Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$885.69

BTC

$114829

ADA

$0.910537

ETH

$4753.5

SOL

$203.01

31 °

Yerevan

15 °

Moscow

35 °

Dubai

21 °

London

20 °

Beijing

21 °

Brussels

25 °

Rome

32 °

Madrid

BNB

$885.69

BTC

$114829

ADA

$0.910537

ETH

$4753.5

SOL

$203.01

31 °

Yerevan

15 °

Moscow

35 °

Dubai

21 °

London

20 °

Beijing

21 °

Brussels

25 °

Rome

32 °

Madrid

Ինչո՞ւ է ՀՀ ազգակործան իշխանությունը «լուռ». Սեյրան Օհանյան

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ղեկավարությանն անհապաղ ազատ արձակելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը «դատում է» ազատ ապրելու ցանկություն ունեցող, օրինական ինքնորոշված և համաժողովրդական քվե ստացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը։
Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ ուղղված միջազգային հանրությանը, ի նշան բողոքի՝ Բաքվում անցկացվող հակաօրինական «դատավարության» դեմ

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:
Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:
Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:
Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»»,-գրել է նա:

Լրահոս

Հայաստանը կատարում է Ալիևի ապառազմականացման պահանջը (տեսանյութ)
Էքսկլյուզիվ կադր․ Կայլին Ջենների փոքրիկը սոցիալական ցանցերում
Հայաստանից 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջով բողոքի ակցիան էժանագին քաղաքական ներկայացում է․ Վիգեն Հակոբյան
Ըմբիշ Ալեքս Մարգարյանը եզրափակչում է
Սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաների թույլ չեն տալիս մտնել ՌԴ. ահազանգ
Մեգան Մարքլը պաստա է պատրաստել 270 000 դոլար արժողությամբ զարդերով
Շտապ
Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին
Ո՞վ թելադրեց նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը (տեսանյութ)
«Իմ օգոստոսը»․ Թամարա Պետրոսյանը՝ լողազգեստով (լուսանկարներ)
Ո՞ւմ կողմից է Նիկոլը լինելու, եթե Աստված չանի՝ կոտորած լինի. Դավիթ Ամալյան (տեսանյութ)
Մակրոնը և Ղազախստանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասը
Դասագրքերի բացակայությունը և պատմության աղավաղումը վտանգում է ազգային ինքնությունը․ Մխիթարյան (տեսանյութ)
ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային 50 միլիարդ դոլարի զենք են մատակարարել
Ալսուի անկեղծումը՝ ինչպիսին պիտի լինի նրա ընտրյալը
ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին
Բլոգեր Արսեն Մարգարյանը բերման է ենթարկվել
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար աշխատանքային խումբ են ստեղծել
Էրդողանի կինը նամակ է հղել Մելանյա Թրամփին
«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն»-ն անդրադարձել է ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին». Արմեն Աշոտյան

Լրացուցիչ նորություններ

...

Սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաների թույլ չեն տալիս մտնել ՌԴ. ահազանգ

«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն»-ն անդրադարձել է ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին». Արմեն Աշոտյան

Արդյո՞ք Փաշինյանի նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում. Խաչատրյան

Բռնաճնշումները կիրառվում են մեզ կոտրելու համար, բայց իշխող խմբակն իր պարագլխի հետ պարտվել է՝ չհասնելով նպատակին. Գառնիկ Դանիելյան

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

Վայ նրանց, ովքեր չհավատացին, ովքեր հեռացան կամ իրենց հեռու պահեցին․ ԴՕԿ Կուսակցություն

Երիտասարդը ԱԺ ամառային դպրոցից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար

Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է․ Հայր Ասողիկ

«Գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու». Տիգրան Աբրահամյան

Ըստ Փաշինյանի խաղաղության հայ ժողովուրդը պետք է ուրանա սեփական անցյալը և ընդունի թշնամու շարադրած կեղծիքները. Արմեն Այվազյան

Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն». Սուրեն Սուրենյանց

Փաշինյանին հանձնարարված է պարբերաբար իրականացնել հոգեբանական հարձակումներ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ. Արմեն Այվազյան

Օսլոյի համաձայնագրերը չբերեցին ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն․ նույնը՝ Վաշինգտոնի համաձայնագրի դեպքում է․ Իշխան Սաղաթելյան

Աստվածամոր բարեխոսությունը օրհնի և զորացնի մեր երկիրն ու ժողովրդին. Բագրատ Սրբազանի օրհնանքը

Այս նկարում նշված է անձի ծագման վայրը՝ «Արևմտյան Ադրբեջան» և ՀՀ բնակավայրերից մեկը. Արման Թաթոյան

Միքայել Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարան, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը. Ղամբարյան

Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում․ Փաշինյան

«Եթե Հայաստանին լավ է, մենք աջակցում ենք». ի՞նչ է նշանակում Օվերչուկի այս հայտարարությունը. քաղաքագետ

Մեր լուսավոր Անահիտը լքեց մեզ. Արմեն Մարտիրոսյան

Երբ հոգևորականին դատում են՝ նրա քաղաքացիական դիրքորոշման համար, դա ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ շինծու վրեժխնդրություն. Մհեր Մելքոնյան