Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

100 միլիոն դրամ 2024թ. գրանցված ՍՊԸ-ին՝ բասկետբոլի մարզախաղեր կազմակերպելու համար. ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը․ 168․am


168․am-ը գրում է․

«2025 թվականին Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը։ Այս մասին նախորդ տարեվերջին տեղեկացրել էր Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը, իսկ այս տարեսկզբին արդեն այդ նպատակի համար տրամադրել հսկայական դրամաշնորհ։

Օրեր առաջ կնքված դրամաշնորհի պայմանագրի գինը 99 միլիոն 695.200 դրամ է, մատակարարը՝ «Սփորթ Սերվիս» ընկերությունն է, որը հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ։

Շուրջ 100 միլիոն դրամով, ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, ընկերությանը պատվիրակվել է մարզախաղերի 4 փուլերի անցկացումը Երևանում և մարզերում` ներառյալ սննդի, գիշերակացի ու տրանսպորտային ծառայությունների ապահովումը։

2024 թվականի փետրվարին հիմնադրված «Սփորթ Սերվիս» ՍՊԸ-ն, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի, հենց նույն թվականի մարտից է սկսել պետգնումներում իր հաղթարշավը՝ տասնյակ պայմանագրեր կնքելով Երևանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև` մի քանի պայմանագրեր ԿԳՄՍ նախարարության հետ։

Ի դեպ, նախարարության հետ այս ընկերությունը ևս մեկ դրամաշնորհի պայմանագիր է կնքել 2024 թվականի մայիսին և 40 միլիոն դրամով ապահովել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի կազմակերպումը։Եթե ԿԳՄՍՆ-ի հետ պայմանագիր կնքողը Վլադիմիր Գևորգյանի բիզնեսը չէ, ապա երջանիկ պատահականությամբ՝ զեմլյակի բիզնեսն է:Ի դեպ, ՍՊԸ-ն գրանցված է Ստեփանավան քաղաքում, իսկ ընկերության 100 տոկոս բաժնետերն է Վլաս Դոխոլյանը։

Նկատենք՝ դրամաշնորհների ու այլ գնման գործընթացներով նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու առումով նախարարության հետ կնքված պայմանագրերով աչքի է ընկնում մեկ այլ ստեփանավանցի՝ Վլադիմիր Գևորգյանը։ Ինչպես հաճախ փաստել է 168.am-ը, նա իրեն աֆիլացված ընկերություններով պետգնումներում բավականին ակտիվ է։

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու Վլադիմիր Գևորգյանի ու ստեփանավանցիների պետգնումային ֆենոմենին, երբ դեռ նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ էր տվել «Սփլայեր» ընկերությանը․ դրամաշնորհը նաև այդ ՍՊԸ-ի դեբյուտն է պետգնումներում։

Մենք մասնավորապես նշել էինք. ««Սփլայեր»-ը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 2024 թվականի մարտի 29-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արամ Մարգարյանին։

ՍՊԸ գտնվելու վայրն է Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Չարենցի փողոց 106 Ա հասցեն։Պարզվում է, որ երջանիկ պատահականությամբ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ, խաղերը կկազմակերպի Վլադիմիր Գևորգյանի հարևանը՝ իր նոր գրանցված ՍՊԸ-ով»։Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան
Կարևոր
«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ Իրավունք
ԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ
Ուիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է Լեհաստանը
«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»
Փողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման
Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավ
Պեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայում
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ
Ինչ իրավիճակ է Լարսում
Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ
Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով
Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում
ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է
ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը
Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում
Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴ
Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ

Լրացուցիչ նորություններ

...

«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ Իրավունք

ԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ

«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»

Փողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման

Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավ

ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում. պատգամավոր

Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)

Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Հայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Գերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)