ԱՄՆ-ն գիշերը մաքրել է Հորմուզի նեղուցի ականները Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուփերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հաջողությամբ մաքրել է Հորմուզի նեղուցի ականները։
Իսկ Reuters-ը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հաղորդել էր, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և թույլ չի տա որևէ նավի անցնել առանց իշխանությունների թույլտվության։
Հիշեցնենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր նավթային տանկերները, եթե Իրանը շարունակի հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին։








