Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել


«Հրապարակ»-ը գրում է.Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ եթերները տարածվում են համացանցով, եւ մարդիկ հարցեր են տալիս, վարկածներ առաջ քաշում, թե ինչ նպատակով եւ ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը մտել այս թեմայի մեջ, այն էլ՝ այսքան ժրաջանորեն:

Նա նաեւ խոսում էր օրենսդրական փոփոխությունների եւ կանանց նկատմամբ բռնության հետ կապված Քրեական նոր հոդված մտցնելու մասին եւ անգամ փորձեց իր այս նախաձեռնությանը մասնակից դարձնել խորհրդարանական ընդդիմությանը` առաջարկելով երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպել իր հետ եւ քննարկել այս հարցերը: Նրանք, բնականաբար, հրաժարվեցին: Ապա տիկին Հակոբյանը Ֆեյսբուքով հանձնարարեց խորհրդարանականներին՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Պարզ է, որ ՔՊ-ն արագորեն անցավ այս հանձնարարությունը կատարելուն:Տիկնոջ հանձնարարականը որսացին իշխանական երեք տիկնայք՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարդանյանը․ նրանք «Ընտանեկան բռնության մասին» բազմաչարչար օրենքում եւ կից օրենքներում հերթական փոփոխությունների նախագիծն են հեղինակել, որը տիկնոջ հանձնարարականից ուղիղ մեկ շաբաթ անց խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել։

Պատգամավորներն առաջարկում են ավելի խստացնել ընտանիքում եւ զուգընկերների միջեւ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության դեպքերը, ընդ որում՝ պատիժ նախատեսել բոլոր դեպքերում, երբ կա եւ անգամ չկա բողոք, ու բռնության փաստն արձանագրել են ուրիշները։ Պարտադիր պատիժ սահմանել նաեւ այդ դեպքում, եթե կողմերից մեկը փոշմանել ու հետ է վերցրել դիմումը։ Օրենսդրական այս փաթեթը բացառում է նաեւ հաշտությունը, տուժողի կրկնակի հարցաքննությունը, բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միեւնույն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար, պարտադրում է նաեւ բռնարարի ռեաբիլիտացիա։ Այս արշավին երեկ ներգրավվեց նաեւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը․ ՆԳՆ-ն երկու ծավալուն հաղորդագրություն տարածեց, թե ինչքան կարեւոր նախաձեռնությամբ է հանդես եկել Աննա Հակոբյանը, եւ ինչքան հրատապ հարց է Հայաստանի համար այս օրենսդրական փոփոխություններն անելը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ժամանակին էլ նույնքան եռանդով հայտարարում էր, որ «կրթվելը նորաձեւ» է, կոչ էր անում բոլորին սովորել, գրքեր կարդալ, հիմա կրթարշավը մի կողմ թողած` որոշել է կարգուկանոն հաստատել հայ ընտանիքներում եւ անգամ հայտարարում է, որ հայկական ընտանիքների մոդելը փոխելու առաքելություն է ստանձնել: Նրա ներկայացմամբ, հայկական ընտանիքներում բոլոր տղամարդիկ բռնարարներ են, եւ ամեն երկրորդ կին բռնության է ենթարկվում։Թե ինչ թաքնված նպատակներ ու շահեր կան այս արշավի ետեւում, պարզ կդառնա ապագայում, սակայն, անկասկած, պետության ղեկավարի կինը հենց այնպես չի մտել այս դաշտ, եւ գույներն էլ պատահական չէ, որ խտացրած է ներկայացնում։ Մինչդեռ մեր երկրում բռնության օրենսդիրն ու տարածողը հենց իր ամուսինն է, որն ամբիոններից 8 տարի շարունակ սպառնում է, գոռգոռում, վիրավորում ու նվաստացնում է մարդկանց, հոգեբանական բռնություն է կիրառում եւ խրախուսում բռնությունը, ինչպես արեց երեկ` իր ճեպազրույցում շնորհակալություն հայտնելով Գագիկ Խաչատրյանին պատգարակի վրա բերման ենթարկած իրավապահներին:

Ի դեպ, իշխանական շրջանակներում էլ են տարակուսած Փաշինյանի կնոջ նման նախաձեռնողականությունից, որը կայծակնային արձագանք գտավ իշխանական կանանց շրջանում: Ոմանք կատակում են, թե Աննա Հակոբյանն իր ամուսնուց դժգոհ է եւ փորձում է մուռ հանել հայ տղամարդկանցից` խստացված օրենքն էլ մահակ դարձնել ամեն երկրորդ հայ տղամարդու գլխին, որոնք ոչ մի ձեւ չունեն խուսափելու պատժից, անգամ եթե սեփական կինը չի բողոքում, եւ բռնության փաստն էլ ապացուցված չէ։

Ասենք, մի հարեւանի հիվանդագին երեւակայության եւ նախանձի հողի վրա տված ցուցմունքը կարող է մարդուն պատժելու հիմնավոր առիթ ծառայել:


Լրահոս

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»