և դրա փոխարեն սահմանել, որ վիճարկման հայցի դեպքում նույնպես կարող է ներկայացվել ըստ անհրաժեշտության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Այսինքն, անձինք միևնույն է կարողանալու են միջնորդել և դատարանի որոշմամբ տուգանքը չվճարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է այն, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմնական կանոնից՝ այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետևանքով վարչական ակտի գործողության կասեցումից զատ գործում են մի շարք բացառություններ: Մասնավորապես, նշված բացառությունները առանձին դեպքերի համար սահմանում են, որ տվյալ դեպքում վարչական ակտը վիճարկելու դեպքում դրա վիճարկումը չի հանգեցում վարչական ակտի ինքնաբերաբար կասեցման և հայցվորը կրկին, ըստ անհրաժեշտության, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան: Այդ բացառությունները ներկայումս հասել են թվով 8-ի, և անգամ կարելի է ասել, որ դրանց կիրառումն է դարձել ընդհանուր կանոն:

Ըստ այդմ, հետևելով վարչադատավարական հարաբերությունների զարգացմանը, նախարարությունը առաջարկել է այս բացառությունների շարքը ժամանակի ընթացքում լրացնելու փոխարեն, սահմանել ընդհանուր կանոն, որ վարչական ակտի գործողությունը այն վիճարկելու դեպքում շարունակվում է, քանի դեռ հայցվորը չի ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և դատարանը չի բավարարել այն:

Միաժամանակ, ցանկանում ենք արձանագրել, որ սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունը այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի: Այսինքն, ամեն դեպքում, դատարանը, ըստ հայցվորի միջնորդության, կարող է քննարկել և հայցի ապահովում կիրառել:

Միաժամանակ, նախագծով նաև նախատեսվել է հնարավորություն, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկման հայցով հայցի ապահովման միջնորդություն ստանալիս դատարանը գա եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի անդառնալի հետևանքների, վերջինս հնարավորություն ունենա անմիջապես կիրառելու հայցի ապահովման միջնորդությունը՝ առանց սպասելու պետական մարմնի դիրքորոշմանը:

Այսինքն, վարչական ակտի գործողությունը փաստացի չի կասեցվելու երկու հիմքով՝ 1-ինը դա այն է, որ հայցվորը չի դիմել հայցի ապահովում կիրառելու համար, և 2-րդն այն է, որ դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է:

Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը ետ ստանալու համար:

Ընդ որում, ի տարբերություն վարչական մյուս հայցատեսակների՝ այս դեպքում հատուկ նախատեսվել է նաև վարչական դատարանի հայցի ապահովման վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն՝ որպես մեկ այլ հավելյալ երաշխիք:

Այսինքն, բոլոր այն պնդումները, թե նախարարության կողմից մշակած նախագծով պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չեն արտացոլում նախագծի մշակմամբ հետապնդվող նպատակները»:

Լրահոս

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել
«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի
«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը
Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»
ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»
Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը
Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան
Պատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան
Գազանջատումներ կլինեն
Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)
ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին
Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները
Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)
Շտապ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում

Լրացուցիչ նորություններ

...

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու

Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)

Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած

Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը

Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր

Գագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել

ՈՒՂԻՂ․ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը

Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան

Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան

Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր

Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)