Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արմեն Աշոտյանին ամբողջ հանրապետությունն է ճանաչում»․ Արմեն Աշոտյանի գործով վկա. Aravot.am


«Արմեն Աշոտյանին ամբողջ հանրապետությունն է ճանաչում»,-Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ ի պատասխան դատավոր Վահե Դոլմազյանի հարցի՝ Արմեն Աշոտյանին ճանաչո՞ւմ եք, այսպես պատասխանեց վկա, ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը (լուսանկարում)։ Նշենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացել մյուս վկան, քանի որ ոտքի կոտրվածք ուներ։

Այս մասին գրում է Aravot.am-ը:

Դատական նիստի ընթացքում չավարտվեց վկա Սամվել Բարոյանի հարցաքննությունը, այն կշարունակվի հաջորդ դատական նիստի ժամանակ։ Սամվել Բարոյանն ասաց, որ այժմ էլ աշխատում է Բժշկական համալսարանում։ Դատավորի հարցին՝ Միքայել Նարիմանյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահումների, փաստաթղթեր կեղծելու և ընդհանրապես գործի հանգամանքներին ծանո՞թ է, Սամվել Բարոյանը պատասխանեց․

«Այդպիսի բան ոչ նկատել եմ, ոչ էլ ինձ հայտնի է։ Նույնիսկ պատկերացում չունեմ՝ ինչ չարաշահումների մասին է խոսքը։ Իմ աշխատած տարիներին և մինչև հիմա չի եղել որևէ դեպք, որ նկատեմ չարաշահումներ»։ Մեղադրող դատախազ Արման Նշանյանը հարցրեց՝ Սևանի Ծովասար հանգստյան տան մասին ի՞նչ տեղեկություններ ունի։ Վկան պատասխանեց․ «Տեղեկություններ ունեմ, որ գույք է ձեռք բերվել»։ Սամվել Բարոյանն ասաց, որ տեղյակ է եղել՝ Բժշկական համալսարանն ունեցել է հանգստյան տուն Սևանում՝ «Եթեր» հանգստյան տունը և Դիլիջանում:

Հարցին՝ մինչև «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը եղե՞լ է արհեստակցական կազմակերպություն, վկան պատասխանեց․ «Մինչև Մարթա Սիմոնյանը, այո, եղել է արհեստակցական կազմակերպություն։ Որպես աշխատակից եղել եմ արհեստակցական կազմակերպության անդամ։ Ավելի ակտիվ Մարթա Սիմոնյանի ժամանակ էր արհեստակցական կազմակերպությունն, ավելի աշխույժ, նկատելի էր արհեստակցական կազմակերպության աշխատանքը, միգուցե Մարթա Սիմոնյանի երիտասարդ ջիղն էր»։ Միքայել Նարիմանյանի փաստաբանը վկայից հետաքրքրվեց՝ Սևանում գտնվող «Եթեր» հանգստյան տունն ի՞նչ վիճակում էր, նա պատասխանեց․ «Սևանում գտնվող «Եթեր» հանգստյան տունը գտնվել է ոչ բարվոք վիճակում։ Տաք ջուր չի եղել, ջրագիծը համալսարանն է անցկացրել, կոյուղու վիճակը շատ վատ էր։ Մինչև հիմա էլ նույն շենքը առանց վերանորոգման նույն տեղում է։ Անձրևաջրերը բոլոր հարկերում ներթափանցել են, գույքն է քայքայված։ Պատուհանները, դռները հատակը պետք է փոխվի, ամբողջ շենքի տանիքը պետք է կառուցվի։

Դա շարժման տարիներին գործել է՝ որպես շտաբ, հավաքվել են այդտեղ 90-ականներին, պատկերացրեք՝ դրա մահճակալների ու պահարանների վիճակն ինչ պիտի լինի»։ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ եթե պատճառ լիներ գաղտնի ձեռք բերել «Ծովասար» հանգստյան տունը, այդ դեպքում որևէ ողջամիտ պատճառ հայտնի՞ է, թե ինչու են Ձեզ հանձնարարել պարզել «Եթեր» հանգստյան տան վերանորոգման հնարավորությունը, վկան պատասխանեց՝ չեմ կարող ասել դա․ «Եթե ձեռք էին բերում, կարող էին ինձ տեղյակ չպահել»։

Վահե Դոլմազյանը կրկին հետաքրքրվեց վկայի և Արմեն Աշոտյանի հարաբերությունների մասին։ Հարցրեց՝ Արմեն Աշոտյանին ճանաչում է՝ որպես ՀՀ քաղաքացի, տարբեր պաշտոններ զբաղեցնող անձ, քաղաքական գործի՞չ, թե՝ ճանաչում է մեկ այլ տեղից, Սամվել Բարոյանը պատասխանեց․ «Որպես համալսարանի աշխատակից և կապ ունեցող պաշտոնյա եմ ճանաչում։

Պարոն Աշոտյանին ճանաչում եմ՝ որպես ակտիվ քաղաքական գործիչ, որպես ԿԳ նախարար, մեր բուհի բոլոր միջոցառումների ակտիվ մասնակից, խորհրդի նախագահ»։

Լրահոս

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում
ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է
ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը
Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում
Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴ
Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ
Կարևոր
Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը
«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը
Կաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ
Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները
Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը
Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)
2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն
ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի
Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել
«Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին
«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան

Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)

ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը

Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)

Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից

Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին