Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$603.25

BTC

$89625

ADA

$0.669382

ETH

$2399.2

SOL

$138.46

-5 °

Yerevan

-5 °

Moscow

23 °

Dubai

7 °

London

11 °

Beijing

8 °

Brussels

5 °

Rome

9 °

Madrid

BNB

$603.25

BTC

$89625

ADA

$0.669382

ETH

$2399.2

SOL

$138.46

-5 °

Yerevan

-5 °

Moscow

23 °

Dubai

7 °

London

11 °

Beijing

8 °

Brussels

5 °

Rome

9 °

Madrid

Տնտեսական «փուչիկի» գոլորշին ու «դասական» մանիպուլյացիաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է մնալ բարդ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները պարբերաբար փորձում են հանրությանը մատուցել, թե լուրջ դրական տեղաշարժեր ու փոփոխություններ են նկատելի։

Իհարկե, չի կարելի լիովին հերքել, որ փոքր-ինչ դրական փոփոխություններ առկա են, բայց նախ՝ դրանք բոլորովին բավարար չեն ու հիմք չեն տալիս երկարաժամկետ կտրվածքով լավատեսության համար, երկրորդ՝ իշխանություններն այնպիսի ապակողմնորոշող փիառ են փորձում անել, որ թվում է՝ առնվազն Հայաստանն, օրինակ՝ Շվեյցարիա է դարձել։

Եկեք վերցնենք թեկուզ տնտեսական աճի պատկերը։ Եթե հետևում ենք վիճակագրությանը, ապա արդեն երեք տարի անընդմեջ Հայաստանը համեմատաբար բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն հասարակ քաղաքացին այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճի հետևանքները։

Այլ կերպ ասած՝ այդ տնտեսական աճն իրական էֆեկտ չի ունենում բնակչության բարեկեցության վրա, պարզապես մի քանի խոշոր բիզնեսների շահույթը մեծապես աճել է։

Այնինչ, դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե տնտեսական աճը կհասցնեն քաղաքացիներին: Հասցրե՞լ են, իհարկե՝ ոչ, միայն քպականներին, իրենց հարազատներին ու իրենց մերձակա փոքրաթիվ գործարարներին: Եվ վերջ...

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները միշտ հակված են գեղեցիկ թվերով կերակրել հանրությանը, քան մատնանշել բովանդակային փոփոխությունները։ Հասարակությանը թվերով ու մանիպուլ յատիվ «փաստերով» կերակրելու հարցում Փաշինյանը միշտ էլ առաջատար է եղել։

Բայց կարծես թե նրա՝ առաջատարի տիտղոսը «իրենով անելու» հայտ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը վերջին շրջանում սկսել է պարծենալ ինչ-որ թվերով՝ ցույց տալով, թե դրանք աննախադեպ են։

Օրինակ՝ պետական պարտքի հետ կապված պարզունակ մանիպուլ յացիայից հետո նա սկսել է շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ ներկայացնելով, որ 2024 թվականին 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել և 10 տրիլիոն դրամի շեմն անցել ենք, իսկ ահա 20132017 թվականների ընթացքում ՀՀ տնտեսությունը չէր աճում։

Նախ սկսենք նրանից, որ 2013-2017 թվականներին բոլորովին այլ վիճակ էր, քան հիմա է։ Երկրորդ՝ իրականում ՀՆԱ աճ եղել է, թեկուզ, այո, փոքր: Ու բացարձակ անհասկանալի է տնտեսության պատասխանատուի կողմից նման միանշանակ գնահատականները:

Վերջապես այս կարգի համեմատությունն անտեղի է։ Ի վերջո, գործող իշխանությունների պաշտոնավարման շրջանում ևս խոշոր տնտեսական անկում ենք ունեցել, որն, ի դեպ, պարզ երևում է նույն նախարարի ներկայացրած գծապատկերից:

Տեսեք, 2020 թվականի տնտեսական տարին փակվեց 7,5 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2022 թվականից տնտեսական աճի արագացումը գլխավորապես պայմանավորված էր արտաքին գործոններով, որոնք ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ տնտեսական աճն այդպես էլ չի կապիտալիզացվում։

Վերջին երեք տարվա ընթացքում, եթե չլինեին Հայաստանից վերաարտահանման տեմպերը, թերևս շատ մռայլ պատկեր կունենայինք։ Չնայած մեր տնտեսության համար արտաքին գործոնները աստիճանաբար փոխվում են՝ բացասաբար ազդելով տնտեսական դինամիկայի վրա։

Այսինքն՝ վերաարտահանման ուռճացող փուչիկը որոշակի պահի ուղղակի պայթելու է։ Ու մենք արդեն տեսնում ենք դրա միտումները։

Առաջին հերթին տնտեսական աճի նվազման միտումը մեծապես ակնհայտ է։ 2022 թվականին ունեցանք 12,6 % տնտեսական աճ, 2023 թվականին՝ 8,3 %, իսկ 2024 թվականին աճի տեմպը հասել է ընդամենը 5,9 %-ի, և սա այն դեպքում, երբ կառավարությունն ակնկալում էր, որ գոնե հնարավոր կլինի տնտեսական տարին փակել 7 % աճով։

Բայց սա էլ դեռ մի կողմ, գոնե աճ եղել է, չնայած տնտեսական աճը տարեկան կտրվածքով ակնկալվածից ցածր է եղել: Բայց ահա անցնող տարվա վերջին եռամսյակում բավական մտահոգիչ իրավիճակ ենք ունեցել։

Իսկ նոյեմբերին ունեցանք ամենացածր տնտեսական աճի ցուցանիշը՝ 1,2 %։ Տնտեսագետները կարծում են, որ այսպիսով ՀՀ տնտեսությունը վերադառնում է իր «նորմալ վիճակին»։

Նույնիսկ իշխանություններն են հասկանում, որ տնտեսական աճի նվազումն այլևս իրականություն է, դրա համար էլ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը նախորդ տարվա 7 տոկոսից իջեցրին 5,6 տոկոս։

Բայց նույնիսկ 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը այս տարվա համար կլինի պատկառելի թիվ, քանի որ եթե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված վերարտահանման խողովակները փակվեն, տնտեսությունը շատ ծանր վիճակում կարող է հայտնվել՝ արձանագրելով նաև բացասական ցուցանիշներ, որովհետև տնտեսության որոշ ուղղություններ արդեն համակերպվել են վերարտահանման հետ։

Մյուս կողմից էլ՝ քանի որ նախորդ երեք տարվա աճը չի ուղղորդվել տնտեսության ճյուղերում իրական արդյունք ստեղծելու ուղղությամբ, ապա նույնիսկ տնտեսական աճի տեմպերի իներցիա չենք կարող ունենալ։

Ու մինչ տնտեսական մռայլ պատկերն ակնհայտ է դառնում, պետական պարտքն աճում է աստղաբաշխական թվերով։

Օրինակ՝ միայն անցյալ տարի այն աճել է մոտ 1 մլրդ դոլարով։ Հարց է ծագում՝ եթե տնտեսության մեջ 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա ինչո՞ւ ենք այդքան մեծ ծավալի պարտք ներգրավել։

Ըստ էության, նոր պարտքերը միտված են բյուջեի ճեղքերը լցնելու և սոցիալական ծրագրերն իրականացնելու նպատակին։ Իսկ այս պարագայում թոշակների բարձրացման մասին խոսք լինել չէր կարող՝ թեկուզ չնչին չափով։

Բայց նույնիսկ նման պայմաններում էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ 2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։ Նշվում է, որ այս ցուցանիշը 2018 թվականին կազմում էր 172700 դրամ։

Պետք է նկատի ունենալ, որ իրականում բազմաթիվ աշխատողների աշխատավարձն այդպես էլ չի բարձրացել։ Նրանցից շատերն ինչ «խղճուկ» աշխատավարձ ստանում էին 2018 թվականին, նույն կարգի աշխատավարձ ստանում են նաև այսօր։

Օրինակ՝ այն վերաբերում է ուսուցիչների գերակշռող մեծամասնությանը։ Ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներ են, որ ատեստավորումն անցել են, ու նրանց աշխատավարձը բարձրացել է։

Եթե որոշ ոլորտներում էլ աշխատավարձերի բարձրացում կա, ապա դրա էֆեկտը զրոյական է, եթե հաշվի ենք առնում ինֆլյացիան ու թանկացումների մակարդակը։ Մանավանդ վերջին շրջանում հարկային բեռի ծանրացումից հետո ապրանքներն ու ծառայությունները կրկնակի ավելի արագ են թանկանում, քան աճում են մարդկանց եկամուտները։

Այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները միջին աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին թվեր ստացել։ Շատ պարզ։ Կտրուկ բարձրացել են պետական բարձր պաշոնյաների ու տարբեր պետական օղակներում ծվարած քպականների աշխատավարձերը։

Ու դա քիչ չէ, նրանք մի հատ էլ բարձր պարգևավճարներ են ստանում։ Այսինքն, իշխանավորների կյանքի որակը կտրուկ բարձրացել է, ու նրանք փորձում են իրենց արշինով չափել՝ ցույց տալով, թե նույնը տեղի է ունենում նաև ժողովրդի հետ։

Իսկ քաղաքացիները ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Նրանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Չէ, ներողություն, փոխվել է, ավելի են աղքատացել՝ գումարած բազմաթիվ կորուստներն ու անվտանգային մեծ խնդիրները, որ բերել են այս իշխանությունները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Չեմ կարող խոստանալ, որ կամուսնանանք առանց ժամադրությունների․ ԵԽ պատգամավոր (տեսանյութ)
Հիմա էլ ԵՄ-ին ենք շնորհակալ մեր անվտանգության համար (տեսանյութ)
Իրավաբաններն ու իրավապաշտպանները զարմացած են Էդգար Ղազարյանի վերաբերյալ կայացված որոշումից (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանի մայրը և եղբայրը ՔՊ կուսակցության անդամներ են. Armlur.am
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու ԱՄՆ-ի ցանկությանը
ԼԳԲՏ անձանց իրավունքները կարևոր ոլորտ է, հուսով ենք՝ ռազմավարական ծրագիր կընդունվի մյուս տարի. ԵՄ դեսպան (տեսանյութ)
Պետք չէ միջազգային գործընկերներին ամեն ինչ ներկայացնել միակողմանիորեն․ Գալյանը՝ Մամիջանյանին (տեսանյութ)
Telegraph. Փարիզը կարող է միջուկային ուժեր տեղակայել Գերմանիայում, եթե ԱՄՆ Զինված ուժերը լքեն Եվրոպան
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի կողմից չհաստատված միակողմանի պատժամիջոցները
Մարզպետների լիազորությունները նկատելիորեն կրճատվել են. Մամուլի տեսություն (տեսանյութ)
Լավրովն Իրան կայցելի փետրվարի 25-ին
Նստած եք մի մարդու կողքին, ում ֆրակցիայի ղեկավարն ընդդիմության թեկնածուին ասել է՝ ականջներդ կկտրեմ. Մամիջանյանը՝ Գալյանին (տեսանյութ)
Մասկը Կանադան իրական երկիր չի համարել
WSJ. Թրամփին հետաքրքրում է աշխարհը, որը հիմնված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ուժերի հավասարակշռության վրա
Լեհաստանը «ռուսական ակտիվության» պատճառով օդ է բարձրացրել ինքնաթիռները
Որքա՞ն կարելի է կուրորեն դատապարտել, խանգարել ու ցեխ շպրտել այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում են կյանքի համար. Սարգիս Մադաթյան
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ․ նոր մանրամասներ
Շների ոհմակը 9-ամյա աղջկա է հոշոտել
Ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ. Աշոտյան
ԱՄՆ-ը ակնկալում է, որ Թրամփի հանդիպումները Պուտինի և Զելենսկիի հետ շատ շուտով կկայանան

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետների լիազորությունները նկատելիորեն կրճատվել են. Մամուլի տեսություն (տեսանյութ)

«Ժողովրդավարության բաստիոնի» իրական նկարագիրը. «Փաստ»

Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունը նոր ռեպրեսիաների է պատրաստվում. Էդգար Ղազարյանը միակը չի լինի

«Հրապարակ». Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ վերանայելու է պետական սիմվոլները

Ովքե՞ր պետք է պարգևատրական զենքերը հանձնեն ոստիկանությանը, և ովքե՞ր կարող են դրանք պահել իրենց մոտ. «Փաստ»

«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը կրճատում մարզպետների լիազորությունները

«Հրապարակ». Իշխանությունը գտե՞լ է Վահե Գրիգորյանին փոխարինողին

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մի խմբի քվոտան ավարտվելու վրա է. ի՞նչն է անհանգստացնում ոլորտի մասնագետներին. «Փաստ»

Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր 17-ամյա երեխաներին (Լուսանկար)

Լարսը փակ է միայն բեռնատարների համար

Խոսքի ազատությունը տրորելու համար երեկվանից բեմադրում են հաջորդ արարը` Էդգար Ղազարյանին քրեական հետապնդման ենթարկելով․ Սարոյան

Կրիմինալ բարքերը բանակում ` նոր սպանությունների պատճառ

Թրամփը հայտարարել է՝ մայիսի 9-ին չի այցելի Պուտինին

Երևանից հերքում են, թե «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի «2 չհամաձայնեցված կետերն են»

ԲԴԽ-ն «պաս» արեց, որ Ղազարյանի նկատմամբ հետապնդում սկսեն, ուրեմն վարչապետին նկատմամբ էլ քրգործ բացեք. Թաթոյան

Կառավարման համակարգային անկարողություն և անպետքություն. «Փաստ»

«Հրապարակ». Սպանվածի եղբայրը պաշտոն է ստացել

«Իրավունք». Քաղաքապետարանը չի կարողանում հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ ձմռանը ձյուն եկավ

«Հրապարակ». Տժժացեք, բայց նկարներ մի դրեք. Ավինյանը խիստ հրահանգել է՝ մաքուր պահել ֆեյսբուքի էջերը