Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը շատ է սիրել «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը, որն անհայրենիքների մասին է. Արմինե Օհանյան


«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է սիրել «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը, որն անհայրենիք ու իրենց որկորն ամեն ինչից վեր դասողների մասին է իրականում եւ որի կիրառման ժամանակ փորձում է նույնացնել հայրենիքը հացի հետ:

Երեւի հաջորդը լինելու է «Եղունգ ունես` գլուխդ քորի»-ն:Բայց իրեն լսող մարդիկ շատ ուրիշ ասացվածքներ էլ կարող են հիշել եւ հիշեցնել, որոնք սպառողի ու եսամոլի, որկրամոլների ու անհայրենիքների մասին չեն, կարող են պոռոտախոսների ականջին օղ լինել եւ մեր գլխին եկածը հրաշալի նկարագրել:

Օրինակ` «Եթե տասը բան գիտես, մեկն ասա, իննը` պահիր», «Անողը պրծավ, ասողը` չպրծավ», «Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է», «Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես»:

Սա անվերջ խոսելու, ոչինչ չասելու, միտք չարտահայտելու, միայն մտքեր պղտորելու մասով: Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել երկրի այսրոպեական կառավարիչների համար. «Խելոքին մեկ ասա, անխելքին՝ հազար ու մեկ», «Գայլի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ», «Մի գիժ մի քար գցեց հորը, հազար խելոք չկարողացան հանել», «Ամեն բանի վերջն է գովելի», «Ամեն անգամ գետը գերան չի բերի», «Ինչ որ բրդես, այն կխրթես»:

Սա էլ՝ իր գործած ավերածությունների եւ մեզ ազգովի այս քաոսի ու անելանելի կացության մեջ գցելու մասով:

Ուրիշ ասացվածքներ էլ կան` շատ ավելի հայեցի եւ ազնիվ, որոնք ոչ մի կապ չունեն ստամոքսի, ունեցվածքի, կեղծ խաղաղասիրության ու պարտվողի հոգեբանության հետ.

«Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս», «Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ, էլ չի քնի», «Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել», «Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար անգամ»:

Ամեն մեկն, իհարկե, իր «սրտի» ասացվածքն է գտնում` իր կերպարին ու կենսակերպին համահունչ»։

Լրահոս

Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանակյան փափուկ ուժ. Մարուքյան
Փաշինյանը սպասարկում է թուրքական շահերը և ՀՀ-ի ապամոնտաժման ծրագիր է գործարկել. Նաիրի Սարգսյան
Մենք «վարչապետական» գզվռտոցի մեջ չենք ուզում մտնել, դրա համար էլ թեկնածու չունենք. Մարուքյան
Մենք իրավունք չունենք մոռանալ ցեղասպանությունը, մենք պարտավոր ենք մեր նահատակների հիշատակը վառ պահել
Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային
Փաշինյանն ասում է՝ մոռանալ 1,5 միլիոն նահատակներին՝ Թուրքիայի էժան լոլիկի դիմաց․ Նարեկ Կարապետյան
Առ Աստված աղոթք բարձրացրինք հայցով, որ տերը իր սերը և խաղաղությունը հղի ժողովրդի կյանքին. Վեհափառ
Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք.Նարեկ Կարապետյան
Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում
Դրոշ Այրելը ընդամենը ակցիա էր, ես չեմ դատապարտում. Սասուն Միքայելյան
Իշխանությունը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում. Սասուն Միքայելյան
Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է. Փաշինյանի ուղերձը
Ծիծեռնակաբերդում լրագրողին թույլ չեն տալիս մոտենալ Աննա Հակոբյանին
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում է
Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ»
Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ»
ՈՒՂԻՂ․ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը` ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
«Հրապարակ»․ Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային
«Հրապարակ». Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին
«Հրապարակ». Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան