Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞


«Հրապարակ»-ը գրում է.

Նախօրեին խորհրդարանական խառը մարտերի գլխավոր մեղավորը, շատերի արձանագրմամբ` ԱԺ նախագահն էր, որը քայլեր չձեռնարկեց՝ իրավիճակը կարգավորելու համար, եւ չթաքցրեց, որ դա անում է գիտակցված։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահին է վերապահված բնականոն գործունեության ապահովումը, մինչդեռ նա հրապարակավ հրաժարվեց կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները։ «Հարգելի գործընկերներ, ես հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, նիստն էսպես շարունակվելու է։

Դուք կողմնորոշվեք՝ լինելո՞ւ է ծեծկռտուք, թե՞ չի լինելու»,- ասել էր նա, երբ կռիվը նոր-նոր էր մեկնարկում: Մինչդեռ անգամ ընդդիմադիր պատգամավորին խոսքի իրավունքից զրկելու դեպքում սովորաբար անվտանգության աշխատողներ է հրավիրում դահլիճ։ Կռվի օրը նա ակնհայտ անգործություն ցուցաբերեց` անհրաժեշտ քայլեր չձեռնարկելով։Այս փաստն արձանագրեցին շատերը, առաջիններից մեկը` Էդգար Ղազարյանը, որը գրառում էր արել. «Երկրագնդի 8 մլրդ մարդուց միայն մեկ հոգի է պատասխանատու Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, եւ այդ մարդն Ազգային ժողովի նախագահն է։ Այսօրվա խայտառակ ձախողումից հետո Ռուբեն Ռուբինյանը դեռ երեսը պնդել ու մինչ այս պահը հրաժարական չի ներկայացրել»։ Ապա հարցազրույցներում Ղազարյանը Ռուբինյանին հորդորեց հրաժարական տալ։

Թվում էր, թե ընդդիմադիրները միջադեպից հետո Ռուբեն Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացնեին` իր պարտականությունները գիտակցված չկատարելու համար, սակայն «Ուժեղ Հայաստանում» երեկ հարցն անգամ չէին քննարկել։ Բանն այն է, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու իրավասություն ունի խմբակցությունը եւ նախագիծ էլ կարող է ներկայացնել խմբակցությունը, ոչ թե անհատ պատգամավորները։Էդգար Ղազարյանը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց` Ռուբինյանին թիվ մեկ մեղավորը եւ պատասխանատուն է համարում։ Ասաց նաեւ, որ խմբակցությունում անվստահություն հայտնելու հարց չեն քննարկել։ Իսկ դա տարօրինակ չէ՞, երբ խմբակցության պատգամավորներից առնվազն մեկը դիրքորոշում է հայտնել, Ղազարյանն արձագանքեց․ «Դուք մեզ հանձնարարությո՞ւն եք տալիս», ապա հավելեց․ «Երբ մենք որոշումներ ենք կայացնում, հայտնում ենք այդ մասին»։

Նշենք, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու օրինագիծը քննարկվում է այնպես, ինչպես շարքային նախագծերը` նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում է քննարկվում: Եթե անգամ ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, խմբակցությունը նախագիծը կարող է մտցնել լիագումար նիստի օրակարգ: Սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցը գուցե չհասնի օրակարգ, սակայն այդ քայլով արդեն գնահատական կտրվի օրենսդիր մարմնի ղեկավարի պահվածքին, աղմուկ կբարձրանա, եւ գուցե սթափեցնի Ռուբինյանին։

Իսկ եթե ընդդիմությունն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ բավարար ձայներ չունի՝ նախագիծն օրակարգ մտցնելու համար, եւ չարժե ժամանակ վատնել, ուրեմն չարժեր նաեւ մանդատները վերցնելը, քանի որ իրենք խորհրդարանական մեծամասնություն չունեն եւ ոչինչ միայնակ չեն կարող անցկացնել։Ի դեպ, հիշեցնենք, որ 2021-ին «Հայաստան» դաշինքն Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծ շրջանառեց, այն անգամ ԱԺ մշտական հանձնաժողովում չքննարկվեց, սակայն ընդդիմադիրներն աղմուկ բարձրացրին հարցի շուրջ։Նկատենք, որ պաշտոնյաներն իրավասու են անել միայն այն, ինչ իրենց վերապահված է օրենքով, այդ շրջանակից դուրս քայլեր ձեռնարկելը, ինչպես նաեւ պարտականությունները չկատարելն արդեն հանցագործություն է ու գնահատվում է որպես դիրքի չարաշահում:

ԱԺ նախագահի կողմից իր պարտականությունները կատարելուց կամովին հրաժարվելը նույնպես դիրքի չարաշահում է, եւ դատախազությունը պարտավոր է քրեաիրավական գնահատական տալ: Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ գուցե ինքը դատախազություն դիմո՞ւմ ներկայացնի: Ասաց, որ մինչեւ դրան հասնելը մի շարք դիմումներ է պատրաստում` Հայկ Կոնջորյանի եւ Ռուբեն Ռուբինյանի գործողությունների վերաբերյալ:

«Հերթով կգնամ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ հերթը նաեւ այս միջադեպին կհասնի։


Լրահոս

Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին